Սպորտային համազգեստի աշխարհահռչակ արտադրող Nike ընկերությունը, անտեսելով Adidas-ին, սկսել է Լոնդոն-2012 Օլիմպիական խաղերի վերաբերյալ գովազդներ նկարահանել: Այսպիսով, ընկերությունը հեռակա մրցակցություն է սկսում սպորտային համազգեստի մեկ այլ աշխարհահռչակ արտադրողի՝ Adidas-ի հետ: Նշենք, որ վերջինս այս Օլիմպիական խաղերի պաշտոնական գործընկերն է:
Գովազդը հեռուստատեսությամբ կհեռարձակվի հուլիսի 27-ին Մեծ Բրիտանիայում ու ևս 24 երկրներում:










































