Sunday, 12 05 2024
Հայաստանում ու՞մ է «սատարում» Իլհամ Ալիեւը
Իսրայելը շարունակում է ռազմագործողությունը Ռաֆահում
Երևանի Կարմիր բլուր հնավայրում պեղումները շարունակվում են
16:30
Լիտվայում մեկնարկել են նախագահական ընտրություններն ու երկքաղաքացիության ներդրման հանրաքվեն
16:15
Խարկովի մարզում ավելի քան 4000 բնակիչ է տարհանվել ինտենսիվ ռազմագործողությունների հատվածներում գտնվող բնակավայրերից
Ռուսաստանում ցորենի գները հասել են ամենաբարձր մակարդակին
Դանակահարություն Լոռիում՝ ծննդյան արարողության ժամանակ
Բելգորոդում գնդակոծության հետևանքով բարձրահարկ շենքի մուտք է փլուզվել․ կան տուժածներ
15:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
15:15
Մաուպոյում հանկարծամահ է եղել Մոզամբիկում ՌԴ դեսպանը
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
Թուրքիայի նախագահը պարզաբանել է Բայդենի հետ նախատեսված հանդիպման հետաձգման պատճառը
Երևանի Լ․ Արիսյանի անվան թիվ 127 ավագ դպրոցում գործարկվելու է էլեկտրական շչակ
14:15
106-ամյա ամերիկացին դարձել է աշխարհի ամենատարեց պարաշյուտիստը
Հարավային Կովկասում «խարկովյան ուղղությու՞ն կբացվի»
Ծնվել է ՀՀ ինքնիշխան տարածքի պաշտպանության ժամանակ անմահացած Անդրանիկ Վարդանյանի եղբայրը
Ժպտում եմ մեր վախերից խոսող Գալստանյանին
Կոչ ենք անում բոլոր քաղաքական ուժերին մեկ կողմ դնել ներքին տարակարծություններն ու հատվածական շահերը և համախմբվել պետականության շուրջ․ ՍԴՀԿ
Վրաստանում՝ «Բարդուղիմեոսյան գիշեր». իշխանությունը տեռորի է անցել
13:09
Հրդեհի հետևանքով Վարշավայի առևտրի կենտրոններից մեկը գրեթե ամբողջովին ոչնչացել է
Նիկոլ Փաշշինյանը կհասցնի՞
Աշխատավարձերը վերանայելով` խրախուսում ենք բուժքույրերի նվիրված աշխատանքը․ Ավանեսյանի ուղերձը
Երևանի Մյասնիկյան պողոտայում չորս ավտոմեքենա է բախվել
Ծառը ընկել է էլեկտրական լարերի վրա և մասամբ փակել ճանապարհը
Հյուսիսափայլը ՌԴ երկնքում՝ երկրորդ գիշերն անընդմեջ
Բաբկեն Թունյանը 3 հարց է հղել շարժման առաջնորդներին
Եղանակը Հայաստանում
Շվեյցարիայի ներկայացուցիչը՝ «Եվրատեսիլ-2024»-ի հաղթող․ «Լադանիվա»-ն 8-րդն է
11:00
Պենտագոնը և SpaceX-ը սահմանափակել են «Starlink» տերմինալների օգտագործումը ռուսների կողմից
10:45
Բելգիան 9 մլն եվրո կհատկացնի Ուկրաինայի էներգետիկ ենթակառուցվածքների համար

Դ.Հակոբյան. «Հարությունյան Դավիթը նոր սկզբունք է մշակում իշխանագողությունը կյանքի կոչելու համար»:

Դավիթ Հակոբյանը մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց, թե «Ընտրական օրենսգիրքը» մեր «աքիլլեսյան գարշապարն է»: Ըստ նրա՝ 1998 թ. փետրվարի չորսին Երկրապահների խունտայի կողմից ձևավորված ընտրական իրավունքը չի կարող ապահովել հասարակության ֆիզիկական անվտանգությունը և զերծ պահել քաղաքական կատակլիզմներից: Այդ ընտրական իրավունքը, ըստ Դավիթ Հակոբյանի, իշխանագողության համար ստեղծված ընտրական իրավունք է: Նրա կարծիքով, այդ ընտրական իրավունքը բացառում է իշխանափոխությունը քաղաքական բոնապարտիզմի, քաղաքական տեռորիզմի, քաղաքական կատակլիզմի, քաղաքական ավանտյուրիզմի պատճառով: «Բնական ճանապարհով սերնդափոխություն ապահովել չի կարող, իսկ ամենավտանգավորն այն է, որ հղի է քաղաքացիական պատերազմով»,- հայտարարեց Դավիթ Հակոբյանը: Ըստ նրա` «Հարությունյան Դավիթը, որին, դժբախտաբար, վստահել են ընտրական իրավունքի կտակարանը, նոր սկզբունք է մշակում իշխանագողությունը կյանքի կոչելու համար»: Դավիթ Հակոբյանը հիշեցրեց, որ ձեռնարկատիրական կապիտալը և պառլամենտարիզմը անհամատեղելի են: Դավիթ Հակոբյանի կարծիքով` բոլոր քաղաքացիները պարտավոր են մասնակցել ընտրություններին, և նրանք, ովքեր չեն մասնակցում ընտրություններին, պետք է վճարեն մեծ չափի տուգանք կամ զրկվեն երկրի քաղաքացիությունից մինչև հաջորդ ընտրությունները: Հայաստանի գլխավոր մարքսիստը հիշեցրեց, որ այդ փորձը կիրառվում է Իտալիայում: Դավիթ Հակոբյանն համարում է, որ հատկապես ՀՀ նախագահի ընտրություններից մեկ տարի առաջ պետական չինովնիկը պետք է լքի պետական մեքենան: Դավիթ Հակոբյանը կանխատեսեց, որ այսօրվա սոցիալական ծանր պայմաններում ժողովուրդը կարող է հրաբխի պես ժայթքել: Իսկ այդ «Ընտրական օրենսգրքով» ընտրություններին մասնակցելը, Դավիթ Հակոբյանի պատկերացմամբ, նշանակում է գնալ նոր քաղաքացիական պատերազմի:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում