Sunday, 12 05 2024
Հայաստանում ու՞մ է «սատարում» Իլհամ Ալիեւը
Իսրայելը շարունակում է ռազմագործողությունը Ռաֆահում
Երևանի Կարմիր բլուր հնավայրում պեղումները շարունակվում են
16:30
Լիտվայում մեկնարկել են նախագահական ընտրություններն ու երկքաղաքացիության ներդրման հանրաքվեն
16:15
Խարկովի մարզում ավելի քան 4000 բնակիչ է տարհանվել ինտենսիվ ռազմագործողությունների հատվածներում գտնվող բնակավայրերից
Ռուսաստանում ցորենի գները հասել են ամենաբարձր մակարդակին
Դանակահարություն Լոռիում՝ ծննդյան արարողության ժամանակ
Բելգորոդում գնդակոծության հետևանքով բարձրահարկ շենքի մուտք է փլուզվել․ կան տուժածներ
15:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
15:15
Մաուպոյում հանկարծամահ է եղել Մոզամբիկում ՌԴ դեսպանը
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
Թուրքիայի նախագահը պարզաբանել է Բայդենի հետ նախատեսված հանդիպման հետաձգման պատճառը
Երևանի Լ․ Արիսյանի անվան թիվ 127 ավագ դպրոցում գործարկվելու է էլեկտրական շչակ
14:15
106-ամյա ամերիկացին դարձել է աշխարհի ամենատարեց պարաշյուտիստը
Հարավային Կովկասում «խարկովյան ուղղությու՞ն կբացվի»
Ծնվել է ՀՀ ինքնիշխան տարածքի պաշտպանության ժամանակ անմահացած Անդրանիկ Վարդանյանի եղբայրը
Ժպտում եմ մեր վախերից խոսող Գալստանյանին
Կոչ ենք անում բոլոր քաղաքական ուժերին մեկ կողմ դնել ներքին տարակարծություններն ու հատվածական շահերը և համախմբվել պետականության շուրջ․ ՍԴՀԿ
Վրաստանում՝ «Բարդուղիմեոսյան գիշեր». իշխանությունը տեռորի է անցել
13:09
Հրդեհի հետևանքով Վարշավայի առևտրի կենտրոններից մեկը գրեթե ամբողջովին ոչնչացել է
Նիկոլ Փաշշինյանը կհասցնի՞
Աշխատավարձերը վերանայելով` խրախուսում ենք բուժքույրերի նվիրված աշխատանքը․ Ավանեսյանի ուղերձը
Երևանի Մյասնիկյան պողոտայում չորս ավտոմեքենա է բախվել
Ծառը ընկել է էլեկտրական լարերի վրա և մասամբ փակել ճանապարհը
Հյուսիսափայլը ՌԴ երկնքում՝ երկրորդ գիշերն անընդմեջ
Բաբկեն Թունյանը 3 հարց է հղել շարժման առաջնորդներին
Եղանակը Հայաստանում
Շվեյցարիայի ներկայացուցիչը՝ «Եվրատեսիլ-2024»-ի հաղթող․ «Լադանիվա»-ն 8-րդն է
11:00
Պենտագոնը և SpaceX-ը սահմանափակել են «Starlink» տերմինալների օգտագործումը ռուսների կողմից
10:45
Բելգիան 9 մլն եվրո կհատկացնի Ուկրաինայի էներգետիկ ենթակառուցվածքների համար

Հայ-ադրբեջանական սկանդալ Թեհրանում

Երեկ Թեհրանում մամուլի եւ զանգվածային լրատվամիջոցների փառատոնի մեկնարկից հետո հայերն ու ադրբեջանցիները ներքաշվել են սկանդալի մեջ։ APA լրատվական գործակալության փոխանցմամբ, հայերը դահլիճ են բերել Լեռնային Ղարաբաղի քարտեզը, հուշարձանների նկարները, եւ ինչպես գործակալությունն է չակերտներում գրում, «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դրոշը»։
Ադրբեջանցիները առարկել եւ հայ լրագրողներից պահանջել են անմիջապես դուրս հանել դրանք։ Հայերը պահանջը մերժել են, ինչից հետո ադրբեջանցիները բողոքով դիմել են միջոցառման կազմակերպիչ իրանցիներին։ Հայ լրագրողներն ասել են, թե Լեռնային Ղարաբաղի պատմությանը վերաբերող նկարները եւ Արցախի խորհրդանիշ «Մենք եւ մեր սարերը» հայտնի հուշարձանի պատկերը հենց կազմակերպիչներն են փակցրել։ «Ուստի մենք մտածեցինք, որ կարող ենք նաեւ Լեռնային Ղարաբաղի քարտեզն ու դրոշը տեղադրել», -ասել են հայերը։ Իրանցի կազմակերպիչներն իրենց հերթին ասել են, թե բոլոր նկարներն ու ցուցադրման համար նախատեսված այլ նյութերը հայկական կողմն է տրամադրել եւ նույնպես հայերից պահանջել են հանել այդ նկարները։ Ծագած վեճի ընթացքում ադրբեջանցի լրագրողներից մեկը հայերի տաղավարից պոկել է Լեռնային Ղարաբաղի դրոշը։ Ադրբեջանցիներին օգնության են եկել թուրք լրագրողները եւ սպառնացել ադրբեջանցի իրենց գործընկերների հետ լքել փառատոն-ցուցահանդեսը, եթե հայերը չկատարեն կազմակերպիչների պահանջը։
Մամուլի եւ զանգվածային լրատվամիջոցների 17-րդ միջազգային փառատոն-ցուցահանդեսը կազմակերպել է Իրանի մշակույթի նախարարությունը ։ Փոխնախարար Մոհամադ-Ալի Ռամինը երեկ ասել է, որ Իրանն այս տարի ներկայացնում է 700 տաղավար եւ 2400 լրագրող, արտասահմանից այս միջոցառմանը մասնակցում է 55 երկիր ներկայացնող 250 լրագրող` 175 լրատվամիջոցներից։ Հայաստանը ներկայացնում են PanARMENIAN.Net գործակալությունն ու «Ազգ» օրաթերթը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում