Իրանի Սաղանդի շրջանում գտնվող ուրանի պաշարներն ավելի շատ են, քան նախկինում են հայտնաբերվել: Իրանի փոխնախագահ Ալի Աքբար Սալեհին հայտարարել է, որ կառավարությունը մեծացնում է հետախուզմանը հատկացվելիք գումարները:
Իրանի դեմ կիրառվող պատժամիջոցների համաձայն` արգելվում է իսլամական այդ հանրապետություն ներկրել ատոմային էներգետիկայի հետ կապված նյութեր կամ սարքավորումներ, ինչից ելնելով` իրանական կառավարությունը որոշել է օգտագործել սեփական հնարավորությունները: