Skype-ի պաշտոնական կայքում տեղադրվել է մի տեղեկություն, համաձայն որի` կայքը սահմանել է նոր ռեկորդ. նոյեմբերի 22-ին միանգամից 25 մլն մարդ եղել է առցանց: Skype-ն այս պահին ունի ավելի քան 560 մլն օգտատեր: Ընկերության ներկայացուցիչների տեղեկություններով` անցած տարի ավելի քան 113 մլրդ րոպե օգտատերերը շփվել են` կիրառելով Skype ձայնային ծառայությունը: Բացի այդ, այս տարվա առաջին կիսամյակում շփման ամբողջ ժամանակի 40%-ը ծախսվել է տեսազանգերի վրա:
Այս ամենը զգալիորեն նպաստել է ընկերության կապիտալիզացիային: 2010թ. առաջին 6 ամիսների ընթացքում ընկերությունն ունեցել է $406 մլն շահույթ, մինչդեռ հասույթը կազմել է $13 մլն:
Նույն ժամանակահատվածում Skype-ի օգտատերերը 95 մլրդ րոպե ձայնային եւ տեսազանգեր են կատարել, ուղարկել 84 մլն կարճ հաղորդագրություն: