Tuesday, 14 05 2024
Քննարկվել է մետրոյի զարգացման ու առկա շարժակազմերի արդիականացման խնդիրը
ԱՄՆ-ն հավատում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությանը
Ոստիկանության պարեկային ծառայության աշխատակիցը Հնդկաստանի քաղաքացուց կաշառք է ստացել
Նախկին դիվանագետները բացահայտել են շարժման իրական նպատակը
Ճնշումը մեծացնում ենք հարավից հյուսիս. Գալստանյանը ներկայացրեց վաղվա անելիքները
Մեզ հետ խորհուրդներով մի խոսեք, շարժումը մարի էլ, ժողովուրդն արթնացել է. Գալստանյան
Ռուսաստանը մտադիր է մուտք գործել հարավի աճող շուկաներ
«ՀՀ կառավարությունը պետք է հասկանա, թե իրեն ինչի՞ մեջ են մեղադրում»․ Փաշինյան
Հաշտության քարոզը տապալում է քարոզիչը. նոսրացող շարժում, աճող ագրեսիա
Մահաբեր կրակոցը վեճի ժամանակ արձակել է նույն զորամասի զինծառայողը․ Նրան կալանավորել են
Համատարած անպատասխանատվության հետևանքները
Հայկական դիվանագիտության դասալիքները
«Փորձառու դիվանագետների» ուտելու և քնելու ժամը ռուսն է որոշել. ստորաքարշ աշխարհայացքի կրող են
Մեքենան գլխիվայր հայտնվել է ճանապարհի աջակողմյան հատվածում. կան տուժածներ
Պարեկները մայիսի 6-13-ը Երևանում հայտնաբերել են 3 641, մարզերում՝ 12 683 խախտում
23:00
Կանադայի հարավ-արևմուտքում անտառային հրդեհներ են մոլեգնում
«Դուք փակեցիք դուռը հայրենիք ու պատիվ ունենալու հույսի ու հավատի առջև». Վահե Սարգսյան
Սրբազանը՝ հանրային անհանդուրժողական քարոզի՞չ
Գալստանյանի հայտարարած նպատակների հետ ո՛չ նա կապ ունի, ո՛չ մյուսները. ուզում են իրենց իշխանությունը
Կարող են բեղ դնել, հագուստ ու անուն փոխել, պաթոսով խոսել, բայց դրանից էությունը չի փոխվում
21:50
Գուտերեշը կոչ է արել հետաքննել Ռաֆահում ՄԱԿ-ի աշխատակցի մահվան հանգամանքները
Սևանա լճի մակարդակը հավասարվել է նախորդ տարվա նույն օրվա նիշին
Վարդենիս համայնքում կիրականացվեն սոցիալ-տնտեսական զարգացման մեծածավալ ծրագրեր
Գեղարքունիքում «Բնակարանային մատչելիության պետական աջակցության ծրագրից» օգտվելու համար դիմել է 35 ընտանիք
Վրաստանում օտարերկրյա գործակալների մասին օրենքի ներդրմանն ընդդիմացողները շարունակում են բողոքի ակցիան
Միջուկային Իրանի «միջազգային» ադապտացիան
ՌԴ կառավարությունը կխթանի արտերկրում ռուսաց լեզվի տարածումը
«Իրականացվել է ավելի քան 25 այց». ՄԻՊ-ը՝ բողոքի ցույցի ձերբակալված մասնակիցների մասին
ՀՀ և Լիտվայի անձնական տվյալների պաշտպանության լիազոր մարմինները համագործակցության հուշագիր կկնքեն
Իսրայելի պաշտպանության նախարարը վճռականություն է հայտնել՝ Գազայում հասնելու պատերազմի բոլոր նպատակներին

Today’s Zaman. Հայկական համայնքը պահանջում է պատրիարքի ընտրություններ

Այսօր թուրքական Today’s Zaman թերթը տեղեկացնում է այն զարգացումների մասին, որոնք առկա են Թուրքիայի հայկական համայնքում՝ կապված պատրիարքի ընտրությունների հետ:
Թուրքիայի հայկական համայքը հավաքել է մոտ 5000 ստորագրություն, որպեսզի իրավունք ստանա ընտրելու իր պատրիարքին, որը կփոխարինի հիվանդ պատրիարքի փոխարեն նշանակված տեղապահ պատրիարքին:
Իրենց նախաձեռնությունն անվանելով «Մենք ցանկանում ենք ընտրել մեր պատրիարքին»՝ խումբը հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ասել է, որ ցանկանում են ընտրել իրենց հոգևոր առաջնորդին, որը կներկայացնի իրենց համայնքը:
Հայկական պատրիարքությունը, որը գտնվում է Ստամբուլում, դիմել էր թուրքական կառավարությանը` խնդրելով աջակցել Մեսրոբ 2-րդ Մութաֆյանի հիվանդությունից հետո ստեղծված իրավիճակում: Հայկական համայնքը բաժանվել է երկու մասի. առաջին խումբը պահանջում է, որ անցկացվեն նոր ընտրություններ, մյուսը, այդուամենայնիվ, հակադարձում է սրան այն փաստով, որ սա դեմ է ավանդույթին, քանի որ նոր պատրիարք ընտրում են միայն նախորդի մահից հետո, իսկ Մութաֆյանը կենդանի է: Ինչևէ, հակասությունները համայնքում շարունակվում են:
Երկրորդ խումբը առաջարկեց նշանակել պատրիարքի փոխանորդ: Ի վերջո, երկու խումբն էլ դիմեցին կառավարությանը` հաստատելու համար «ընտրության կանոնակարգը» : Թուրքիայում գոյություն չունի օրենք կամ ենթաօրենսդրական ակտ կամ որևէ համակարգում այսօրինակ հարցերի համար: Թուրքիայի կառավարությունը դիմեց հայկական համայնքին` առաջարկելով նշանակել փոխանորդ, քանի որ նորի ընտրությունն անհնար է գործող պատրիարքի կենդանի լինելու պատճառով: Ի վերջո, Արամ Աթեշյանն ընտրվեց որպես Պոլսո հայոց պատրիարքության ընդհանուր փոխանորդ:
Խոսելով վերոնշյալ նախաձեռնության մասին՝ Հարութ Օզերն ասել է, որ պատրիարք ընտրելու իրավունքը վերցվել է իրենցից, չնայած հայկական եկեղեցական ավանդույթն ասում է, որ հոգևոր առաջնորդն ընտրվում է աշխարհիկների ձայների մեծամասնությամբ: Նախաձենող Թաթոս Բեբքն էլ նշել է, որ իրենք փորձել են խնդիրը լուծել համայնքի ներսում, սակայն երբ Աթեշյանը հրաժարվել է իրենց հետ խոսել, հրապարակայնացրել են գործընթացը: Taraf թերթի սյունակագիր Մարգար Եսայանն էլ ավելացրել է, որ ընտրելու իրենց իրավունքները խոխտվել են:
Նախաձեռնությունը հիմա որոշում է ընդունել դիմել վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանին` բարձրաձայնելով իրենց պահանջը: «Մեր իրավունքը՝ ընտրելու մեր պատրիարքին, մեզնից խլել են, քանի որ «պատրիարքի ընդհանուր փոխանորդի» պաշտոնը ստեղծվել է հայկական եկեղեցու ավանդույթին հակառակ: Ժողովրդավարական և աշխարհիկ պետությունում մենք չենք կարող ընդունել այսօրինակ միջամտություն պատրիարքի ընտրության գործընթացում, սա հայկական համայնքի իրավունքն է, որը հիմնված է պատմական ավանդույթի վրա»,- ասված նախաձեռնության հայտարարության մեջ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում