Monday, 13 05 2024
Քննարկվել է մետրոյի զարգացման ու առկա շարժակազմերի արդիականացման խնդիրը
ԱՄՆ-ն հավատում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությանը
Ոստիկանության պարեկային ծառայության աշխատակիցը Հնդկաստանի քաղաքացուց կաշառք է ստացել
Նախկին դիվանագետները բացահայտել են շարժման իրական նպատակը
Ճնշումը մեծացնում ենք հարավից հյուսիս. Գալստանյանը ներկայացրեց վաղվա անելիքները
Մեզ հետ խորհուրդներով մի խոսեք, շարժումը մարի էլ, ժողովուրդն արթնացել է. Գալստանյան
Ռուսաստանը մտադիր է մուտք գործել հարավի աճող շուկաներ
«ՀՀ կառավարությունը պետք է հասկանա, թե իրեն ինչի՞ մեջ են մեղադրում»․ Փաշինյան
Հաշտության քարոզը տապալում է քարոզիչը. նոսրացող շարժում, աճող ագրեսիա
Մահաբեր կրակոցը վեճի ժամանակ արձակել է նույն զորամասի զինծառայողը․ Նրան կալանավորել են
Համատարած անպատասխանատվության հետևանքները
Հայկական դիվանագիտության դասալիքները
«Փորձառու դիվանագետների» ուտելու և քնելու ժամը ռուսն է որոշել. ստորաքարշ աշխարհայացքի կրող են
Մեքենան գլխիվայր հայտնվել է ճանապարհի աջակողմյան հատվածում. կան տուժածներ
Պարեկները մայիսի 6-13-ը Երևանում հայտնաբերել են 3 641, մարզերում՝ 12 683 խախտում
23:00
Կանադայի հարավ-արևմուտքում անտառային հրդեհներ են մոլեգնում
«Դուք փակեցիք դուռը հայրենիք ու պատիվ ունենալու հույսի ու հավատի առջև». Վահե Սարգսյան
Սրբազանը՝ հանրային անհանդուրժողական քարոզի՞չ
Գալստանյանի հայտարարած նպատակների հետ ո՛չ նա կապ ունի, ո՛չ մյուսները. ուզում են իրենց իշխանությունը
Կարող են բեղ դնել, հագուստ ու անուն փոխել, պաթոսով խոսել, բայց դրանից էությունը չի փոխվում
21:50
Գուտերեշը կոչ է արել հետաքննել Ռաֆահում ՄԱԿ-ի աշխատակցի մահվան հանգամանքները
Սևանա լճի մակարդակը հավասարվել է նախորդ տարվա նույն օրվա նիշին
Վարդենիս համայնքում կիրականացվեն սոցիալ-տնտեսական զարգացման մեծածավալ ծրագրեր
Գեղարքունիքում «Բնակարանային մատչելիության պետական աջակցության ծրագրից» օգտվելու համար դիմել է 35 ընտանիք
Վրաստանում օտարերկրյա գործակալների մասին օրենքի ներդրմանն ընդդիմացողները շարունակում են բողոքի ակցիան
Միջուկային Իրանի «միջազգային» ադապտացիան
ՌԴ կառավարությունը կխթանի արտերկրում ռուսաց լեզվի տարածումը
«Իրականացվել է ավելի քան 25 այց». ՄԻՊ-ը՝ բողոքի ցույցի ձերբակալված մասնակիցների մասին
ՀՀ և Լիտվայի անձնական տվյալների պաշտպանության լիազոր մարմինները համագործակցության հուշագիր կկնքեն
Իսրայելի պաշտպանության նախարարը վճռականություն է հայտնել՝ Գազայում հասնելու պատերազմի բոլոր նպատակներին

Աստանան վտանգավոր է, քանի որ Հայաստանն այնտեղ դաշնակից չունի

«Առաջին լրատվականի» զրուցակիցն է ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախկին նախագահ, ՀՀՇ վարչության անդամ Հովհաննես Իգիթյանը:
– Նոյեմբերի 26-27-ը Հայաստանում անցկացվեց «Եվրոպական հեռանկարներ.
«Արևելյան գործընկերություն» ծրագրի շրջանակներում և Հայաստան-Եվրոպական միություն Ասոցացման համաձայնագրի շուրջ բանակցությունների գործընթացում» համաժողովը, որի ընթացքում հնչեցին գնահատականներ ԵՄ-ին Հայաստանի հնարավոր անդամակցության մասին: Ձեր գնահատմամբ, մոտ ապագայում հնարավոր կլինի՞ Հայաստանի անդամակցությունը ԵՄ-ին, և արդյոք այսօրվա Հայաստանը բավարարո՞ւմ է ԵՄ անդամակցության չափանիշներին:
– Ես կարծում եմ, Հայաստանը նորմալ զարգանալու հեռանկար չունի, քանզի ներկայիս իշխանությունները դա չեն ուզում: ԵՄ անդամ դառնալը որոշ դեպքերում՝ դժվար, որոշ դեպքերում էլ երկարատև պրոցես է, և մեզ համար նաև հեշտ է, քանի որ կարող ենք ուսումնասիրել այլ երկրների օրինակը, որոնք արդեն անդամ են դարձել, մենք կարող ենք տեսնել նրանց կատարած քայլերը: Սակայն այդ քայլերից և որևէ մեկը Հայաստանը չի կատարում։ Եթե ուսումնասիրենք մեր երկրում ընթացող քաղաքական, տնտեսական, սոցիալական, իրավական գործընթացները, կտեսնենք, որ Հայաստանն ամեն օր հեռանում է այն չափանիշներից, որով ապրում է ԵՄ-ն: ԵՄ անդամ դառնալը մոդել է, և այս մոդելից Հայաստանը շատ հեռու է: Այդ մոդելը սկսվում է մարդու իրավունքներից, այս մոդելի հիմքում ընկած է անհատը, հասարակությունը, ինչը չկա Հայաստանում: Ավելին՝ մենք տեսնում ենք Հայաստանում խոսքի ազատության բացակայություն, մարդու իրավունքների ոտնահարում, հասարակությունը մեկուսացված է գործընթացներից, բանակում կատարվող դեպքերը փակ են հասարակության համար: Այսօր մեզանում իշխանությունն է պետությունը, իսկ հասարակությունը առանձնացված է: Ես չեմ տեսնում դեպի ԵՄ գնալու պրոցես Հայաստանում. թե՛ կառավարությունում, թե՛ ԱԺ-ում չեն հասկանում՝ ի՞նչ է իրենից ներկայացնում Եվրոպայի մոդելը, նրանց համար Եվրոպան Մոնակոյի կազինոն է, ուր նրանք այցելում են և փորձում նույն գործունեությունը նաև Հայաստանում ծավալել:
– Ընտրական օրենսգրքի փոփոխությունների նախագիծը այժմ բուռն քննարկվում է: Իշխանությունները նշում են, թե սա կատարյալ նախագիծ է և
նվազագույնի է հասցնում ընտրախախտումների հնարավորությունը, ինչպես նաև նշվում է, որ նախագիծը հավանության է արժանացել միջազգային փորձագետների կողմից: Պարոն Իգիթյան, ընտրական օրենսգրքի փոփոխությամբ հնարավոր կլինի՞ մեր երկրում վերացնել ընտրախախտումները, և արդյո՞ք այս նախագիծը պարզապես եվրոպացիների աչքին թոզ փչելու համար չի արված:
– Հարցն այն է, թե Հայաստանի հասարակությունը արդյոք հավատո՞ւմ է ընտրությունների արդյունքներին, և արդյոք հասարակությունը հավատո՞ւմ է, որ ընտրությունների միջոցով կարող է երկրում իշխանություն փոխել: Այս օրենսդրական փոփոխությունները հենց այդ հարցերի պատասխանները պիտի տան, սակայն մենք տեսնում ենք, որ այն պրոբլեմները, որոնք կային նախկին ընտրությունների ժամանակ, այս օրենսգրքում ևս չեն լուծվում: Ես որևէ առաջընթաց ԸՕ-ի նոր նախագծում չեմ տեսնում, հակառակը` իշխանությունները ցանկանում են կեղծիքները կոծկելու համար օրենսդրական հնարքներ գտնել: Ասեմ նույնիսկ՝ եթե մենք այսօր վերցնենք ամենաժողովրդավար երկրի ամենալավ օրենքը և կիրառենք Հայաստանում, դա էլ չի գործելու, քանի որ տեսնում ենք, թե իշխանության շուրջը կանգնած կիսակրիմինալ դեմքերը ինչպես են ընտրութուններն անցկացնում, ինչպես են մարդկանց սպառնալիքներով բերում ընտրատեղամաս: Կարելի է ունենալ լավ օրենք, բայց այն, ինչ մենք տեսել ենք 2008 թ., թույլ չի տալիս չմտածելու, որ դա ևս մեկ անգամ չի կրկնվի: Պարզ է, որ այս իշխանությունը վերարտադրվելու համար պետք է օգտագործի բոլոր հնարավոր միջոցները:
– Առաջիկայում սպասվում է Պրեսկոտի և Համերբերգի այցելությունը Հայաստան, և հենց նրանց այցելությունից առաջ ազատ են արձակվում քաղբանտարկյալներ: Պարոն Իգիթյան, այդ երկու դեպքերի միջև կապ տեսնո՞ւմ եք, և հնարավո՞ր է արդյոք, որ մինչ այդ այցը էլի քաղբանտարկայլներ ազատ արձակվեն: Ինչո՞ւ են այս իշխանությունները գնում նման զիջումների:
– Իհարկե, կապը կա, և գաղտնիք չէ, որ բոլոր քայլերը, որոնք անում է Հայաստանը, անում է թե՛ ճնշումների ներքո, թե՛ վախենալով, որ չափը կանցնի և Հայաստանի դեմ սանկցիաներ կկիրառեն: Սակայն չմոռանանք, որ քաղբանտարկյալներից շատերը արդեն երեք տարի է՝ ազատազրկված էին, և այնպես չէ, թե նրանց հենց այնպես ազատություն են շնորհում, նրանք արդեն կրել են իրենց նկատմամբ կեղծիքներով ձևակերպված պատիժը կամ դրա մեծ մասը: Եվ, իհարկե, նույնիսկ այս ամենը իշխանությունը փորձում է ներկայացնել որպես զիջում, ու պատահական չէ, որ այն չորս հիմնական պահանջներից, որոնք արդեն երկու տարի է՝ որպես հրատապ մոնիտորինգ կախված են Հայաստանի գլխին, ինչ-որ ձևով իրականացվում է միայն մեկը` քաղբանտարկյալների ազատ արձակումը: Իշխանությունն ավելի քիչ վտանգ է տեսնում քաղբանտարկյալներին ազատելու մեջ, քան թե մյուս կետերը իրականացնելու մեջ: Այդ կետերից են, օրինակ, մարտի մեկի իրադարձությունների վերջնական բացահայտումը: Պարզ է, որ այդ բացահայտման դեպքում կհնչեն մարդկանց անուններ, որոնք անօրինական հրաման են տվել՝ բանակը ներգրավելու քաղաքական գործընթացների մեջ, որոնք անօրինական քրեական գործեր են բացել անմեղ մարդկանց դեմ: Մյուս կետը հանրահավաքների ազատ անցկացումն է, իսկ ամենակարևորը, ինչին այս իշխանությունը երբեք չի գնա, ազատ մամուլն է, խոսքը ընդդիմության մասին չէ: Քաղաքացիական հասարակությունը սկսվում է հենց ազատ մամուլից, ինչը Հայաստանում բացակայում է: Այս երեքից սարսափելով՝ իշխանությունները ազատում են քաղբանտարկյալներին՝ Եվրախորհրդին ցույց տալով, թե իբր ինչ-որ գործընթաց է գնում դեպի ժողովրդավարություն:
– Եվրախորհրդի նախարարների խորհրդի նախագահությունը պատկանում է
Թուրքիային։ Ձեր կարծիքով, այդ հանգամանքը ի՞նչ հետևանքներ կարող է
ունենալ Հյաաստանի համար:
– Գաղտնիք չէ, որ Թուրքիան ցանկացած մակարդակով առաջ է տանում իր շահերը և գործում է Հայաստանի դեմ: Պարզ երևում է, որ Թուրքիայի պաշտոնյաները, որոնք ներկայացված են միջազգային կազմակերպություններում, խոսում են ոչ թե այդ կազմակերպության, այլ հենց Թուրքիայի անունից: Սակայն սա վտանգավոր չէր լինի մեզ համար, եթե Հայաստանն ինքը Թուրքիայի իրավունք չտար խառնվելու տարածաշրջանում կատարվող պրոցեսներին, հատկապես ԼՂ հիմնախնդրին, իսկ այդ իրավունքը Հայաստանը Թուրքիային տվել է հայտնի ցյուրիխյան արձանագրություններով: Այդ ամենի առնչությամբ Հայաստանի կողմից ես չեմ տեսնում հակաքայլեր. միջազգային կազմակերպություններում ներկայացված հայաստանյան պատվիրակությունները զբաղված են իրականությունը կոծկելով, դեմագոգիայով, նրանց գերնպատակն է Եվրախորհրդում ցույց տալ, թե մեզ մոտ քաղբանտարկյալներ չկան, կա ժողովրդավարություն, խոսքի ազատություն:
– Աստանայում կայանալիք ԵԱՀԿ գագաթնաժողովից ի՞նչ ակնկալիքներ ունեք: Խոսակցություններ կան, որ գագաթնաժողովի ընթացքում ԼՂ հարցի վերաբերյալ
ճանապարհային քարտեզ է ստորագրվելու: Որքանո՞վ է հավանական որևէ փաստաթղթի ստորագրումը Աստանայում:
– Ցավոք, իրադարձություններն այնպես են զարգացել, որ երբ ասում են, թե ԼՂ կոնֆլիկտը պետք է շուտափույթ լուծվի, ապա նրանք նկատի ունեն փախստականների վերադարձ, տարածքների վերադարձ, հայկական ուժերի դուրս բերում անվտանգության գոտուց, և որևէ մեկն այսօր չի խոսում ԼՂ-ում ապրող մարդկանց ինքնորոշման իրավունքի մասին: Ահա սա է վտանգավոր, և նույնիսկ եթե Աստանայում առաջին հայացքից մի լղոզված փաստաթուղթ ընդունվի, թե պետք է շուտափույթ լուծվի ԼՂ հարցը, և բոլորը պետք է այդ ուղղությամբ ջանքեր գործադրեն, ապա այդ փաստաթուղթը վտանգավոր է Հայաստանի համար, որովհետև այդ փաստաթղթում ինքնորոշման իրավունքը չի ամրագրվելու: Նույնիսկ եթե վատ փաստաթղթի դեպքում Հայաստանն օգտագործի իր վետոյի իրավունքը, ապա դա որևէ ձևով չի փրկի իրավիճակը, քանզի ստացվում է, որ համարյա վեց տասնյակ երկրների մեջ Հայաստանը մեկ բարեկամ երկիր չունի: Ոչ թե Հայաստանը պետք է վետո կիրառի, այլ իր բարեկամ որևէ երկիր, նրա դաշնակիցը: Այսօր նման երկիր Հայաստանի կողքին չկա, նույնիսկ Ռուսաստանը, որին Հայաստանն ամեն ձևով տրվում է, որևէ խոսք չի հնչեցնի Հայստանի օգտին. հենց դա է վտանգավոր:
– Պարոն Իգիթյան, ինչպե՞ս եք գնահատում ՆԱՏՕ-ի լիսաբոնյան գագաթնաժողովին Սերժ Սարգսյանի չգնալը, և հավանական համարո՞ւմ եք, որ Սերժ Սարգսյանը նաև Աստանա չգնա:
– Ես գիտեմ, որ գնալու է, և ես գիտեմ, որ Ռուսաստանը թույլ չի տալու, որ Սերժ Սարգսյանը չգնա Ղազախստան, որովհետև Ռուսաստանն այնտեղ Հայաստանի աջակցության կարիքն ունի: Նույնիսկ եթե Սերժ Սարգսյանը որոշեր չգնալ, ապա, միևնույն է, գնալու էր, որովհետև Ռուսաստանն է այդպես ուզում: Իսկ ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին չգնալն անհասկանալի էր: Եթե դա բոյկոտ էր, ըմբոստություն էր այնտեղ պատրաստված փաստաթղթի դեմ, ապա դա գոնե պետք է երևար մյուս մասնակիցներին, իսկ այս դեպքում մասնակիցները կարող էին Սերժ Սարգսյանի չմասնակցելը որակել որպես անկարգապահություն: Եթե չգնալու որոշումը կայացվեր հենց սկզբից, եթե հայտարարվեր, որ անընդունելի ձևակերպումներ կան ՆԱՏՕ-ում պատրաստված բանաձևում, ապա դա կարելի էր քննարկել, սակայն այսպես լղոզված, վերջին պահին չգնալու մասին հայտարարելը ևս մեկ անգամ ցույց տվեց, որ Հայաստանն անլուրջ երկիր է: Ավելին՝ շրջանառության մեջ է նաև այն, թե Ռուսաստանն ասել է՝ մի՛ գնա, և Սերժ Սարգսյանը չի գնացել, դա նույնիսկ վիրավորական է: Հայաստանը չգիտի՞, թե ինքը ինչ խնդիրներ պիտի առաջ տանի արտաքին աշխարհում և չգիտի՞, թե դա ինչպես է անելու:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում