Monday, 13 05 2024
Իսրայելն Գազայի հարավում ակտիվացնում է ռազմական գործողությունները
Նրանք տապալվելու են, քանի որ դեմ են առել իշխանության լեգիտիմության պատին
Սևանում մեքենա է այրվել․ վարորդը այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց
Առաջ ռուսի խաղաթուղթն էինք, հիմա դա էլ չենք. հիմա պրիզ ենք
Սպասվում են տեղումներ
Արտահերթ ընտրություն կլինի, թե ոչ, կախված է նրանից՝ շարժումն ինչ դիրքի դուրս կգա
Մուշավան թաղամասում մեքենա է այրվել
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Մեքենան գլխիվայր շրջվել է․ կան տուժածներ
Քաղաքական աղճատվածության անընդհատ պտտվող բումերանգը
Լավրովը կվերանշանակվի ՌԴ ԱԳ նախարարի պաշտոնում
Ֆրանսիան Հայաստանին և Ադրբեջանին հորդորում է շարունակել սահմանազատումն ըստ պայմանավորվածության
Բելգորոդում շենքի փլուզման հետևանքով զոհերի թիվը հասել է 12-ի
Բելոուսովը կնշանակվի ՌԴ պաշտպանության նախարար, Շոյգուն այլ պաշտոն է ստացել
Ծառն ընկել է ավտոմեքենաների վրա
Պետք է ավելի դիստանցավորվել Ռուսաստանից, և Ադրբեջանին շանս չթողնել
Ֆրանսիայում Հայկական շարժումը կոչ է անում բոյկոտել Բագրատ Գալստանյանի նախաձեռնած ցույցը
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման հերթական հանրահավաքում մատնանշվեցին առաջիկա անելիքները
Բագրատաշենի ճանապարհը բաց է, հանրապետությունում փակ փողոցներ չկան. ՀՀ ՆԳՆ
Սա մեր եկեղեցու ամենաամոթալի էջերից է
Տարածաշրջանում աշխարհաքաղաքականությունը արմատապես փոխվում է. Մոսկվան փորձում է դա թույլ չտալ
Իրականում կա այլ ծրագիր, որը չի բարձրաձայնվում՝ թույլ չտալ, որ Հայաստանը գնա եվրոպական ուղով
Որոշեցին Հայաստանի վրա Ադրբեջանի հարձակման համար լեգիտիմ հիմքեր ստեղծել
Ատելության քարոզի հասարա-քաղաքական հետևանքները
Որքան գումար է ծախսվել Լծեն-Տաթև ճանապարհը վերակառուցման համար
Բիշքեկից՝ Ալմաթի
Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանում և 5 մարզերում
«Պահիր Քո’ Սուրբ ժողովրդին». Բագրատ Սրբազանը ժողովրդի հետ աղոթում է հանրահավաքին ընդառաջ
Հայաստան-Ադրբեջան սահմանազատման հիմքը
Կիրակնօրյա լրատվական-վերլուծական թողարկում

Ներքաղաքական կոնֆիգուրացիան փոխվում է

Ռուսաստանի ներքաղաքական կյանքում տեղի ունեցած հանգուցալուծումը, որը զգալիորեն նվազեցրեց այդ երկրի ներիշխանական պայքարի ինտրիգը՝ այն գրեթե վերջնականապես չեզոքացնելով, Հայաստանում կարծես թե ներիշխանական լուրջ ինտրիգ է սրում: Խոսքը Ռոբերտ Քոչարյանի հնարավոր վերադարձի մասին է, որը Հայաստանում տևական ժամանակ է, ինչ պայմանավորում են Ռուսաստանում Պուտինի վերադարձի հետ: Քոչարյանն ինքն էլ, իր հետնախագահական շրջանում բազմաթիվ ակնարկներ է արել այն մասին, որ իր քաղաքական ծրագրերը պայմանավորվում են Պուտինի քաղաքական հեռանկարներով:

Այդպիսով, Հայաստանում իսկապես առարկայորեն առաջանում է հարցը, թե արդյոք Պուտինի վերադարձով կարո՞ղ է իշխանության վերադառնալ Ռոբերտ Քոչարյանը: Այն, որ նա վերջին շրջանում նկատելիորեն ակտիվացել է, կարծես ակնհայտ է: Եվ երևի պարզ է արդեն, որ այդ ակտիվությունը պայմանավորված էր հենց Ռուսաստանում տեղի ունեցած հանգուցալուծման մասին տեղեկացվածությամբ: Այդպիսով, Հայաստանում էլ սկսում է առարկայորեն ուրվագծվել հարցը` Ռոբերտ Քոչարյա՞ն, թե՞ Սերժ Սարգսյան: Այդ դիլեման Հայաստանի իշխող համակարգին մտատանջել է Սերժ Սարգսյանի նախագահության ամբողջ ընթացքում, և Քոչարյանն էլ այդ երեք տարվա ընթացքում մշտապես թարմ է պահել դիլեման:

Ներկայիս զարգացումները համակարգին անշուշտ ներշնչել են, որ դա ոչ միայն հայկական մամուլի, այսպես ասած, մտացածին հարցադրումն է, այլ քաղաքական օրակարգում «միս ու արյուն» ունեցող հարց: Դա նշանակում է, որ Հայաստանի իշխանական համակարգում այժմ տեղի է ունենալու առնվազն հոգեբանական հեղաշրջում: Գրեթե կասկած չկա, որ համակարգում ներկայումս սկսել են լրջորեն ծանրութեթև անել Սերժ Սարգսյանի և Քոչարյանի շանսերը՝ հասկանալու համար, թե ում հետ պետք է լինել առաջիկայում: Սակայն այստեղ, իհարկե, իրավիճակը տրամագծորեն այլ է, քան Ռուսաստանում: Բանն այն է, որ Ռուսաստանում Պուտինն ուներ իր հնարավոր վերադարձի քաղաքական պլատֆորմը՝ ի դեմս «Եդինայա Ռոսիա»-ի:

Հայաստանում իրավիճակը հակառակն է` իշխող կուսակցությունը Սերժ Սարգսյանի նախագահության տակ է, իսկ Քոչարյանն անկուսակցական է: Պարզ է, որ նա չի կարող կիրառել «իմ կուսակցությունն իմ ժողովուրդն» է տարբերակը, քանի որ ներկայումս Քոչարյանն ու ժողովուրդը, մեղմ ասած, բարիկադների տարբեր կողմերում են: Քոչարյանին մնում է իր կուսակցությունը հավաքել իշխանության ներսից, այսինքն՝ պառակտել իշխանությունը, մի թևին ակնհայտորեն հանել մյուսի դեմ: Այլ տարբերակ պարզապես չկա: Քոչարյանի պարագայում հավանական է դիտվում ԲՀԿ-ի վրա խաղադրույք կատարելը: Դա նշանակում է, որ «Բարգավաճ Հայաստանը» պետք է խախտի կոալիցիոն հուշագիրը, որ վերաթարմացվել էր 2011 թվականի փետրվարի 17-ին: Դա էլ իր հերթին հիմք է տալիս ենթադրելու, որ ՀՀԿ շատ անդամներ պարզապես կարող են միանալ «Բարգավաճ Հայաստան»-ին: Թեև չի բացառվում նաև, որ հենց ԲՀԿ շատ անդամներ կմիանան ՀՀԿ-ին՝ չուզենալով գնալ փորձության և դուրս գալ գործող նախագահ Սարգսյանի դեմ:

Այդ ամենից բացի, Հայաստանում առկա է նաև մեկ այլ ծանրակշիռ հանգամանք` կա լուրջ ընդդիմություն, ինչը Ռուսաստանի պարագայում բացակայում է: Եվ եթե Պուտինն ու Մեդվեդևը, այսպես ասած, միայնակ էին, ապա Հայաստանի պարագայում կա Լևոն Տեր-Պետրոսյան, որը կարող է զգալիորեն խառնել ներիշխանական պայքարի ցանկացած ընթացք: Կասկած չկա, որ Սերժ Սարգսյանը Քոչարյանին զսպելու հարցում դիմելու է Տեր-Պետրոսյանի օգնությանը: Իսկ այդ ամենին էլ գումարվում է Արևմուտքի գործոնը, որն, իհարկե, չի կարող միևնույն դիրքորոշումն ունենալ թե Ռուսաստանի, թե Հայաստանի պարագայում: Եթե Պուտինին, այսպես ասած, թույլ է տրվել իր ուզածով տնօրինել Ռուսաստանի իշխանության ճակատագիրը, ապա, անկասկած, նույն բանը թույլ չեն տա Հայաստանի իշխանության ճակատագիրը տնօրինելիս: Բայց որ պայքարն իսկապես կարող է բավական թեժ լինել՝ կարծես թե կասկած չկա: Անկասկած է նաև, որ Սերժ Սարգսյանի՝ Միացյալ Նահանգներ և Ֆրանսիա կատարած այցերի ընթացքում այդ նոր հասունացող ինտրիգի թեման լինելու է առանցքային թեմաների շարքում, և Սերժ Սարգսյանն անկասկած փորձելու է Արևմուտքում զգալի պաշար կուտակել ձմռանը Քոչարյանին դիմագրավելու համար:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում