Monday, 13 05 2024
19:20
Քենիայում ջրհեղեղների հետևանքով մահացածների թիվը գերազանցում է 270-ը
Եվրոպական հանձնաժողովի գործադիր փոխնախագահ Դոմբրովսկիսը Հայաստանում կմասնակցի ՎԶԵԲ տարեկան հանդիպմանը
Ասում են՝ Ոսկեպարով Արցախ են գնալու․ խիստ դատարկ և առավելապաշտական բովանդակություն
18:50
ԵՄ-ում հայտարարել են մասնակիորեն ռազմական տնտեսության անցնելու մասին՝ Ուկրաինային աջակցելու համար
Սա հիբրիդ զանգված է միջնադարյան կղերականության և սովետառուսական քաղքենիության
18:30
Լեհ ֆերմերները հացադուլ են սկսել Սեյմի շենքում
Ռևանշ է․ նպատակը ՀՀ-ն ամբողջությամբ ռուսական իմպերիային ենթարկեցնելն է
Հայաստանում կարմրուկի լաբորատոր հաստատված դեպքերի թիվը հասել է 399-ի՝ մեկ շաբաթում ավելանալով 10-ով
ԵԱՀԿ նախագահողը Արցախի հարցը չի համարում փակված
ՀՀ ԱԺ նախագահը ԵԱՀԿ գործող նախագահին է ներկայացրել Ադրբեջանում ապօրինի պահվող հայ ռազմագերիների, քաղաքացիական անձանց Հայաստան վերադառնալու հրամայականը
17:48
Հնդկաստանը Իրանի Չաբահար նավահանգիստը 10 տարով գործարկելու պայմանագիր է ստորագրել
Գազայում նախազգուշացրել են վառելիքի պակասի պատճառով հիվանդանոցների աշխատանքի մոտալուտ դադարեցման մասին
17:44
Հանդիպել են Թուրքիայի նախագահն ու Հունաստանի վարչապետը
Զբոսաշրջության կոմիտեի նախագահն ազատվել է պաշտոնից
Իվանիշվիլիի համալսարանի ուսանողները միացել են բողոքի ցույցերին
17:40
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
17:30
Բլինքենն ու Իսրայելի ՊՆ նախարարը քննարկել են իրավիճակը Ռաֆահում
Գազայում զոհերի թիվը հատել է 35.000-ը
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
Թող սրբազանն ինքը պատմի, թե ինչպես չի վերընտրվել Կանադայի թեմի առաջնորդ. ինչը շատ հազվադեպ երևույթ է
Բանկերի հասանելիությունը հաշմանդամություն ունեցող անձանց համար բանկերի օրակարգում է
Բագրատ Գալստանյանը Գրողների միությունում է
Բուժաշխատողների համար կսահմանվի պարտադիր դասընթացների ցանկ՝ կոնկրետ իրավիճակով պայմանավորված
Նախարարը ներկայացրել է անապատացման ու երաշտի կանխարգելմանն ուղղված Հայաստանի ձեռնարկած քայլերը
16:50
Բրազիլիայում հեղեղումների զոհերի թիվը հասել է 143-ի
Արգենտինան տեսնում է ՀՀ ջանքերը Հարավային Կովկասում խաղաղություն հաստատելու գործում. Արգենտինայի դեսպանը՝ ՀՀ ԱԺ նախագահին
2024-ի անցած 4 ամիսների ընթացքում ՀՀ-ում ցածր գնաճային միջավայրը պահպանվել է. ԿԲ նախագահ
16:45
Ուկրաինայի ԶՈւ-ն հայտնել է Խարկովի ուղղությամբ մարտերում Ռուսաստանի հաջողությունների մասին
16:30
Կատալոնիայի խորհրդարանական ընտրություններում անջատողականները կորցրել են մեծամասնությունը
16:15
Լեհաստանը կավելացնի Բելառուսի սահմանի անվտանգության միջոցները

Տնից վտարված ՀՀ քաղաքացին Ամանորը կդիմավորի Թուրքիայում

Երևանի Լալայանց 30 փողոցի բնակիչ Մարիամ Գիշյանը, ըստ ամենայնի, Ամանորը կդիմավորի Թուրքիայում, ուր նա մեկնել է ամիսներ առաջ: «Առաջին լրատվական»-ը նոյեմբերի 25-ին անդրադարձել էր, թե ինչպես է Մարիամ Գիշյանը տունը կորցնելուց հետո, ստիպված մեկնել Թուրքիա:Մարիամ Գիշյանի զավակները դժվարացան պատասխանել մեր հարցին` արդյոք Թուրքիա մեկնած իրենց մայրը կվերադառնա՞ Հայաստան, թե՞ ոչ: Հիշեցնենք, որ Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանի` 2003 թ. կայացրած վճռով պետական կարիքների համար պետք է վերցվեր Մարիամ Գիշյանի գույքը, Երևան քաղաքի վարչական սահմաններում հատկացվեր չորս սենյականոց բնակարան` միջինացված շուկայական արժեքի սահմաններում կնքելով օտարման պայմանագիր, կամ էլ որպես փոխհատուցում տրվեր համարժեք գումար, որից հետո էլ նրան պետք է վտարեին: Սակայն արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարման վարչության աշխատակիցները Մարիամին և նրա հինգ երեխաներին վտարում են բնակարանից` դրանով իրենց գործը համարելով ավարտված: Եվ մինչ Մարիամը բնակության պայմաններ է խնդրել Թուրքիայի իշխանություններից, «Պետական կարիքների զոհեր» հասարակական կազմակերպությունը շարունակում է պայքարել տուժած քաղաքացու իրավունքները վերականգնելու և նրան Հայրենիք, իր հինգ երեխաների մոտ վերադարձնելու համար: «Մարիամ Գիշյանի գործի վերաբերյալ մենք նամակով դիմել էինք Երևանի կառուցապատման ծրագրերի իրականացման գրասենյակ` պարզելու՝ նրան տրամադրվե՞լ է չորս սենյականոց բնակարան կամ էլ դրա դիմաց համարժեք փոխհատուցում, թե՞ ոչ: Եվ եթե չի տրվել, ապա ե՞րբ պետք է տրվի: Սակայն երկու ամսից ավելի է, ինչ մենք այդ գրասենյակից ոչ մի պատասխան չենք ստացել: Դա ևս մեկ անգամ ապացուցում է, որ Գիշյան Մարիամին փոխհատուցում չի տրվել»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց «Պետական կարիքների զոհեր» հասարակական կազմակերպության ղեկավար Սեդրակ Բաղդասարյանը: Նա տեղեկացրեց, որ իրենց կազմակերպությունն օրեր առաջ հայցով դիմել է ՀՀ վարչական դատարան, որպեսզի վերջինս պարտավորեցնի Երևանի կառուցապատման ԾԻԳ-ին՝ տրամադրելու Մարիամ Գիշյանին վերաբերող փաստաթղթերը: Այդ փաստաթղթերի հիման վրա էլ, ըստ Սեդրակ Բաղդասարյանի, իրենք կկարողանան լիարժեք պաշտպանել Մարիամ Գիշյանի իրավունքները: Երբ «Պետական կարիքների զոհեր» հ/կ-ն դիմել է ԴԱՀԿ և պարզաբանումներ պահանջել, թե ինչո՞ւ չի կատարվել դատարանի` օրինական ուժի մեջ մտած վճիռը, պատասխանել են, որ փաստաթղթերի լուսապատճենները տրամադրել չեն կարող, քանի որ դրանք ոչնչացվել են 24.02.2010 թ. թիվ 26-Ա հրամանի համաձայն: Սեդրակ Բաղդասարյանը «Առաջին լրատվական»-ին հավաստիացրեց, որ իրենց կազմակերպությունը ցուցաբերելու է հետևողականություն, որպեսզի կարողանան վերականգնել արդարությունը և Մարիամին վերադարձնեն իր կորցրած բնակարանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում