Sunday, 12 05 2024
17:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Հայաստանում ու՞մ է «սատարում» Իլհամ Ալիեւը
Իսրայելը շարունակում է ռազմագործողությունը Ռաֆահում
Երևանի Կարմիր բլուր հնավայրում պեղումները շարունակվում են
16:30
Լիտվայում մեկնարկել են նախագահական ընտրություններն ու երկքաղաքացիության ներդրման հանրաքվեն
16:15
Խարկովի մարզում ավելի քան 4000 բնակիչ է տարհանվել ինտենսիվ ռազմագործողությունների հատվածներում գտնվող բնակավայրերից
Ռուսաստանում ցորենի գները հասել են ամենաբարձր մակարդակին
Դանակահարություն Լոռիում՝ ծննդյան արարողության ժամանակ
Բելգորոդում գնդակոծության հետևանքով բարձրահարկ շենքի մուտք է փլուզվել․ կան տուժածներ
15:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
15:15
Մաուպոյում հանկարծամահ է եղել Մոզամբիկում ՌԴ դեսպանը
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
Թուրքիայի նախագահը պարզաբանել է Բայդենի հետ նախատեսված հանդիպման հետաձգման պատճառը
Երևանի Լ․ Արիսյանի անվան թիվ 127 ավագ դպրոցում գործարկվելու է էլեկտրական շչակ
14:15
106-ամյա ամերիկացին դարձել է աշխարհի ամենատարեց պարաշյուտիստը
Հարավային Կովկասում «խարկովյան ուղղությու՞ն կբացվի»
Ծնվել է ՀՀ ինքնիշխան տարածքի պաշտպանության ժամանակ անմահացած Անդրանիկ Վարդանյանի եղբայրը
Ժպտում եմ մեր վախերից խոսող Գալստանյանին
Կոչ ենք անում բոլոր քաղաքական ուժերին մեկ կողմ դնել ներքին տարակարծություններն ու հատվածական շահերը և համախմբվել պետականության շուրջ․ ՍԴՀԿ
Վրաստանում՝ «Բարդուղիմեոսյան գիշեր». իշխանությունը տեռորի է անցել
13:09
Հրդեհի հետևանքով Վարշավայի առևտրի կենտրոններից մեկը գրեթե ամբողջովին ոչնչացել է
Նիկոլ Փաշշինյանը կհասցնի՞
Աշխատավարձերը վերանայելով` խրախուսում ենք բուժքույրերի նվիրված աշխատանքը․ Ավանեսյանի ուղերձը
Երևանի Մյասնիկյան պողոտայում չորս ավտոմեքենա է բախվել
Ծառը ընկել է էլեկտրական լարերի վրա և մասամբ փակել ճանապարհը
Հյուսիսափայլը ՌԴ երկնքում՝ երկրորդ գիշերն անընդմեջ
Բաբկեն Թունյանը 3 հարց է հղել շարժման առաջնորդներին
Եղանակը Հայաստանում
Շվեյցարիայի ներկայացուցիչը՝ «Եվրատեսիլ-2024»-ի հաղթող․ «Լադանիվա»-ն 8-րդն է
11:00
Պենտագոնը և SpaceX-ը սահմանափակել են «Starlink» տերմինալների օգտագործումը ռուսների կողմից

Hurriyet. «Ստամբուլի հայ ճարտարապետների աշխատանքների ցուցահանդես Ստամբուլում»

Ինչպես տեղեկացնում է թուրքական Hurriyet թերթը, Ստամբուլի ժամանակակից արվեստի թանգարանում ցուցադրվում են Ստամբուլում գործած ճարտարապետների կառուցած 100 լավագույն շենքերի լուսանկարները: Ցուցադրված են 40 ճարտարապետների գործեր, որոնք ապրել են այդ քաղաքում 19-րդ դարի վերջին և 20-րդ դարի սկզբին:
Ցուցադրությունը վերնագրված է «Ստամբուլի հայկական ճարտարապետությունը՝ վեստերնիզացիայի ժամանակաշրջանում»: Ցուցադրությունը կազմակերպել են «Ստամբուլ – 2010 եվրոպական մայրաքաղաք» մշակութային գործակալությունը, Ստամբուլի ժամանակից արվեստի թանգարանը, «Հրանտ Դինք» միջազգային հիմնադրամը և Ճարտարապետների ու ճարտարագետների համերաշխության ընկերակցությունը:
Ցուցահանդեսի համակարգող Լևենթ Չալիկօղլուն մամուլի ասուլիսի ժամանակ ասել է, որ ցուցահանդեսին ներկայացվել են քառասուն ճարտարապետների 100 մոռացված շինությունների լուսանկարներ` ավելացնելով, որ կրթական այս միջոցառումը նույնպես լույս կսփռի Ստամբուլի պատմության վրա։ Չալիկօղլուն ասել է, որ ճարտարապետ Հասան Քուրույազըջին կառուցել է շենքեր Ստամբուլի տարբեր փողոցներում՝ Քյուրթուլուշ, Պանգալտի, Թաքսիմ, Ջիհանգիր, Թառլաբաշի, Թյունել, Գալաթա, Էմինյունյու և Մահմուտպաշա:
«Ցուցահանդեսի այցելուները կտեսնեն նաև երկու կարճ ֆիլմ, որոնք կպատմեն այդ շենքերի մասին: Դրան զուգահեռ՝ Էրքալ Լևիին կազմակերպելու է քննարկում Ստամբուլի հայ ճարտարապետների մասին, իսկ այցելուները կարող են շենքերը դիտել զբոսավարների միջոցով»:
Ստամբուլի մշակութային գործակալության քարտուղարի տեղակալ Մեհմետ Գյուրկանը նշել է, որ հայ ճարտարապետները շատ գործ են արել նշված ժամանակաշրջանում: «Նրանցից են Բալյան եղբայրները, որոնք իրենց ձեռագիրն են թողել այնպիսի շինությունների վրա, ինչպիսիք են Չիրաղանը, Բեյլերբեյին և Դոլմաբահչե պալատը»:
Խոսելով Հրանտ Դինք հիմնադրամի անունից՝ Սիբել Ասնան ասել է, որ այս ցուցահանդեսը Ստամբուլի բնակիչներին կհիշեցնի մոռացված հայ ճարտարապետների և նրանց շինությունների մասին, և առաքելություն ունի հույս տալու, որ քաղաքի ուրվագիծը ձևավորող այդ շինությունները պաշտպանության տակ կառնվեն: Ասնան ասել է, որ շատ վերանորոգված շինություններ՝ Քյուլելի զինվորական դպրոցը, Հարբիյեի զինվորական դպրոցը, Օրթաքյոյի մզկիթը, Բյույուքադա նավահանգիստը, Բեյազիթ աշտարակը և Քադիքյոի Սյուրրեյա թատրոնը, կառուցվել են հայ ճարտարապետների կողմից:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում