Հյուսիսային Կորեայի գլխավոր շտաբի պետ, փոխմարշալ Լի Յոն Հոն հեռացվել է պաշտոնից «անհաշտ վարքի» պատճառով, հաղորդում է Yonhap գործակալությունըʽ վկայակոչելով հարավկորեական հետախուզությունը: Ըստ շրջանառվող լուրերի՝ Լի Յոն Հոն չի ենթարկվել հրամանների: Դա հանգեցրել է Գլխավոր շտաբի նախկին պետի՝ Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Պեն Ունի առաջնորդ Չան Սոն Տհեկի և փոխմարշալ Չհվե Ռյոն Հեի դժգոհությունը:
Լի Յոն Հոյի տանը հայտնաբերվել է հարյուր հազար ԱՄՆ դոլար: Դա նրա հակառակորդներին առոթ է տվելʽ նրան կոռուպցիայի մեջ կասկածելու համար:
69-ամյա փոխմարշալի հրաժարականի պաշտոնական պատճառը նրա առողջական վիճակն է: Սակայն մի քանի օր անց ԶԼՄ-ներում տեղեկութուն տարածվեց, որ նրա հրաժարականի պատճառը եղել է այն, որ նա չի համաձայնվելԿիմ Չեն Ունի որոշման հետ՝ երկրի վրա տնտեսության վերահսկողությունը փոխանցելու քաղաքացիական կառավարությանը:











































