«Հանրապետական կուսակցության կողմից երբեմնի մերժված փոխնախագահ, Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը վերականգնում է իր դիրքերը»,- գրում է «Ժողովուրդ»-ը և հավելում.
«Նա կրկին սկսել է զբաղվել Հայաստանի՝ մարզերի խնդիրներով: Երկու օր է՝ Ազգային ժողովում մարզպետերի շքերթ է: Հայաստանի Հանրապետության բոլոր մարզպետերն այս օրերին խորհրդարանում հանդիպում են Աժ նախագահ Հովիկ Աբրահամյանի հետ: Ընդ որում, այդ հանդիպումները տևում են մոտ կես ժամ»:
Մարզպետերից մեկը «ժողովուրդ»-ի թղթակցի հետ զրույցում ասել է, թե իրենք Աժ նախագահի հետ քննարկել են իրենց մարզերում տեղական ինքնակառավարման մարմինների առաջիկա ընտրությունների հետ կապված հարցերը՝մասնավորապես ճշգրտելով թե ՀՀԿ-ն որ համայնքում ում պետք է սատարի:







































