Monday, 13 05 2024
Քննարկվել է մետրոյի զարգացման ու առկա շարժակազմերի արդիականացման խնդիրը
ԱՄՆ-ն հավատում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությանը
Ոստիկանության պարեկային ծառայության աշխատակիցը Հնդկաստանի քաղաքացուց կաշառք է ստացել
Նախկին դիվանագետները բացահայտել են շարժման իրական նպատակը
Ճնշումը մեծացնում ենք հարավից հյուսիս. Գալստանյանը ներկայացրեց վաղվա անելիքները
Մեզ հետ խորհուրդներով մի խոսեք, շարժումը մարի էլ, ժողովուրդն արթնացել է. Գալստանյան
Ռուսաստանը մտադիր է մուտք գործել հարավի աճող շուկաներ
«ՀՀ կառավարությունը պետք է հասկանա, թե իրեն ինչի՞ մեջ են մեղադրում»․ Փաշինյան
Հաշտության քարոզը տապալում է քարոզիչը. նոսրացող շարժում, աճող ագրեսիա
Մահաբեր կրակոցը վեճի ժամանակ արձակել է նույն զորամասի զինծառայողը․ Նրան կալանավորել են
Համատարած անպատասխանատվության հետևանքները
Հայկական դիվանագիտության դասալիքները
«Փորձառու դիվանագետների» ուտելու և քնելու ժամը ռուսն է որոշել. ստորաքարշ աշխարհայացքի կրող են
Մեքենան գլխիվայր հայտնվել է ճանապարհի աջակողմյան հատվածում. կան տուժածներ
Պարեկները մայիսի 6-13-ը Երևանում հայտնաբերել են 3 641, մարզերում՝ 12 683 խախտում
23:00
Կանադայի հարավ-արևմուտքում անտառային հրդեհներ են մոլեգնում
«Դուք փակեցիք դուռը հայրենիք ու պատիվ ունենալու հույսի ու հավատի առջև». Վահե Սարգսյան
Սրբազանը՝ հանրային անհանդուրժողական քարոզի՞չ
Գալստանյանի հայտարարած նպատակների հետ ո՛չ նա կապ ունի, ո՛չ մյուսները. ուզում են իրենց իշխանությունը
Կարող են բեղ դնել, հագուստ ու անուն փոխել, պաթոսով խոսել, բայց դրանից էությունը չի փոխվում
21:50
Գուտերեշը կոչ է արել հետաքննել Ռաֆահում ՄԱԿ-ի աշխատակցի մահվան հանգամանքները
Սևանա լճի մակարդակը հավասարվել է նախորդ տարվա նույն օրվա նիշին
Վարդենիս համայնքում կիրականացվեն սոցիալ-տնտեսական զարգացման մեծածավալ ծրագրեր
Գեղարքունիքում «Բնակարանային մատչելիության պետական աջակցության ծրագրից» օգտվելու համար դիմել է 35 ընտանիք
Վրաստանում օտարերկրյա գործակալների մասին օրենքի ներդրմանն ընդդիմացողները շարունակում են բողոքի ակցիան
Միջուկային Իրանի «միջազգային» ադապտացիան
ՌԴ կառավարությունը կխթանի արտերկրում ռուսաց լեզվի տարածումը
«Իրականացվել է ավելի քան 25 այց». ՄԻՊ-ը՝ բողոքի ցույցի ձերբակալված մասնակիցների մասին
ՀՀ և Լիտվայի անձնական տվյալների պաշտպանության լիազոր մարմինները համագործակցության հուշագիր կկնքեն
Իսրայելի պաշտպանության նախարարը վճռականություն է հայտնել՝ Գազայում հասնելու պատերազմի բոլոր նպատակներին

Միասնական մեկ ցուցակ ձևավորելը կախված է Փաշինյանից ու իր թիմից․ Րաֆֆի Հովհաննիսյանի առաջարկը լավագույնը չէ

«Այստեղ, ճիշտն ասած, ճանապարհների խնդիր է․ ես չեմ ուզում ասել, որ  գլխավոր որոշողը Նիկոլ Փաշինյանն ու իր թիմն է, բայց, բոլոր դեպքերում, որպես հեղափոխության լոկոմոտիվ քաղաքական ուժ շատ բան կախված է լինելու հենց իրենցից։

Դժվար է ասել, թե ամիսներ հետո ինչպիսին կլինի  ժողովրդի աջակցությունը նոր կառավարությանը, այսինքն դա  կախված է նրանից, թե ընտրություններն ինչ ժամկետներում կնշանակվեն, քանի որ դա բավականին փոխում է պատկերը, որովհետև եթե դա տեղի ունենա աշնանը, ապա, բնականաբար, ներկայիս կառավարությունը կարող է իրեն ավելի վստահ զգալ, իսկ դրանից մի փոքր ուշ՝ կարող է հասարակության էյֆորիան անցած լինի և այս կտրվածքով՝ ապագա կառավարությանը պետք է լինելու ունենալ  մեծամասնություն խորհրդարանում, մանավանդ այն դեպքում, երբ Սահմանադրությունը  փոփոխված չէ և այն պահանջում է ունենալ այդ կայուն մեծամասնությունը։

Հիմա այդ կայուն մեծամասնությունն ունենալու համար առաջարկվող տարբերակներից մեկը Րաֆֆի Հովհաննիսյանի առաջարկն է, բայց այստեղ մեկ այլ խնդիր կա, օրինակ, եթե դա ժամանակավոր կառավարություն չէ, ապա այդ դեպքում ինչպե՞ս է հնարավոր աջերի, ձախերի, կենտրոնամետների և մնացյալ բոլորի մեկտեղումը միասնական  մեկ ցուցակի մեջ, որովհետև ժամանակի ընթացքում արտաքին և ներքին քաղաքականության տարբեր խնդիրներն ու դրանց նկատմամբ այդ քաղաքական ուժերի տարբեր դիրքորոշումները բերելու են տարբեր մոտեցումների և տարբեր քվեարկությունների»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ընդգծեց ՄԱՀՀԻ հիմնադիր, քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը՝ անդրադառնալով «Ժառանգություն» կուսակցության նախկին առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի այն հայտարարությանը, թե համաժողովրդական շարժումն առաջիկա խորհրդարանական արտահերթ ընտրություններին պետք է մասնակցի միասնական ցուցակով։

«Ես կողմնակից եմ, որ լինի ընդհանուր ցուցակ, որպեսզի անշրջելիորեն արտահայտվի հեղափոխության արդյունքները։ Մենք առաջարկ ենք արել և հուսով ենք, որ թե վարչապետը, թե իր կուսակցությունը և այլ ուժեր, քաղաքացիական շարժումներ, միասին հանդես կգան։ Ես չեմ ուզում գնանք սուպերկուսակցության ճանապարհով»,-մասնավորապես ասել  է Րաֆֆի Հովհաննիսյանը՝  միևնույն ժամանակ նշելով նաև, որ չի ցանկանում, որ ժողովրդի ծոցից դուրս եկած մի ուժը մրցակցի մեկ այլ ուժի հետ։

Այս համատեքստում Ստյոպա Սաֆարյանը հավելեց․ «Րաֆֆի Հովհաննիսյանի առաջարկած լուծումը կայունության տեսանկյունից լավագույնը չէ, բայց այն կարող է լուծում լինել, եթե ներկայիս կառավարությունը զգա իշխանությունը կորցնելու կամ հեղափոխությունը հետ շրջելու վտանգ։ Այս դեպքում, իհարկե, դա նույնպես կարող է դառնալ լուծում, բայց կրկնում եմ, որ այդպիսի մեծամասնության վրա տևական կայուն իշխանություն ձևավորելը մի փոքր դժվար է պատկերացնել»:

 

Մանրամասները՝ տեսանյութում։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում