Tuesday, 14 05 2024
Քննարկվել է մետրոյի զարգացման ու առկա շարժակազմերի արդիականացման խնդիրը
ԱՄՆ-ն հավատում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությանը
Ոստիկանության պարեկային ծառայության աշխատակիցը Հնդկաստանի քաղաքացուց կաշառք է ստացել
Նախկին դիվանագետները բացահայտել են շարժման իրական նպատակը
Ճնշումը մեծացնում ենք հարավից հյուսիս. Գալստանյանը ներկայացրեց վաղվա անելիքները
Մեզ հետ խորհուրդներով մի խոսեք, շարժումը մարի էլ, ժողովուրդն արթնացել է. Գալստանյան
Ռուսաստանը մտադիր է մուտք գործել հարավի աճող շուկաներ
«ՀՀ կառավարությունը պետք է հասկանա, թե իրեն ինչի՞ մեջ են մեղադրում»․ Փաշինյան
Հաշտության քարոզը տապալում է քարոզիչը. նոսրացող շարժում, աճող ագրեսիա
Մահաբեր կրակոցը վեճի ժամանակ արձակել է նույն զորամասի զինծառայողը․ Նրան կալանավորել են
Համատարած անպատասխանատվության հետևանքները
Հայկական դիվանագիտության դասալիքները
«Փորձառու դիվանագետների» ուտելու և քնելու ժամը ռուսն է որոշել. ստորաքարշ աշխարհայացքի կրող են
Մեքենան գլխիվայր հայտնվել է ճանապարհի աջակողմյան հատվածում. կան տուժածներ
Պարեկները մայիսի 6-13-ը Երևանում հայտնաբերել են 3 641, մարզերում՝ 12 683 խախտում
23:00
Կանադայի հարավ-արևմուտքում անտառային հրդեհներ են մոլեգնում
«Դուք փակեցիք դուռը հայրենիք ու պատիվ ունենալու հույսի ու հավատի առջև». Վահե Սարգսյան
Սրբազանը՝ հանրային անհանդուրժողական քարոզի՞չ
Գալստանյանի հայտարարած նպատակների հետ ո՛չ նա կապ ունի, ո՛չ մյուսները. ուզում են իրենց իշխանությունը
Կարող են բեղ դնել, հագուստ ու անուն փոխել, պաթոսով խոսել, բայց դրանից էությունը չի փոխվում
21:50
Գուտերեշը կոչ է արել հետաքննել Ռաֆահում ՄԱԿ-ի աշխատակցի մահվան հանգամանքները
Սևանա լճի մակարդակը հավասարվել է նախորդ տարվա նույն օրվա նիշին
Վարդենիս համայնքում կիրականացվեն սոցիալ-տնտեսական զարգացման մեծածավալ ծրագրեր
Գեղարքունիքում «Բնակարանային մատչելիության պետական աջակցության ծրագրից» օգտվելու համար դիմել է 35 ընտանիք
Վրաստանում օտարերկրյա գործակալների մասին օրենքի ներդրմանն ընդդիմացողները շարունակում են բողոքի ակցիան
Միջուկային Իրանի «միջազգային» ադապտացիան
ՌԴ կառավարությունը կխթանի արտերկրում ռուսաց լեզվի տարածումը
«Իրականացվել է ավելի քան 25 այց». ՄԻՊ-ը՝ բողոքի ցույցի ձերբակալված մասնակիցների մասին
ՀՀ և Լիտվայի անձնական տվյալների պաշտպանության լիազոր մարմինները համագործակցության հուշագիր կկնքեն
Իսրայելի պաշտպանության նախարարը վճռականություն է հայտնել՝ Գազայում հասնելու պատերազմի բոլոր նպատակներին

Եթե անգամ հանրապետականներին մատաղ անեն, ՕԵԿ-ը հարություն չի առնի

