Sunday, 12 05 2024
Որքան գումար է ծախսվել Լծեն-Տաթև ճանապարհը վերակառուցման համար
Բիշքեկից՝ Ալմաթի
Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանում և 5 մարզերում
«Պահիր Քո’ Սուրբ ժողովրդին». Բագրատ Սրբազանը ժողովրդի հետ աղոթում է հանրահավաքին ընդառաջ
Հայաստան-Ադրբեջան սահմանազատման հիմքը
20:00
Կիրակնօրյա լրատվական-վերլուծական թողարկում
Թիվ 39 երթուղին սպասարկող ավտոբուսում տղամարդը հանկարծամшհ է եղել
«Զանգե’ր, ղողանջե’ք, Սրբազան քաջերի’ն կանչեք». երգերով երիտասարդները միանում են Սրբազանին
Ստախոսն իր մաշկի վրա զգալու է մեր համառության ուժը
Բելգորոդում ուկրաինական ԶՈՒ հրետակոծումից բազմաբնակարան շենք է մասամբ փլուզվել
Գազայում իսրայելական հարվածների հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 35 հազարը
Աշխատանքային այցով Հայաստան է ժամանելու ԵԱՀԿ գործող նախագահ, Մալթայի Հանրապետության ԱԳ նախարար Իեն Բորջը
Փրկարարները կոտրված ծառի ճյուղերը հեռացրել են ճանապարհի երթևեկելի հատվածից
18:15
Մեծ Բրիտանիան զորք չի ուղարկի Գազայում հումանիտար օգնության մատակարման համար
Բաքվում «զինվորական խռովությու՞ն է կանխվել»
Արարատ գյուղի ավտոտնակներից մեկում հրդեհի բռնկմամբ պայթյուն է տեղի ունեցել
Բանակում ռեֆորմները դանդաղ են ընթանում. մինչև վերջ չենք օգտվում ֆրանսիական ռեսուրսից
17:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Վաշինգտոնը Բաքվին «բարեհոգություն կցուցաբերի՞»
Հայաստանում ու՞մ է «սատարում» Իլհամ Ալիեւը
Իսրայելը շարունակում է ռազմագործողությունը Ռաֆահում
Երևանի Կարմիր բլուր հնավայրում պեղումները շարունակվում են
16:30
Լիտվայում մեկնարկել են նախագահական ընտրություններն ու երկքաղաքացիության ներդրման հանրաքվեն
16:15
Խարկովի մարզում ավելի քան 4000 բնակիչ է տարհանվել ինտենսիվ ռազմագործողությունների հատվածներում գտնվող բնակավայրերից
Ռուսաստանում ցորենի գները հասել են ամենաբարձր մակարդակին
Դանակահարություն Լոռիում՝ ծննդյան արարողության ժամանակ
Բելգորոդում գնդակոծության հետևանքով բարձրահարկ շենքի մուտք է փլուզվել․ կան տուժածներ
15:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
15:15
Մաուպոյում հանկարծամահ է եղել Մոզամբիկում ՌԴ դեսպանը
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ

Լճացման պատճառը` անցյալին ուղղված մտածողությունն է

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է ազգագրագետ, պատմական գիտությունների թեկնածու Արսեն Հակոբյանը
– Արսեն, ըստ Ձեզ, ֆորսմաժորային իրավիճակները ի՞նչ կարող են փոխել երկրի կյանքում, դրանք կարո՞ղ են մշակութային առումով բեկումնային լինել: Մեր երկրի պարագայում Հոկտեմբերի 27, Մարտի 1 եւ այլն, ըստ Ձեզ, ի՞նչ հասարակական փոփոխություններ կարող են առաջ բերել մեզանում:
– Ֆորսմաժորային իրավիճակներն իրենց հետ պարտադիր բերում են փոփոխություններ, ավելի գլոբալ առումով` հեղափոխություններ, հասարակարգերի փոփոխություններ եւ այլն: Ինչ վերաբերում է անցած 20 տարիներին, ապա պետք է ասեմ, որ փոփոխություններն ակնառու են, անկախ նրանից, թե ինչպես կգնահատենք` դրակա՞ն, թե՞ բացասական առումով: Դա վերաբերում է պետականության ձեւավորմանը կամ լիարժեք պետականության ձեւավորման համար նախադրյալների ստեղծմանը, պատերազմին, նրա հետ բերած փոփոխություններին, պատերազմի գրանցման արդյունքին, որոնք հեղաշրջող փոփոխություններ են: Փոփոխությունների մյուս մասը վերաբերում է ներքին հասարակական-տնտեսական կյանքի փոփոխություններին, որովհետեւ դրանք էլ են հեղափոխական փոփոխություններ, որովհետեւ, ըստ էության, կառուցվում է նոր տիպի հասարակություն, եւ այդ կառուցման ընթացքը դեռ շարունակվում է:
– Հիմա մեծ-մե՞ծ քայլերով ենք գնում, թե՞ կրիայի արագությամբ:
– Այստեղ կա տարբերություն իրական հայտարարությունների եւ իրական կյանքի միջեւ. հայտարարությունների մակարդակում ժողովրդավարական, շուկայական տնտեսություն, մարդու իրավունքներ, եվրոպական հանրություն եւ արեւմտյան արժեքներ… նմանանտիպ իդեալներ են հռչակվում, բայց իրական կյանքում այդպես չէ, քանի որ հակադրություն կա հայտարարված արժեքների եւ իրականության միջեւ: Այսինքն` իրական կյանքում հարաբերությունները կարգավորվում են ոչ այն նորմերի շրջանակներում, որոնք հայտարարվում են:
– Ի՞նչն է պատճառը, որ ձեռնարկվող որեւէ գործ մնում է զուտ դեկլարատիվ մակարդակում: Կարոտախտով հիշում ենք անցյալը, անցյալի մտավորականներին: Գուցե նրանից է, որ ներկա՞ն է մշուշոտ ու անհրապույր:
– Շատ լավ հարց է, այդ հարցի շուրջ վերջերս շատ եմ մտածում` ե՛ւ մասնագիտության բերումով, ե՛ւ որպես քաղաքացի: Ես կարծում եմ, որ ներկա իրավիճակում լճացման եւ փոփոխությունների ռեսուրսների բացակայության պատճառներից մեկը կարող է լինել դեպի անցյալ ուղղված մտածողությունը, եւ կարծում եմ` դա որոշակիորեն ունի նաեւ քարոզչական ուղղվածություն, քանի որ հասարակությանը մղում է դեպի իներտություն: Եթե ուշադիր դիտարկենք, կտեսնենք, որ ներկայումս պատկերը հետեւյալն է` «մենք ինչ լավն էինք անցյալում», բայց իրականության մասին, կամ թե ինչպիսին պետք է լինի մեր ապագան, ոչ մի խոսք չկա, հիմնական ուղղվածությունը գնում է դեպի անցյալ: Շատ դեպքերում մարդիկ, ովքեր անցյալից են խոսում, նոստալգիկ հիշողություններ ունեն նաեւ այն առումով, որ անցյալից խոսելը խորհրդային ժամանակներում որոշակի սահմաններում թույլատրված էր: Բայց նաեւ մյուս կողմը կա, որ ապագայի մասին չգիտեն` ինչ խոսեն:
Միեւնույն ժամանակ, անցյալի եւ դրա առանձին խնդիրների շուրջ բացակայում է քննադատական ու նորովի իմաստավորման մոտեցումը, ինչը կարող էր օգտակար լինել ներկայի ու ապագայի շուրջ փնտրտուքների առումով: Դա կարող էր լինել այն դեպքում, երբ ներկայի ու ապագայի դիսկուրսը գերիշխող լիներ, որը եւ կթելադրեր անցյալի նորովի իմաստավորումը, քանի որ դա չկա, անցյալը տիրապետող է դառնում ներկայի ու ապագայի մեջ:
– Չեն խոսում, որովհետեւ չե՞ն տեսնում ապագայի տեսլականը:
– Միգուցեեւ չեն տեսնում, կամ միգուցե այդ տեսլականը չի համընկնում իրականության տեսլականի հետ: Այդ դեպքում անցյալից խոսելը դառնում է դյուրին, անցյալից խոսելը չի ենթադրում պատասխանատվություն, քանի որ անցյալի վկաները չկան, իսկ կան ներկայի վկաները, իսկ ներկայի եւ ապագայի մասին խոսելը աստիճանաբար ռիսկային գոտի է դառնում (ես ի նկատի չունեմ քարոզչական հայտարարությունները, այլ ռեալ ուղիները): Մեզ պետք է արժեւորում իրականությունից ելնելով եւ ոչ թե իրականության առանձին տարրեր որպես ձեռքբերումներ ներկայացնելը: Երբ իրականությունն ամբողջովին կարժեւորվի, երբ խնդիրները եւ ձեռքբերումները հստակորեն իրենց տեղը կգտնեն, այն ժամանակ կարող ենք խոսել ապագայի քայլերի մասին: Այս պահին «մոդայիկ» են անցյալի շուրջ պատմությունները: Ես կարծում եմ` այս պահին դրանք հասարակությանը մղում են իներտության: Տեսեք, ներկայումս մեր մշակութային կյանքը կառուցվում է անցյալի վերարտադրության վրա: Քարոզվող կրոնականությունը ի՞նչ է տալիս ներկայիս հասարակությանը, կարծես թե ոչինչ: Ներկա հասարակական պահանջմունքների մեջ դրանք ի՞նչ խնդիրներ են լուծում, առօրյայի մեջ ի՞նչ խնդիրներ են լուծում եւ իրականության մեջ ի՞նչ խնդիրներ են լուծում անցյալից եկող մոտեցումների քարոզումը, դա նաեւ ցույց է տալիս, որ միտքը կաղապարված է, քաղաքական միտքը կաղապարված է եւ ունակ չէ ժամանակակից մոտեցումներ եւ ժամանակակից հասարակությանը բնութագրական խնդիրներ առաջ քաշել: Այստեղից էլ գալիս է փորձարարություն հիշեցնող նախաձեռնությունը, օրինակ` մենք մոդեռնիստական ազգ կդառնանք, եթե օտարալեզու դպրոցներ բացվեն: Սա նշանակում է, որ կառավարությունը ընդունակ չէ լուծելու մոդեռնիզացիայի խնդիրը:
– Տեսեք, սակայն նույն «Լեզվի օրենքի» դեմ այդքան մարդ ընդդիմացավ, բայց մյուս կողմը այդպես էլ չընկրկեց:
– Ես կարծում եմ, որ սա չէր այն ճանապարհը, որ իրենք հայտարարում էին, որ պետք է լուծվի, այսինքն` եթե մենք խնդիր ենք դնում պետության մոդեռնիզացիայի միջոցով հասնել ինչ-որ մակարդակի, ողջ կրթության մոդեռնիզացիայի մասին պետք է խոսվի, ոչ թե առանձին դպրոց կառուցենք եւ ինչ-որ մի շերտի կրթենք: Կառավարության եւ իշխանության խնդիրը պետք է լիներ կրթական մակարդակի ապահովումը ողջ երկրի տարածքում: Կառավարությունը հենց նրա համար է կառավարություն, որ պատասխանատվություն կրի բոլորի համար, որովհետեւ եթե նա հրաժարվում է այդ պատասխանատվությունից, հասարարակությունը ինքն է իր խնդիրները լուծում, ինչն էլ վկայում է այն մասին, որ կառավարությունը խոստովանում է, որ ինքը կոմպետենտ չէ լուծելու մոդեռնիզացիայի խնդիրը:
Որպես երիտասարդ գիտնական` ես ցավով եմ արձանագրում, որ դրսի ծրագրերը ավելի շատ են գնահատում տեղական մասնագետներին, քան երկրում ստեղծված համակարգը: Այսինքն` եվրոպական եւ արեւմտյան ծրագրերը ապահովում են միտք ունեցող, ունակ մարդկանց ներգրավվածությունը:
– Ապագայի Հայաստանը ինչպե՞ս եք տեսնում:
– Ապագան կախված է մեզնից յուրաքանչյուրից, առանձին անհատներ իրենց խնդիրը կարող են այս կամ այն կերպ լուծել, բայց ապագային միտված դրական տեղաշարժերի արդյունքը կախված է բոլորիցս:
– Ըստ Ձեզ, հիմա ի՞նչ պահ է Հայաստանի կյանքում:
– Որոշակի առումով միգուցե ինչ-որ իմաստավորման ժամանակաշրջան է, որովհետեւ դրական նախաձեռնություններ կան հասարակական դաշտին վերաբերող` լեզվի մասին խնդիրները, Ուսանողական այգին, Կինոմոսկվայի ամառային դահլիճը, այս բոլորի շուրջ քննարկումները դրական են, որովհետեւ ցույց են տալիս, որ հասարակությունը շահագրգռված է իր` որոշակի խնդիրների լուծման առումով: Եվ այդ փոքր գործընթացները եթե դրական ավարտ ունենան, դրական տեղաշարժերի նախադեպ կարող են հանդիսանալ: Այսինքն` կարելի է գնալ ոչ միայն մեծ խնդիրների լուծման ճանապարհով, այլ նաեւ փոքր խնդիրների:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում