Թուրքական Dünya Bülteni կայքի փոխանցմամբ՝ Դիարբեքիրի նահանգի Լիջեի շրջանում՝ դեպի Բինգյոլ (Բյուրակն) տանող ճանապարհին, զինվորական փոխադրամիջոց է պայթել, ինչի հետևանքով զոհվել է երկու զինծառայող: Կան նաև վիրավորներ, որոնց փոխադրել են մոտակա հիվանդանոց:
Միջադեպը գրանցվել է այսօր առավոտյան՝ ժամը 07.00-ին: Հեռակառավարվող ռումբի օգնությամբ պայթյունը կազմակերպել են Թուրքիայում ահաբեկչական հռչակված ու արգելված «Քրդստանի աշխատավորական» կուսակցության (PKK) զինյալները:









































