Monday, 13 05 2024
Քննարկվել է մետրոյի զարգացման ու առկա շարժակազմերի արդիականացման խնդիրը
ԱՄՆ-ն հավատում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությանը
Ոստիկանության պարեկային ծառայության աշխատակիցը Հնդկաստանի քաղաքացուց կաշառք է ստացել
Նախկին դիվանագետները բացահայտել են շարժման իրական նպատակը
Ճնշումը մեծացնում ենք հարավից հյուսիս. Գալստանյանը ներկայացրեց վաղվա անելիքները
Մեզ հետ խորհուրդներով մի խոսեք, շարժումը մարի էլ, ժողովուրդն արթնացել է. Գալստանյան
Ռուսաստանը մտադիր է մուտք գործել հարավի աճող շուկաներ
«ՀՀ կառավարությունը պետք է հասկանա, թե իրեն ինչի՞ մեջ են մեղադրում»․ Փաշինյան
Հաշտության քարոզը տապալում է քարոզիչը. նոսրացող շարժում, աճող ագրեսիա
Մահաբեր կրակոցը վեճի ժամանակ արձակել է նույն զորամասի զինծառայողը․ Նրան կալանավորել են
Համատարած անպատասխանատվության հետևանքները
Հայկական դիվանագիտության դասալիքները
«Փորձառու դիվանագետների» ուտելու և քնելու ժամը ռուսն է որոշել. ստորաքարշ աշխարհայացքի կրող են
Մեքենան գլխիվայր հայտնվել է ճանապարհի աջակողմյան հատվածում. կան տուժածներ
Պարեկները մայիսի 6-13-ը Երևանում հայտնաբերել են 3 641, մարզերում՝ 12 683 խախտում
23:00
Կանադայի հարավ-արևմուտքում անտառային հրդեհներ են մոլեգնում
«Դուք փակեցիք դուռը հայրենիք ու պատիվ ունենալու հույսի ու հավատի առջև». Վահե Սարգսյան
Սրբազանը՝ հանրային անհանդուրժողական քարոզի՞չ
Գալստանյանի հայտարարած նպատակների հետ ո՛չ նա կապ ունի, ո՛չ մյուսները. ուզում են իրենց իշխանությունը
Կարող են բեղ դնել, հագուստ ու անուն փոխել, պաթոսով խոսել, բայց դրանից էությունը չի փոխվում
21:50
Գուտերեշը կոչ է արել հետաքննել Ռաֆահում ՄԱԿ-ի աշխատակցի մահվան հանգամանքները
Սևանա լճի մակարդակը հավասարվել է նախորդ տարվա նույն օրվա նիշին
Վարդենիս համայնքում կիրականացվեն սոցիալ-տնտեսական զարգացման մեծածավալ ծրագրեր
Գեղարքունիքում «Բնակարանային մատչելիության պետական աջակցության ծրագրից» օգտվելու համար դիմել է 35 ընտանիք
Վրաստանում օտարերկրյա գործակալների մասին օրենքի ներդրմանն ընդդիմացողները շարունակում են բողոքի ակցիան
Միջուկային Իրանի «միջազգային» ադապտացիան
ՌԴ կառավարությունը կխթանի արտերկրում ռուսաց լեզվի տարածումը
«Իրականացվել է ավելի քան 25 այց». ՄԻՊ-ը՝ բողոքի ցույցի ձերբակալված մասնակիցների մասին
ՀՀ և Լիտվայի անձնական տվյալների պաշտպանության լիազոր մարմինները համագործակցության հուշագիր կկնքեն
Իսրայելի պաշտպանության նախարարը վճռականություն է հայտնել՝ Գազայում հասնելու պատերազմի բոլոր նպատակներին

Հիստերիայի դաշնակցական բանաձևը

Սեպտեմբերի 16-ի խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ, երբ լրագրողները հարց են ուղղել Դաշնակցության պասսիվության մասին, այդ կուսակցության խմբակցության քարտուղար Արտյուշա Շահբազյանը հայտարարել է, որ Դաշնակցությունը չի դիմում հիստերիկ քայլերի: Փաստորեն, քաղաքական ակտիվությունը Դաշնակցության համար հիստերիկա է: Երևի Դաշնակցության համար հիստերիկան նաև հեղափոխություն բառի հոմանիշն է, և, ըստ էության, կարելի է Դաշնակցությունը ընկալել իբրև Հայ Հիստերիկ Դաշնակցություն, որը հիմա, իհարկե, հեղափոխությամբ, այլ կերպ ասած՝ հիստերիկայով չի զբաղվում:

Ընդհանրապես, հայտնի չէ, թե Դաշնակցությունն, ասենք, ժամանակ առ ժամանակ Հայ ազգային կոնգրեսին քննադատելուց բացի, ուրիշ ինչով է զբաղվում: «Ավելի լավ է ուշ սկսել, լավ տեղ հասնել, քան շուտ սկսել և ճանապարհի կեսին կանգնել»,- հայտարարում է Արտյուշա Շահբազյանը: Այսինքն՝ Դաշնակցությունը հիմա սպասում է: Թե ինչի՝ երևի միայն իրենց է հայտնի: Սակայն ակնհայտ է, որ Դաշնակցության համար քաղաքական ակտիվությունը սեզոնային երևույթ է, անկախ այն բանից, թե ինչպիսին է երկրում իրավիճակը: Դաշնակցության համար նպատակը ոչ թե երկրում իրավիճակ փոխելն է, այլ ընդամենը ընտրություններից ինչ-որ բան պոկելը: Միայն դրանով կարելի է բացատրել «լավ է ուշ սկսել, բայց տեղ հասնել» տրամաբանությունը: Իսկ ուր է ուզում հասնել ՀՅԴ-ն: Ամենայն հավանականությամբ, ուզում է հասնել խորհրդարան:

Դաշնակցությունը չունի դրանից ավելի որևէ բան ակնկալելու ռեսուրս, եթե, իհարկե, նորից հույսը չդնի ներիշխանական հեղաշրջման վրա, որը էլի կանի Ռոբերտ Քոչարյանը` ինչպես 1998-ին, երբ կրկին հրապարակ բերեց Դաշնակցությանը, բայց արդեն՝ առանց Սերժ Սարգսյանի և նրա դեմ: Ներիշխանական հերթական հեղաշրջումը սկսելո՞ւն, թե՞ խորհրդարանական ընտրություններում տեղ ստանալուն է սպասում Հայ հեղափոխական դաշնակցությունը: Ամենայն հավանականությամբ, թե՛ մեկին, թե՛ մյուսին: Իսկ հիստերիկ քայլեր չի անում, որովհետև հասկանում է, որ շատ թափով դեպի մեկը վազելու պարագայում կարող է կորցնել մյուսից օգտվելու հնարավորությունները:

2008 թվականից հետո իրավիճակը երևի թե Դաշնակցության համար դարձավ ամենամղձավանջայինը, թեև թվում էր, որ ամենաբարդը պետք է լիներ, ասենք, քաղաքական հալածանքների ենթարկվող Կոնգրեսի համար: Բանն այն է, որ Դաշնակցությունը 2008-ից հետո հայտնվեց երկու քարի արանքում՝ չիմանալով ում հետ մնալ` Քոչարյանի՞, թե՞ Սարգսյանի: Այդպես պատեպատ խփվելով էլ ՀՅԴ-ն անցկացնում է տարիները՝ չկարողանալով կողմնորոշվել, թե, ի վերջո, ինչ է կատարվում Քոչարյան-Սարգսյան հարաբերություններում, և ով է լինելու նրանցից հաղթողն ու գերական: Սա իսկապես ծանրագույն իրավիճակ է մի կուսակցության համարը, որը մի կողմից կախված է Քոչարյան-Սարգսյան տանդեմի հարաբերությունների հանգուցալուծումից, իսկ մյուս կողմից էլ պարտավոր է գուշակել այդ հանգուցալուծման ելքը, որպեսզի չմնա դռան արանքում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում