Ռուսաստանյան ԶԼՄ-ներին կարող են արգելել հոդվածներում և ռեպորտաժներում հիշատակել ազգությունը: Ինչպես տեղեկացնում է Известия-ն, նման նախաձեռնությամբ հանդես է եկել Չեչնիայի Հանրապետությունից Единая Россия խմբակցության պատգամավոր Շամսաիլ Սարալիևը:
Ըստ նրա` ազգության հիշատակումն ազգամիջյան հակամարտությունների առիթ է դառնում և մարդկանց գիտակցության մեջ սխալ կարծրատիպեր ձևավորում: Հավանաբար, փոփոխություններ կարվեն ԶԼՄ-ների մասին օրենքում:
Պատգամավորը հայտարարել է, որ կովկասյան հանրապետությունների բնակչության մեծ մասը` 82%-ը, կողմ է այդ նախաձեռնությանը:







