«Հարություն առնելը Քրիստոսի մենաշնորհն է: Ինչքան էլ, որ մատաղ անեն ինձ կամ մեկ ուրիշ հանրապետականի, միևնույն է, ո՛չ մեռած Աստվածն է կենդանանում, ո՛չ էլ առավել ևս մեռած քաղաքական ուժը հարություն կառնի: Մենք մեռելապաշտ չենք, հետևապես մեղքերի աշխարհում գտնվող ՕԵԿ-ին մեր ժողովուրդը ձայն չի տա», – այս մասին մեզ հետ զրույցում ասաց արդեն նախկին պետ, դեռևս «Հանրապետական» կուսակցության անդամ, նախկին ՕԵԿ-ական Վռամ Գուրզադյանի հետ:
– ՀՀ քաղծառայության խորհրդի նախագահ Մանվել Բադալյանն ասում է, որ դուք անձամբ եք գրել, որ «պաշտոնական լիազորությունները անհարգի կերպով» չեք կատարել: Ստացվում է, որ ձեզ աշխատանքից հեռացնելու հարցում բողոքելու տեղ չունեք:
– Ես նման արտահայտություն ո՛չ ասել եմ, ո՛չ գրել եմ: Դա կնշանակեր, որ մեղավոր եմ, իսկ աշխատանքից ազատվելու դիմում պահանջողն էլ ինձ աշխատանքից ազատելով լավություն էր անում: Ես դա չեմ ընդունում: Դա կատարվել է նախարարի որոշումով, քաղծառայության խորհրդի համաձայնությամբ, որի մեջ նշվել է, թե տեսչության պետը անհարգի կերպով չի կատարել իր պարտականությունները:
– Այսինքն` դուք ձեր ձեռքով չէք գրել այդ մասին:
– Իրենք են տվել այդ որակավորումը և ստուգումներ անցկացրել: Ես այդ գործընթացին չեմ մասնակցել: Պարզապես այդ մասին վարչապետին չեմ էլ ահազանգել:
– Իսկ ո՞րն է պատճառը, որ չեք ահազանգել վարչապետին այդ մասին:
– Պատճառն այն է, որ օպերացիայի համակարգող մասնակիցները հոգնել էին իմ ու նախարարի 1.5 տարի ձգվող կոնֆլիկտից:
– Այս ամենը որքանո՞վ է առնչվում նոյեմբերի 4-ին վարչապետի սուր քննադատություններին, որոնք մի քանի նախարարությունների էին վերաբերում, այդ թվում` գյուղնախարարությանը:
– Վարչապետը, իմանալով իմ ու նախարարի 1.5 տարի ձգվող կոնֆլիկտի մասին, խորհրդակցությանը ինձ չհրավիրեց, որտեղ ես կարող էի հակափաստարկներ բերել, և համոզված եմ, որ այդ դեպքում նախարարը չէր կարողանա վարչապետին գցել թյուրիմացության մեջ: Վարչապետը շտապողաբար կայացրեց եզրակացություն, և բնական է, որ այս երկրում սխալը վարչապետը չպետք է լիներ, այլ ես:
– Դուք նշում եք, որ այս ամենը պայմանավորված է այն հանգամանքով, որ նախկին ՕԵԿ-ական եք եղել, իսկ ձեզ աշխատանքից ազատելու հրահանգը Արթուր Բաղդասարյանն է պատվիրել:
– Միանշանակ, Գերասիմ Ալավերդյանը նախարար դառնալու հենց երկրորդ օրվանից իմ առաջ անիրականանալի խնդիրներ է դրել: Ես միշտ ասել եմ, որ նախարարը հոգեկան հիվանդ է: Նա ցանկանում էր, որ ես իր շեղված «պրինցիպներով» աշխատեմ: Ես չէի կարող այսպես աշխատել: Նա ասում էր` թքած ունեմ օրենքի վրա: Օրենքը ես եմ, և դու իմ ցանկություններով պետք է աշխատես: Նախարարի նման մարդկանց այն սովխոզում, որտեղ աշխատել եմ, նաև ղեկավարել, երբ կադրը իր տեղում չէր, նմաններին ասում էին դամբուլ: Ես այս գյուղնախարարին իմ ընկերությունում նույնիսկ ղորողչի չէի ընդունի: Ղորողչին, գիտեք, ինչ է` դաշտերի պահակ, որ եթե հանկարծ էշը կամ ձին ընկնի ցանքսերի մեջ ղորողչին վազի և դուրս հանի: Բայց այսօր հանգամանքներն այնպես են դասավորվել, որ ՕԵԿ-ում լուրջ մարդ չկա, և սա է նախարարը: Պարզապես մեր իշխանությունների համբերության վրա եմ զարմանում: Ճիշտ հասկացեք, ես այդ քաղծառայողի աշխատավարձով չեմ ապրել, ես ֆերմեր եմ: Չասեմ համար մեկը, բայց լավագույն հինգի մեջ եմ: Եվ որպես ֆերմեր ամաչում եմ, որ մենք այսպիսի դամբուլ նախարար ունենք: Նա այն բացառիկ մարդկանցից մեկն է, որը Աստծու տեղը փողն է հարգում:
– Ստացվում է այնպես, որ վարչապետը, որը ձեր կուսակցությունից է, պաշտպանում է ոչ թե ձեր, այլ ՕԵԿ-ի շահերը: Եթե կարելի է, պարզաբանեք այս հակասությունը:
– Այդ պատճառով ասում եմ, որ ցանկացած նմանատիպ որոշման մեջ կա քաղաքականության մասնիկ: Հավանաբար գալիք ընտրություններում հանրապետականները ՕԵԿ-ի վրա «ստավկա» են անում` որպես դաշնակցի: Ցանկանում են սրանով ՕԵԿ-ը ուժեղացնեն` ցույց տալու համար, որ նրանք ուժեղ են և իրենց ցանկությանը հասնում են: Ավելին, ցանկանում են հասնել նրան, որ ՕԵԿ-ը կրկին կարողանա հայտնվել ԱԺ-ում: Բայց ես համոզված ասում եմ` հարություն առնելը Քրիստոսի մենաշնորհն է: Ինչքան էլ, որ մատաղ անեն ինձ կամ մեկ ուրիշ հանրապետականի, միևնույն է, ո՛չ մեռած Աստվածն է կենդանանում, ո՛չ էլ առավել ևս մեռած քաղաքական ուժը հարություն կառնի: Պարզապես չի կարող: Մենք մեռելապաշտ չենք, հետևապես մեղքերի աշխարհում գտնվող կուսակցությանը մեր ժողովուրդը ձայն չի տա: Մի անգամ մեր ժողովուրդը նման բան արել է. հանգուցյալ Կարեն Դեմիրճյանի որդուն` Ստեփան Դեմիրճյանին, ձայն է տվել: Այդ մի անգամն է եղել, երկրորդը չի լինի:
– Իշխանական ճամբարում խոսակցություններ են շրջանառվում, որ դուք սերտ հարաբերությունների մեջ եք ԲՀԿ հետ, հետևաբար հանրապետականները այս քայլով ցանկացել են ձեզ պատժել:
– Եթե ԲՀԿ ասելով` նկատի ունեն Սամվել Բալասանյանին կամ տիկին Ծառուկյան Ռոզային, որը մեր ֆերմերների միության նախագահն է, ես միշտ էլ իրենց հետ ունեցել եմ ջերմ, ընկերական, մարդկային հարաբերություններ: Եվ հանուն որևէ պաշտոնի ես այդ մարդկային հարաբերություններից չեմ հրաժարվի, իսկ «Հանրապետական» կուսակցությունում լավ գիտեն, որ ես ուղիղ մարդ եմ և երկու լարի վրա խաղացող չեմ: Հիմքը միայն դա չէ, եթե ուզում եք, ես ձեզ ուղիղ ասեմ` դուք էլ գրեք: Ուրիշներին չեմ ասել:
– Եվ ո՞րն է այդ հիմքը:
– Դեպուտատներից մեկի աղջիկը Գերմանիայից բերված թղթե բաժակների բիզնեսով էր զբաղվում: Եվ այդ բիզնեսմեն աղջիկը կոնֆլիկտ է ունեցել Զվարթնոցի տարածքի տեսուչի հետ: Այդ պատգամավորը Դավիթ Հարությունյանն է, որը այսօր սուրբ է, բայց իր նախարար եղած ժամանակ Աստված գիտեր, թե այդ նախարարությունում ինչ էր կատարվում: Դավիթ Հարությունյանը ելնելով իր անձնական-բիզնեսային հարաբերություններից` ներկայացրել է վարչապետին և նախարարին, թե իբր այս համակարգում մեծ փողեր են հավաքվում: Բայց ես երբ հանդիպեցի Դավիթ Հարությունյանին, ասեցի` Դավիթ, քո աղջկանից տեսուչը փող ուզե՞լ է, ասում է` գիտես ինչ, իմ աղջկա գործերը անում է «բրոկերը», իսկ նա ասում է, որ մեծ փողեր են ուզում: Բայց վերջին 3 անգամը աղջիկս է ձևակերպումներով զբաղվել, և քո տեսուչը շատ լավ է ընդունել նրան, բայց 4-րդ անգամ «նամյոկ» է արել, որ աղջիկ ջան, օրենքը պահանջում է գնանք-նայենք ապրանքը, կարող է լաբորատորիա ուղարկենք: Աղջիկն էլ ասել է, թե դու ինձանից փող ես ուզում: Իսկ տեսուչը պատասխանել է, թե քո նման սիրուն աղջկանից ինչպես կարելի է փող ուզել: Հիմա նաև սա է պատճառ դարձել: Բայց ես կարծում եմ, որ սա պատճառ չէր, այլ առիթ, որի հիման վրա չէր կարելի մարդուն աշխատանքից ազատել: Լիցենզիայի ստուգումների հետ կապված փակված թեման բացին, շուռ տվին իմ գլխին, որի հետ ես ոչ մի կապ չունեմ:
– Լավ ինչո՞ւ դուրս եկաք «Օրինացից»:
– Դուրս եկա այն ժամանակ, երբ իմ հարգարժան նախագահ Ռոբերտ Քոչարյանը հրապարակավ հայտարարեց, որ Արթուր Բաղդասարյանը դա-վա-ճան է: «Հանրապետական» ընդունվել եմ այն ժամանակ, երբ սկսել էր ընտրարշավը: Ես չեմ կարող ստվերում ման գալով ընտրություն անել: Իսկ ընտրվել եմ հանրապետական, որովհետև ես պետք է ընտրեի Սերժ Սարգսյանին:
– Այնուամենայնիվ, շարունակելո՞ւ եք մնալ «Հանրապետական» կուսակցությունում:
– Եթե չհեռացնեն, այո: Եթե ես դարձել եմ «Հանրապետական» կուսակցության վատ աշխատող քաղծառայող և հեռացվել եմ աշխատանքից, բնական է, որ կուսակցությունում էլ այդ հարցին պետք է անդրադառնան:
– Դուք նշեցիք, որ ստվերում չեք սիրում մնալ: Եթե հանկարծ հանրապետականները որոշեն ձեզ հեռացնել կուսակցությունից, հավանակա՞ն է, որ անդամակցեք ԲՀԿ-ին:
– Երբ գնան նման քայլի, ես հետագայում կմտածեմ` ԱԺ հաջորդ ընտրություններին որպես անկուսակցակա՞ն եմ մասնակցում, թե՞ գնում եմ որևէ կուսակցության մասնակցությամբ: Դա ապագայի խնդիր է, և այդ հարցին չեմ ցանկանա այսօր միանշանակ պատասխանել:
Լուսանկարները` Գագիկ Շամշյանի և «Ֆոտոլուր»-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում