Poligon ինտերնետային պարբերականի տեղեկությունների համաձայն` ներկայում Սալյանի գործադիր իշխանության ղեկավարի պաշտոնում աշխատող Ալիաղա Հուսեյնովը որոշ ժամանակ անց կարող է նշանակվել Ադրբեջանի պաշտպանության նախարար: Հուսեյնովը պրոֆեսիոնալ զինվորական է, նախկինում զբաղեցրել է գլխավոր զինվորական կոմիսարի պաշտոնը: Հուսեյնովը մեջլիսի պատգամավորության թեկնածու է առաջադրվել թիվ 59 ընտրատարածքում, որն ընդգրկում է նրա գլխավորած շրջանը: Poligon-ը գրում է, որ նրա հաղթանակը 100 տոկոսով երաշխավորված է: Ըստ այդմ, Հուսեյնովի համար մեջլիսում նախատեսված է անվտանգության եւ պաշտպանության հարցերով կոմիտեի նախագահի պաշտոնը, որից հետո նա կնշանակվի պաշտպանության նախարար: Պարբերականի աղբյուրների վկայությամբ, Սաֆար Աբիեւը համարվում է ՆԱՏՕ-ին Ադրբեջանի անդամակցության ջատագով, իսկ դա որոշակի խնդիրներ է հարուցում: Մի քանի օր առաջ ԱԳ նախարար Մամեդյարովը հայտարարել էր, որ Ադրբեջանը ՆԱՏՕ-ին անդամակցելու ցանկություն չունի: