Friday, 26 04 2024
23:15
Բայդենը հայտարարել Է Թրամփի հետ բանավեճին մասնակցելու պատրաստակամության մասին
Թուրքիայի նախագահի այցն ԱՄՆ հետաձգվել է
22:45
Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Գերմանիայի կանցլեր
Երախտամոռությունը քաղաքական կատեգորիա չէ
Ինֆորմացիա ունեմ՝ Բաքուն քարտեզի 33 կտոր է ներկայացրել. ամեն հատվածում մի կեղծ փաստարկ են ստեղծել
Միայն հայի ձեռքով է հնարավոր զրկել Հայաստանը ինքնիշխանությունից
Ինչ է տեղի ունեցել Մոսկվայի մանկապարտեզում հայ երեխայի հետ․ հարցաքննություն, ստուգումներ
Ֆրանսիան անվերապահորեն աջակցելու է Հայաստանին. դեսպանը՝ Ցեղասպանության տարելիցի Մոնտեվիդեոյում կայացած միջոցառմանը
21:40
ՉԺՀ-ում հայտարարել են, որ ՆԱՏՕ-ն ուղիղ պատասխանատվություն է կրում Ուկրաինայի ճգնաժամի համար
Դպրոցը պետք է նաև արժեքներ և դիրքորոշում ձևավորի. 46 մենթոր դպրոցներում մեկնարկել է ուսուցչական համաժողովը
Հանրահավաքի մասնակից մի կին բռունցքով հարվածել է ոստիկանության ծառայողի գլխին. նա ձերբակալվել է
Հայաստանը ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները․ ԱԳՆ
Իրաքյան փասիանսի հայաստանյան հարցերը
20:50
F-16 կործանիչները այս տարի կսկսեն ժամանել Ուկրաինա. Պենտագոնի ղեկավար
Մոսկվան ուզում է բոլորիս դարձնել Սիմոնյան Մարգո. նպատակը մեր պետության լիկվիդացիան է
Կոպիրկինը և հայկական «դիվերսիֆիկացիան»
Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել երկու անձի նկատմամբ․ նրանք հետախուզվում են
Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 28 սյուն
20:20
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը դաշնակիցներին կոչ է արել ավելի արագ սկսել զենքի մատակարարումն Ուկրաինային
Քաղաքացու օրը նշվելու է ՀՀ մարզերում և Երևան քաղաքի վարչական շրջաններում
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Ձերբակալվել է «Կրոկուս»-ում տեղի ունեցած ահաբեկչության գործով ևս մեկ կասկածյալ
«Եվրոպական ժառանգության օրերի ճամբար» ծրագիրն ակտիվ փուլում է
Ուղիղ․ Զրույց Ռուբեն Մեհրաբյանի հետ
19:20
Բլինքենը Չինաստանին կոչ է արել օգտագործել իր ազդեցությունը Հյուսիսային Կորեայի և Իրանի վրա
Հայաստանի տարածքում կան փակ ավտոճանապարհներ
ՌԴ ՊՆ փոխնախարարի քրգործը ընդլայնվում է
19:00
Իսպանիան Ուկրաինային Patriot հրթիռների խմբաքանակ կմատակարարի. El País
Իսրայելի բանակը Գազայում 20 կմ թունել է ոչնչացրել
«Պզոն» ակումբներից մեկում հայհոյել է, հարվածներ հասցրել․ նրան մեղադրանք է ներկայացվել

Ակնաբուժարանում փողերը «քոռ ու փուչ» են լինում

Ժողովուրդն ասում է. «Աստված չանի, որ միլիցու կամ բժշկի դուռն ընկնես»: Մեր օրերին չափազանց բնորոշ հայկական ասացվածք: Թե ինչ է լինում, երբ հայտնվում ես ոստիկանությունում, բոլորը գիտեն: Այցելությունը հիվանդանոց նույնպես ցավալի երևույթ է. ցավալի ոչ միայն ֆիզիկական, այլ նաև սեփական գրպանի պարունակության առումով: Այսօր Հայաստանում լավ բուժում ստանալու համար պետք է համապատասխանաբար «լավ» գումար վճարել, ավելին` բազմաբնույթ մուծումները սկսվում են հենց որ ոտքդ դրեցիր հիվանդանոցի շեմին: Օրինակ` Հայաստանում ամենահայտնի ակնաբուժական հիվանդանոցներից մեկում բժշկին բարևելն արժե 5 հազար դրամ, դե, բարևելուց հետո էլ խեղճ բժիշկը պիտի լսի ձեր գանգատները, հետևաբար, գները գնալով բարձրանում են: Այստեղ կարելի է բախտավոր համարվել, եթե այլ բժիշկների չեք «բարևելու», քանզի բարևավճարը պետք է կրկնել: Սակայն հարկ է նշել, որ անընդհատ կրկնվող բարևավճարներն օրինական դրամարկղային մուծումների մեջ չեն մտնում, և միայն օրինական վճարումների անդորրագրի վրա նշված գումարին նայելիս պարզվում է, որ Հայաստանում աչքի բուժումը շատ մատչելի է: Օրինակ` ակկոմոդացիոն սպազմ ախտորոշումով հիվանդին բժիշկը նշանակում է բուժման տասնօրյա կուրս, որն իրականացնելու են երկու տարբեր բաժանմունքներում: Այս բուժման համար հիվանդը դրամարկղում պետք է վճարի 8 հազար դրամ: Վճարման կտրոնի, ինչպես նաև հիվանդի անկետայում նշվում է, որ յուրաքանչյուր բաժանմունքի վճարը 1500 դրամ է, որն էլ մտնում է նախնական վճարված 8 հազարի մեջ: Սակայն իրականում այդ 8 հազարը թղթի վրա գրելու թիվ է, և յուրաքանչյուր բաժանմունք իր հաստատված գումարն ունի, որի համար ոչ ոք հիվանդին անդորրագիր չի տալիս, այլ դրա փոխարեն բժիշկն իր անձնական մատյանում, ինչու ոչ՝ նաև բլոկնոտում հիվանդի անվան դիմաց «պլյուս» է դնում: Ասենք, օրինակ, ֆիզիոթերապևտիկ բաժնի վճարն 3 հազար է, աչքի վարժություններինը` 4 հազար: Սակայն այսքանից հետո հիվանդը պարտավոր է նաև գնել և բաժանմունքի բժշկին հանձնել իր բուժման համար նախատեսված դեղորայքը: Բացի դեղորայքից, բինտը և բամբակը նույնպես հիվանդից են պահանջում: Ի դեպ, բոլոր հիվանդանոցներում բժիշկները հիվանդին կարծես ի միջի այլոց ասում են, որ իրենց նշանակած բոլոր դեղերը հիվանդանոցի դեղատանը կան: Եվ հենց հիվանդանոցներում է առավել լավ գործում «ես քեզ, դու ինձ» սկզբունքը, քանի որ հիվանդի հարազատների աչքին ոչինչ չի երևում, և հիվանդանոցային դեղատան թանկ դեղերը շատ լավ իրացվում են: Մինչդեռ նորմալ երկրում դեղերը, էլ չենք խոսում բամբակի և բինտի մասին, պետք է մտնեն բուժման կուրսի մեջ, որի համար հիվանդը գումար է վճարում: Պարզից էլ պարզ է, որ հայաստանյան հիվանդանոցների տնօրենները բուժման համար նախատեսված դեղերը տալիս են դեղատանը և մեկ հիվանդից կրկնակի գումար աշխատում:
Նշենք, որ նման իրավիճակ է գրեթե բոլոր բուժհաստատություններում, և միայն ակնաբուժական կլինիկաները չեն այդ վիճակում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում