Monday, 13 05 2024
Սպասվում են տեղումներ
Արտահերթ ընտրություն կլինի, թե ոչ, կախված է նրանից՝ շարժումն ինչ դիրքի դուրս կգա
Մուշավան թաղամասում մեքենա է այրվել
Մեքենան գլխիվայր շրջվել է․ կան տուժածներ
Քաղաքական աղճատվածության անընդհատ պտտվող բումերանգը
Լավրովը կվերանշանակվի ՌԴ ԱԳ նախարարի պաշտոնում
Ֆրանսիան Հայաստանին և Ադրբեջանին հորդորում է շարունակել սահմանազատումն ըստ պայմանավորվածության
Բելգորոդում շենքի փլուզման հետևանքով զոհերի թիվը հասել է 12-ի
Բելոուսովը կնշանակվի ՌԴ պաշտպանության նախարար, Շոյգուն այլ պաշտոն է ստացել
Ծառն ընկել է ավտոմեքենաների վրա
Պետք է ավելի դիստանցավորվել Ռուսաստանից, և Ադրբեջանին շանս չթողնել
Ֆրանսիայում Հայկական շարժումը կոչ է անում բոյկոտել Բագրատ Գալստանյանի նախաձեռնած ցույցը
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման հերթական հանրահավաքում մատնանշվեցին առաջիկա անելիքները
Բագրատաշենի ճանապարհը բաց է, հանրապետությունում փակ փողոցներ չկան. ՀՀ ՆԳՆ
Սա մեր եկեղեցու ամենաամոթալի էջերից է
Տարածաշրջանում աշխարհաքաղաքականությունը արմատապես փոխվում է. Մոսկվան փորձում է դա թույլ չտալ
Իրականում կա այլ ծրագիր, որը չի բարձրաձայնվում՝ թույլ չտալ, որ Հայաստանը գնա եվրոպական ուղով
Որոշեցին Հայաստանի վրա Ադրբեջանի հարձակման համար լեգիտիմ հիմքեր ստեղծել
Ատելության քարոզի հասարա-քաղաքական հետևանքները
Որքան գումար է ծախսվել Լծեն-Տաթև ճանապարհը վերակառուցման համար
Բիշքեկից՝ Ալմաթի
Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանում և 5 մարզերում
«Պահիր Քո’ Սուրբ ժողովրդին». Բագրատ Սրբազանը ժողովրդի հետ աղոթում է հանրահավաքին ընդառաջ
Հայաստան-Ադրբեջան սահմանազատման հիմքը
Կիրակնօրյա լրատվական-վերլուծական թողարկում
Թիվ 39 երթուղին սպասարկող ավտոբուսում տղամարդը հանկարծամшհ է եղել
«Զանգե’ր, ղողանջե’ք, Սրբազան քաջերի’ն կանչեք». երգերով երիտասարդները միանում են Սրբազանին
Ստախոսն իր մաշկի վրա զգալու է մեր համառության ուժը
Բելգորոդում ուկրաինական ԶՈՒ հրետակոծումից բազմաբնակարան շենք է մասամբ փլուզվել
Գազայում իսրայելական հարվածների հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 35 հազարը

Նորից փորձելու են անցկացնել չարաբաստիկ օրենքը

Ս.թ. սեպտեմբերի 27-ին ԱԺ-ում տեղի ունեցան երկրորդ ընթերցման ներկայացված «Հանրակրթության մասին» եւ «Լեզվի մասին» ՀՀ օրենքներում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի վերաբերյալ խորհրդարանական լսումներ։ Դրանց ընթացքում ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը պաշտոնապես հայտարարեց հետևյալը. «…օրենսդրական փաթեթը հանգամանորեն քննարկվել է ՀՀ Նախագահ պարոն Սերժ Սարգսյանի եւ կոալիցիոն գործընկերների հետ: … առաջարկվում է վերանայել երկրորդ ընթերցման ներկայացված օրինագծերը` հիմք ընդունելով հետեւյալ մոտեցումները: Հարցը կարգավորել միայն «Հանրակրթության մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու միջոցով` օրենսդրական նախաձեռնության փաթեթից հանելով «Լեզվի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագիծը»:
Նույն միտքը բազմիցս կրկնեցին քննարկման մյուս կազմակերպիչները՝ ԱԺ համապատասխան հանձնաժողովի նախագահ Արտակ Դավթյանը և ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը:
Ազգային Ժողովի պաշտոնական կայքում քննարկումների մասին պատմող ամփոփագրում հղում կատարելով նախարար Աշոտյանի խոսքին՝ նշվում է, որ «Քննարկումների արդյունքում փաթեթից հանվել է «Լեզվի մասին» ՀՀ օրենքում նախատեսվող փոփոխությունը: Փոփոխություններ կառաջարկվեն միայն «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքում:» http://www.parliament.am/news.php?cat_id=2&NewsID=4125&year=2010&month=09&day=27
Նույնատիպ հայտարարություններ են արել նաև իշխանության այլ ներկայացուցիչներ, մասնավորապես՝ ՀՀԿ փոխնախագահ Գալուստ Սահակյանը (http://aravot.am/am/articles/politics/83767/view), Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը (http://www.oratert.com/arm/armenian/հասարակական/otar.html) և այլն:
Գրեթե բոլոր լրատվամիջոցները, անդրադառնալով այս հարցին, ներկայացրել են հիշյալ մոտեցումը որպես իշխանությունների վերջնական որոշում, ինչին որևէ պաշտոնական առարկություն չի հնչել:
Լսումներից անմիջապես հետո «Մենք դեմ ենք օտարալեզու դպրոցների վերաբացմանը» նախաձեռնությունը հանդես եկավ հայտարարությամբ, որտեղ, մեջբերելով համապատասխան օրենքների կետերը, հիմնավորվում էր հիշյալ թեզի տկարությունն ու օրենսդրական ակնհայտ հակասությունները: Հայտարարությունում նաև կոչ էր արվում մատնանշել այն իրավական հիմքերը և հիմնավորումները, որոնք թույլ են տալիս խուսափել օրենսդրական հակասություններից: http://www.lragir.am/armsrc/society39152.html
Հակառակ սեփական հայտարարություններին, ըստ երևույթին, այդպես էլ չգտնելով միայն «Հանրակրթության մասին» օրենքով օտարալեզու դպրոցներ բացելու հնարավորությունը, ԱԺ Կրթության, գիտության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերով հանձնաժողովի թիվ 45 նիստում քննարկման է դրվելու նաև «Լեզվի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու Կառավարության ներկայացրած օրինագիծը: Դրանում ասված է. «Միջազգային հանրակրթական ծրագրերի իրականացման առանձնահատկությունները սահմանվում են «Հանրակրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով»: Վերջինս նախատեսում է օտարալեզու 11 դպրոցների բացման հնարավորությունը, ինչը, մեր համոզմամբ, միայն առաջին փուլն է լինելու: http://parliament.am/committees.php?do=show&ID=111149&showdoc=1668&cat_id=180&month=all&year=2010&lang=arm
Սա ոչ այլ ինչ է, քան հասարակությանը մոլորեցնելու, վերջինիս հանդեպ բացահայտ արհամարհանքի, ստի, կեղծիքի աննախադեպ դրսևորում, որի՝ տարրական մարդկային արժանապատվությունից զուրկ հեղինակներն ակնհայտորեն լավ չեն հաշվարկել իրենց քայլերը: Եվս մեկ անգամ մեր համախոհներին կոչ ենք անում մշտազգոնության՝ աչքի տակ ունենալով այս անփառունակ օրինակը:
«Մենք դե՛մ ենք օտարալեզու դպրոցների վերաբացմանը»
քաղաքացիական նախաձեռնություն
Երևան, 19 հոկեմբերի, 2010թ.

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում