«Մենք դեմ ենք օտարալեզու դպրոցների բացման» մասնակիցները այս պահին բողոքի ցույց են անցկացնում ՀՀ նախագահական նստավայրի դիմաց: Նրանք պահանջում են, որ Սերժ Սարգսյանը չստորագրի «Լեզվի մասին» և «Հանրակրթության մասին» օրենքներում փոփոխություններ կատարելու մասին ՀՀ օրենքների նախագծերը, որոնք ԱԺ-ն ընդունել է սույն թվականի դեկտեմբերի 22-ին: Հավանաբար բողոքի ցույցի մասնակիցների ձայնը լռեցնելու համար Սիրահարների այգուց հնչում է բարձր ռոք երաժշտություն: