Թուրքիայի արտաքին առեւտրի հարցերով պետնախարար Զաֆեր Չաղլայանը թուրք գործարարների հետ մեկնել է Նախիջեւանի Ինքնավար Հանրապետություն, որտեղ հանդիպում է ունեցել Նախիջեւանի խորհրդարանի նախագահ Վասիֆ Թալիբովի հետ: Ըստ թուրքական Star-ի` Չաղլայանը նախ նշել է, որ առանց Ղարաբաղի խնդրի լուծման` Հայաստանի ու Թուրքիայի միջեւ առեւտրատնտեսական կապեր չեն հաստատվի երբեք: Ապա հիշեցնելով, որ Թուրքիայի եւ Ադրբեջանի միջեւ առևտրաշրջանառության ծավալը կազմում է 2մլրդ դոլար, Չաղլայանն ասել է, որ նպատակադրվել են առաջիկա տարիներին այդ ցուցանիշը հասցնել մինչև 5մլրդ դոլարի: Նախիջևանում գուրարվելու է Թուրքիա-Ադրբեջան-Նախիջեւան գործարար ֆորում, որին մասնակցելու են ավելի քան 200 գործարարներ այդ երեք երկրներից: