Tuesday, 14 05 2024
Քննարկվել է մետրոյի զարգացման ու առկա շարժակազմերի արդիականացման խնդիրը
ԱՄՆ-ն հավատում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությանը
Ոստիկանության պարեկային ծառայության աշխատակիցը Հնդկաստանի քաղաքացուց կաշառք է ստացել
Նախկին դիվանագետները բացահայտել են շարժման իրական նպատակը
Ճնշումը մեծացնում ենք հարավից հյուսիս. Գալստանյանը ներկայացրեց վաղվա անելիքները
Մեզ հետ խորհուրդներով մի խոսեք, շարժումը մարի էլ, ժողովուրդն արթնացել է. Գալստանյան
Ռուսաստանը մտադիր է մուտք գործել հարավի աճող շուկաներ
«ՀՀ կառավարությունը պետք է հասկանա, թե իրեն ինչի՞ մեջ են մեղադրում»․ Փաշինյան
Հաշտության քարոզը տապալում է քարոզիչը. նոսրացող շարժում, աճող ագրեսիա
Մահաբեր կրակոցը վեճի ժամանակ արձակել է նույն զորամասի զինծառայողը․ Նրան կալանավորել են
Համատարած անպատասխանատվության հետևանքները
Հայկական դիվանագիտության դասալիքները
«Փորձառու դիվանագետների» ուտելու և քնելու ժամը ռուսն է որոշել. ստորաքարշ աշխարհայացքի կրող են
Մեքենան գլխիվայր հայտնվել է ճանապարհի աջակողմյան հատվածում. կան տուժածներ
Պարեկները մայիսի 6-13-ը Երևանում հայտնաբերել են 3 641, մարզերում՝ 12 683 խախտում
23:00
Կանադայի հարավ-արևմուտքում անտառային հրդեհներ են մոլեգնում
«Դուք փակեցիք դուռը հայրենիք ու պատիվ ունենալու հույսի ու հավատի առջև». Վահե Սարգսյան
Սրբազանը՝ հանրային անհանդուրժողական քարոզի՞չ
Գալստանյանի հայտարարած նպատակների հետ ո՛չ նա կապ ունի, ո՛չ մյուսները. ուզում են իրենց իշխանությունը
Կարող են բեղ դնել, հագուստ ու անուն փոխել, պաթոսով խոսել, բայց դրանից էությունը չի փոխվում
21:50
Գուտերեշը կոչ է արել հետաքննել Ռաֆահում ՄԱԿ-ի աշխատակցի մահվան հանգամանքները
Սևանա լճի մակարդակը հավասարվել է նախորդ տարվա նույն օրվա նիշին
Վարդենիս համայնքում կիրականացվեն սոցիալ-տնտեսական զարգացման մեծածավալ ծրագրեր
Գեղարքունիքում «Բնակարանային մատչելիության պետական աջակցության ծրագրից» օգտվելու համար դիմել է 35 ընտանիք
Վրաստանում օտարերկրյա գործակալների մասին օրենքի ներդրմանն ընդդիմացողները շարունակում են բողոքի ակցիան
Միջուկային Իրանի «միջազգային» ադապտացիան
ՌԴ կառավարությունը կխթանի արտերկրում ռուսաց լեզվի տարածումը
«Իրականացվել է ավելի քան 25 այց». ՄԻՊ-ը՝ բողոքի ցույցի ձերբակալված մասնակիցների մասին
ՀՀ և Լիտվայի անձնական տվյալների պաշտպանության լիազոր մարմինները համագործակցության հուշագիր կկնքեն
Իսրայելի պաշտպանության նախարարը վճռականություն է հայտնել՝ Գազայում հասնելու պատերազմի բոլոր նպատակներին

Ի.Ալիև. «Ղարաբաղյան հակամարտությունը չի կարող սառեցված մնալ»

Ինչպես տեղեկացնում է ադրբեջանական Trend գործակալությունը, Ադրբեջանի նախագահ Ի.Ալիևը ելույթ է ունեցել խորհրդարանի չորրորդ գումարման առաջին նստաշրջանում: ԵԱՀԿ Աստանայի գագաթնաժողովից առաջ Ադրբեջանի նախագահը, փաստորեն, հերթական մեսիջն է ուղղել միջազգային հանրությանը:
Ի.Ալիևը նշել է, թե Ադրբեջանի խորհրդարանական ընտրությունները «հերթական կարևոր քայլն էին ժողովրդավարության զարգացման ճանապարհին», և հավելել, որ ընտրությունները անց են կացվել ժողովրդավարական սկզբունքներով ու ներկայացնում են ժողովրդի կամքը: Ապա գալով Ադրբեջանի վարած արտաքին քաղաքականությանը՝ նշել է, որ Ադրբեջանը շարունակելու է ջանքեր գործադրել տարածաշրջանում խաղաղության, անվտանգության, համագործակցության հաստատման ուղղությամբ. «Մենք անկախ պետություն ենք, և Ադրբեջանը առաջնորդվում է ժողովրդի կամքով: Մեր առջև ծառացած գլխավոր խնդիրը հայ-ադրբեջանական` ղարաբաղյան հակամարտությունն է: Մենք այդ ուղղությամբ մեծ ջանքեր ենք գործադրում, որպեսզի հարցը արդարացի լուծում ստանա` միջազգային իրավունքին համահունչ: Մինսկի խումբը արդեն 18 տարի է՝ գործում է անօգուտ: Արդյունք կլինի այն ժամանակ, երբ ադրբեջանական հողերը ազատագրվեն: Մենք ցանկանում ենք արդյունք տեսել: Մենք ցանկանում ենք, որպեսզի խնդիրը լուծվի միջազգային իրավունքի հիմքով, որպեսզի կատարվեն ՄԱԿ-ի ԱԽ-ի չորս բանաձևերը, ԵԱՀԿ-ի, ԵԽ-ի բանաձևերը: Եթե չկան դրանց իրականցման մեխանիզմները, եթե Հայաստանը անտեսում է միջազգային իրավունքի այդ նորմերը, իսկ միջազգային հանրությունը, իր հերթին, միջոցներ չի ձեռնարկում դրանց դեմ, այդ ժամանակ հարցը կարող է բարդանալ: Մենք հասկանում ենք, որ Հայաստանն այսօր փորձում է արհեստականորեն հարցը երկարաձգել` իրենց ցույց տալով որպես կառուցողական կողմ: Սակայն իրականությունն այն է, որ Հայաստանը վճռական պահերին ետ է կանգնում նախկինում ձեռքբերված պայմանավորվածություններից` դարձյալ առաջ քաշելով անիրականանալի առաջարկներ, որոնք անհնար է ընդունել»: Ի.Ալիևը նշել է, որ հույս ունի, թե այս խնդրով զբաղվող կառույցները, կողմերը, միջնորդները «վերջապես կասեն իրենց ծանրակշիռ խոսքը»: «Մենք հասկանում ենք, որ խոշոր պետությունները ցանկանում են խաղաղություն և կայունություն տարածաշրջանում, որպեսզի պատերազմ չլինի: Մենք էլ ենք դա ցանկանում: Բայց դա չի նշանակում, որ այս հարցը պետք է «սառեցված» մնա: Դա անհնար է… Ստատուս քվոն պետք է փոխվի»,- նշել է Ադրբեջանի նախագահը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում