Իսպանական «Սևիլիա»-ն վարձակալության հիմունքներով ձեռք է բերել անգլիական «Բելքբերն»-ի ֆուտբոլիստ Սթիվեն Նզոնզիին՝ պայմանագրում պահելով հունվար ամսին վերադարձնելու հնարավորությունը:
Ըստ Daily Mirror-ի՝ անգլիական ակումբը ստիպված է գնացել նման քայլի, քանի որ ոչ մի թիմ պատրաստ չի եղել վճարել ֆուտբոլիստի համար պահանջվող 10 միլիոն ֆունտը:
Այնուամենայնիվ, «Բլեքբերն»-ը լիահույս է, որ Սթիվենը լավ խաղ կցուցադրի Իսպանիայում, և վարձակալության փոխարեն «Սևիլիա»-ն նրա հետ կկնքի իրավունքների ձեռքբերման պայմանագիր:
Նշենք, որ Սթիվենը վերջին մրցաշրջանում շատ քիչ է խաղացել, քանի որ մարզիչը՝ Սթիվ Քինը, ապավինել է ուրիշ խաղացողների:








































