Twitter միկրոբլոգների ծառայությունը Instagram բջջային հավելվածի համար արգելափակել է իր օգտատերերի ընկերների մասին ինֆորմացիան: Այս մասին ասված է Instagram-ի կայքում տեղադրված հայտարարությունում: Նշենք, որ Instagram-ը ապրիլի սկզբին ձեռք էր բերվել Facebook սոցցանցի կողմից:
Twitter-ի ղեկավարությունը սահմանափակումը կատարել է ծառայության թարմացումից հետո: Ովքեր դեռ չեն տեղադրել թարմացված տարբերակը, կարող են Instagram-ում Twitter-ի իրենց ընկերներին փնտրել այլ ցանցերից:
Twitter-ը չի հրաժարվել Instagram-ից: Ֆոտոխմբագրի օգտատերերը նախկինի պես կարող են իրենց լուսանկարները հրապարակել Twitter-ում:
All Things Digital հրատարակության փոխանցմամբ՝ այս քայլը կարող է ուղղված լինել ոչ թե Instagram-ի, այլ Facebook-ի դեմ: Չնայած վերջինս դեռևս չի ավարտել Instagram-ի գնման գործընթացը, Twitter-ն արդեն պատրաստվում է դրան:
Instagram-ի օգտատերերի թիվը անցել է 80 միլիոնից:









































