Բրազիլացի Նեյմարը, ով երեկվա խաղի գոլերից մեկի հեղինակն է, ընդգծեց թիմի թույլ կողմերը, որոնք անհրաժեշտ է շտկել:
«Գլխավորն այն է, որ մենք հաղթեցինք,- Բրազիլիայի հավաքականի ֆուտբոլիսի խոսքերն է մեջբերում Goal.com-ը,- սակայն մենք բազմաթիվ սխալներ արեցինք, որոնցից օգտվեց մեր հակառակորդը՝ խփելով 2 գնդակ: Անհրաժեշտ է ճիշտ հետևություններ անել և թերությունները շտկել: Ընդհանուր առմամբ ես գոհ եմ մեր խաղից»:







































