Ամերիկյան ավտոարտադրող Ford ընկերությունը ԱՄՆ-ում և Կանադայում ավելի քան 1.2 մլն փիքափ ետ է կանչել բենզոբակի ամրացման հետ կապված խնդիրների պատճառով: Այս մասին հաղորդում է BBC-ն: Ետ կանչվող մեքենաների շարքում են 1997-2004 թվականներին արտադրված Ford F-150 և F-250, ինչպես նաև Lincoln Blackwood մեքենաները:
Ընկերությունում հայտարարել են, որ որոշակի եղանակային պայմաններում ճանապարհային աղը կարող էր բենզոբակի ամրացման մեխանիզմի փտելու պատճառ դառնալ: Մտավախություն կա, որ բենզոբակն այդ դեպքում կարող է ընկնել և հրդեհի պատճառ դառնալ:
Ford-ի տվյալներով՝ այդօրինակ հրդեհն արդեն հասցրել է վնասել 8 մեքենա: