Կապանի տարածաշրջանում ջրծաղիկի վարակման 131 դեպք է արձանագրվել։ Սա, ըստ բժիշկների, համաճարակ չի կարելի համարել, բայց թվերը մտահոգիչ են։ Ընդհանուր առմամբ, վարակվածության դեպքեր կան քաղաքի 5 մանկապարտեզներում և 4 դպրոցներում։ Նոյեմբերի 22-ից 25-ը միայն 20 վարակվածության դեպք է գրանցվել Կապանի թիվ 1 կրթահամալիրում։ Ի դեպ, անցած տարի ջրծաղիկի վարակվածության բարձր ցուցանիշ էր գրանցվել Շինարարների թաղամասում։ Այսօր այստեղ միայն 2 դեպք է գրանցվել։ Կապանի բժշկական կենտրոնի ինֆեկցիոն բաժանմունքի վարիչ Աիդա Բադալյանի խոսքով, հիվանդ երեխաները հսկողության տակ են, չեն հաճախում կրթարաններ ու տնային բուժում են ստանում։ Ինչ վերաբերում է մարզի մյուս տարածաշրջաններին, ապա վիճակը անհանգստացնող չէ։