Ադրբեջանի նախագահի աշխատակազմի ղեկավար Ռամիզ Մեհդիեւը նոյեմբերի 7-ին տեղի ունենալիք խորհրդարանական ընտրությունների հետ կապված խորհրդակցություն է անցկացրել: Ինչպես «Ազադլըգ»-ին հայտնել է ներիշխանական աղբյուրը, խորհրդակցությանը հիմնականում մասնակցել են շրջանների գործադիրի ղեկավարները: Ռ.Մեհդիևը ընտրություններից առաջ նրանց մեկ անգամ ևս անհրաժեշտ հանձնարարություններ եւ բացատրություններ է տվել` ընտրություններն ինչպես եւ ինչչափով կեղծելու վերաբերյալ: Ռ.Մեհդիեւը գործադիր ղեկավարներին զգուշացրել է, որ նրանք պետք է գործեն միմիայն նախագահի աշխատակազմից տրվող հանձնարարականներով: Ռ.Մեհդիևը նաև պատվիրել է օլիգարխների թեկնածուներին` չազդել իշխանությունների նյարդերի վրա: «Ազադլըգ»-ին հասած տեղեկություններով, ներկայումս մոտ 15 ընտրատեղամասերում դիմակայություն է սկսվել ներիշխանական խմբավորումների միջեւ: Դեռևս չի որոշակիացվել, թե այդ ընտրատարածքներում ովքեր պետք է պատգամավոր ընտրվեն: Տեղեկություններում ասվում է, որ նույնիսկ գործադիր ղեկավարները դեռ չգիտեն, թե իրենք կառավարության թեկնածուներից ում օգտին պետք է աշխատեն: