Monday, 13 05 2024
Վարչապետն աշխատանքային այցով մեկնել է Դանիայի Թագավորություն
Լիսկայից կբռնագանձվի Երևանում 5 անշարժ գույք, այդ թվում՝ առանձնատունը, 3 ավտոմեքենա և 9 մլրդ դրամ
Վարչապետին է ներկայացվել Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակի 2023թ. գործունեության հաշվետվությունը
19:20
Քենիայում ջրհեղեղների հետևանքով մահացածների թիվը գերազանցում է 270-ը
Եվրոպական հանձնաժողովի գործադիր փոխնախագահ Դոմբրովսկիսը Հայաստանում կմասնակցի ՎԶԵԲ տարեկան հանդիպմանը
Ասում են՝ Ոսկեպարով Արցախ են գնալու․ խիստ դատարկ և առավելապաշտական բովանդակություն
18:50
ԵՄ-ում հայտարարել են մասնակիորեն ռազմական տնտեսության անցնելու մասին՝ Ուկրաինային աջակցելու համար
Սա հիբրիդ զանգված է միջնադարյան կղերականության և սովետառուսական քաղքենիության
18:30
Լեհ ֆերմերները հացադուլ են սկսել Սեյմի շենքում
Ռևանշ է․ նպատակը ՀՀ-ն ամբողջությամբ ռուսական իմպերիային ենթարկեցնելն է
Հայաստանում կարմրուկի լաբորատոր հաստատված դեպքերի թիվը հասել է 399-ի՝ մեկ շաբաթում ավելանալով 10-ով
ԵԱՀԿ նախագահողը Արցախի հարցը չի համարում փակված
ՀՀ ԱԺ նախագահը ԵԱՀԿ գործող նախագահին է ներկայացրել Ադրբեջանում ապօրինի պահվող հայ ռազմագերիների, քաղաքացիական անձանց Հայաստան վերադառնալու հրամայականը
17:48
Հնդկաստանը Իրանի Չաբահար նավահանգիստը 10 տարով գործարկելու պայմանագիր է ստորագրել
Գազայում նախազգուշացրել են վառելիքի պակասի պատճառով հիվանդանոցների աշխատանքի մոտալուտ դադարեցման մասին
17:44
Հանդիպել են Թուրքիայի նախագահն ու Հունաստանի վարչապետը
Զբոսաշրջության կոմիտեի նախագահն ազատվել է պաշտոնից
Իվանիշվիլիի համալսարանի ուսանողները միացել են բողոքի ցույցերին
17:40
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
17:30
Բլինքենն ու Իսրայելի ՊՆ նախարարը քննարկել են իրավիճակը Ռաֆահում
Գազայում զոհերի թիվը հատել է 35.000-ը
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
Թող սրբազանն ինքը պատմի, թե ինչպես չի վերընտրվել Կանադայի թեմի առաջնորդ. ինչը շատ հազվադեպ երևույթ է
Բանկերի հասանելիությունը հաշմանդամություն ունեցող անձանց համար բանկերի օրակարգում է
Բագրատ Գալստանյանը Գրողների միությունում է
Բուժաշխատողների համար կսահմանվի պարտադիր դասընթացների ցանկ՝ կոնկրետ իրավիճակով պայմանավորված
Նախարարը ներկայացրել է անապատացման ու երաշտի կանխարգելմանն ուղղված Հայաստանի ձեռնարկած քայլերը
16:50
Բրազիլիայում հեղեղումների զոհերի թիվը հասել է 143-ի
Արգենտինան տեսնում է ՀՀ ջանքերը Հարավային Կովկասում խաղաղություն հաստատելու գործում. Արգենտինայի դեսպանը՝ ՀՀ ԱԺ նախագահին
2024-ի անցած 4 ամիսների ընթացքում ՀՀ-ում ցածր գնաճային միջավայրը պահպանվել է. ԿԲ նախագահ

«Քֆուր», ծեծ. զինվորը վրեժի պատճառով նռնակ է պայթեցրել գետնատնակում, 8 զինծառայող վիրավորվել է

Վերաքննիչ քրեական դատարանում ավարտվեց Արթուր Դ.-ի ու նրա  ծառայակիցների գործով բերված վերաքննիչ բողոքների քննությունը:

Գործը քննվել է Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում Անդրանիկ Մնացականյանի նախագահությամբ: Ընդհանուր իրավասության դատարանում գործը քննվել է 2 տարուց ավելի: Տևական ժամանակ է՝ գործով բերված բողոքների քննությունը ընթանում է վերաքննիչ դատարանում:

Ժամկետային զինծառայող Արթուր Դ.-ին մեղադրանք էր առաջադրվել երկուսից ավելի անձանց նկատմամբ սպանության փորձ կատարելու համար:

Ըստ մեղադրանքի՝ Արթուր Դ.-ն 2013 թվականի նոյեմբերի 15-ից մինչև 29-ը նշանակված է եղել մարտական հերթապահության, եղել է հենակետի պատասխանատու:

Նոյեմբերի 16-ին մարտական դիրքում համածառայակիցների կողմից նա ծեծի է ենթարկվել և դրա համար վրեժխնդիր լինելու շարժառիթով, ըստ մեղադրանքի, տասն օր անց՝ նոյեմբերի 26-ի վաղ առավոտյան՝ ժամը 5-ն անց 20-ի սահմաններում, ցանկանալով սպանել գետնատնակում քնած 9 զինծառայողների՝ Նարեկ Ա.-ին, Դավիթ Դ.-ին, Տիգրան Մ.-ին, Սամվել Պ.-ին, Կամո Գ.-ին, Նիկոլայ Ն.-ին, Գոռ Ն.-ին, Տիգրան Ս.-ին ու Արմեն Վ.-ին, վերցրել է Արմեն Վ.-ին կցված նռնակը, դուրս է եկել գետնատնակից, քաշել է նռնակի օղակը և նռնակը նետել է գետնատնակի մեջ:

Նռնակի պայթյունից զինծառայողներից ոչ մեկը չի մահացել, բայց նրանք ստացել են մարմնական վնասվածքներ. Կամո Գ.-ի, Արմեն Վ.-ի առողջությանը պատճառվել է ծանր վնաս, Դավիթ Դ.-ի, Նիկոլայ Ն.-ի, Տիգրան Մ.-ի, Տիգրան Ս.-ի առողջությանը պատճառվել է թեթև վնաս, Սամվել Պ.-ն ստացել է թեթև վնասի հատկանիշներ չպարունակող վնասվածքներ:

Ըստ մեղադրանքի՝ Արթուր Դ.-ն իր գործողություններով խախտել է նաև մարտական  դիրքում մարտական հերթապահության կազմակերպման ու անցկացման մասին կանոնադրության դրույթները, նրա գործողություններն առաջացրել են ծանր հետևանքներ:

Զինծառայողների փոխհարաբերությունների կանոնագրքային կանոնների խախտումների համար մեղադրանք էր առաջադրվել նաև Արթուր Դ.-ի նկատմամբ բռնություն գործադրած համածառայողներ Տիգրան Ս.-ին, Դավիթ Դ.-ին, Արմեն Վ.-ին, Տիգրան Մ.-ին, Նիկոլայ Ն.-ին,  Կամո Գ.-ին, Արթուր Մ.-ին, Ռուբիկ Վ.-ին:

Ընդհանուր իրավասության դատարանում Արթուր Դ.-ն իրեն մեղավոր չի ճանաչել:

Նա հայտնել է, որ 2013 թվականի հոկտեմբերի սկզբին մարտական հերթապահության ժամանակ մարտական դիրքում գիշերն ինքը հեռախոսով միացել է համացանցին ու տեսել է, որ մարտական հերթապահության մեջ գտնվող համածառայակիցներից  մեկը սոցիալական ցանցում ակտիվ է:

Ինքը կատակել է, թե դասակի հրամանատարին կասի, ու այդ զինվորի մոտից հեռախոսը կվերցնեն: Երբ  հերթապահությունից վերադարձել են զորամաս, զինվորը, ով գիշերը սոցիալական ցանցում էր, իրեն զգուշացրել է՝ զգույշ եղիր քո  արտահայտություններում, որովհետև դրանք տեղ են «հասնում»:

Ինքը դասակի անձնակազմին մի քանի անգամ հարցրել է, թե ով է իր արտահայտությունը հայտնել մյուսներին, նույնիսկ հայհոյել է  հայտնողի հասցեին, բայց ոչ մեկը չի խոստովանել: Հետագայում ինքն իմացել է, թե ով է եղել…

2013 թվականի նոյեմբերին մարտական հերթապահության են մեկնել: Անձնակազմի անդամներից մեկն իրեն ասել է, թե ուզում են խոսել իր հետ՝ իր հնչեցրած հայհոյանքի վերաբերյալ:

Մարտական դիրքի ճաշարանի մոտ տեղի է ունեցել խոսակցություն: Ինքը չի հիշում՝ ովքեր էին ներկա: Իրեն ասել են, որ պետք է պատասխան տա հնչեցրած հայհոյանքի համար: Ինքն էլ ասել է, թե հայհոյանքը բոլորին չի ուղղել, այլ՝ կոնկրետ մարդու, ով իր ասած արտահայտությունը «հասցրել է» զորամաս:

Ինչ-որ մեկը հրել է իրեն, իր հողաթափը մտել է «շպալների» արանքը, ինքը վայր է ընկել: Չի հիշում՝ դրանից հետո ծեծկռտուք եղել է, թե ոչ, իրեն հարվածել են, թե ոչ: Դրանից հետո իր մարմնին վնասվածք չի եղել:

Հետագայում այդ թեմայով խոսակցություն չի եղել, իր ու անձնակազմի փոխհարաբերությունները եղել են նորմալ: Ինքը շարժառիթ չի ունեցել անձնակազմից որևէ մեկին սպանելու համար:

Ըստ Արթուրի՝ գետնատնակում նռնակի պայթյունի պահին ինքն էլ է այնտեղ քնած եղել, արթնացել է պայթյունից: Նարեկն ասել է. «Գռանատ տրաքեց», ու ինքը հասկացել է, որ նռնակ է պայթել: Գետնատնակի ներսում մշուշ էր, լամպը պայթել էր:

Գետնատնակի մուտքի մոտ տեսել է Արմեն Վ.-ին՝ ընկած վիճակում, նրա կողքից կախված նռնակի «չխոլը» դատարկ էր: Ինքը փորձել է Արմենի ձեռքերից բռնած՝ դուրս բերել գետնատնակից: Իր հետևից դուրս է եկել Տիգրան Մ.-ն, նրա ոտքերն արյունոտ էին: Ինքը դրսում հագել է կոշիկներն ու դասակի հրամանատարի ձմեռային բաճկոնը, ինչպես նաև զրահաբաճկոն: Հետո նորից գետնատնակ է մտել, տեսել է Կամոյի դեմքն արյունոտ է, դուրս է եկել, որ նրա համար ջուր բերի: Պայթյունի հետևանքով ամենածանր վնասվածքները ստացել է Արմենը, նրան պատգարակով են դուրս բերել գետնատնակից: Հրամանատարներին ինքը սուտ է ասել, թե պայթյունի ժամանակ դրսում է եղել:

Արթուրն ասել է, թե նռնակի պայթելու օրվա դրությամբ իր զինծառայության ավարտին մնացել էր… 27 օր:

Արթուր Դ.-ն հայտնել է, թե նախաքննության ժամանակ իր նկատմամբ տարաբնույթ բռնություններ են գործադրվել, իրեն ստիպել են ինքնախոստովանական ցուցմունքներ տալ: Ինքը ստիպված է եղել երկու անգամ ցուցմունք տալ, թե ինքն է պայթեցրել նռնակը: Հետո իր պաշտպանությունը ստանձնել է փաստաբան Աշոտ Ապրեսյանը, իր նկատմամբ այլևս բռնություն չի գործադրվել:

Նախաքննական որոշ ցուցմունքներում Արթուր Դ.-ն իրեն  մեղավոր է ճանաչել, խոստովանել է, որ ինքն է պայթեցրել նռնակը: Նա նշել է, թե ինչ հայհոյանք է հնչեցրել. «Ով որ պտի մեր դասակից անկապ ստեղ-ընդեղ կանգնի իմ հասցեին վերաբերող բաներ ասի, որը վերաբերում ա իմ ինքնասիրությանը, ինքը…. ա»:

Նա նշել է, որ անձնակազմն այդ հայհոյանքի համար իրեն խոսակցության է կանչել: Տիգրանն ասել է. «Լուրջ տղեն օդում հայհոյանք չի տա»: Ինքն էլ ասել է. «Ով մտածում ա ես լուրջ տղա չեմ….»: Իր հայհոյանքից անմիջապես հետո Տիգրանն իրեն հարվածել է: Ինքն ընկել է: Իրեն հարվածել են նաև մյուսները… Ճակատի շրջանում ինքը վնասվածք է ստացել:

Նախաքննական ցուցմունքներից մեկում Արթուրը նշել է, թե ինքն է նռնակը պայթեցրել, բայց միայն այն պատճառով, որ անձնակազմին տեսել է քնած ու զայրացել է, ցանկացել է նրանց արթնացնել ու վախեցնել՝ որ նրանք հասկանան վտանգը…

Դատարանը Արթուր Դ.-ին մեղավոր է ճանաչել երկուսից ավելի անձանց նկատմամբ սպանության փորձ կատարելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104 հոդվածի 2-րդ մասի  1-ին կետով, և դատապարտել է 13 տարի ազատազրկման: Պատժի սկիզբը՝  2013 թվականի նոյեմբերի 27-ից:

Տիգրան Ս.-ն, Դավիթ Դ.-ն, Արմեն Վ.-ն, Նիկոլայ Ն.-ն մեղավոր են ճանաչվել համածառայակից Արթուր Դ.-ի նկատմամբ բռնություն գործադրելու համար, նրանց նկատմամբ պայմանական դատապարտություն է կիրառվել ու սահմանվել է 2 տարի փորձաշրջան:

Տիգրան Մ.-ն արդարացվել է՝ հանցավոր արարքին նրա մասնակցությունն ապացուցված չլինելու հիմքով:

Սպաներ Արթուր Մ.-ն և Ռուբիկ Վ.-ն մեղավոր են ճանաչվել, Արթուր Մ.-ի նկատմամբ սահմանվել է 1տարի, իսկ Ռուբիկ Վ.-ի նկատմամբ՝ 2  տարի փորձաշրջան:

Այս դատավճիռը բողոքարկել է Արթուր Դ.-ի շահերի պաշտպանը՝ պահանջելով արդարացնել իր պաշտպանյալին:

Բողոք է բերել նաև մեղադրողը՝ պահանջելով Արթուր Դ.-ին մեղավոր ճանաչել նաև մեղսագրված երկրորդ արարքի՝  մարտական  դիրքում մարտական հերթապահության կազմակերպման ու անցկացման մասին կանոնադրության դրույթները խախտելու համար, ինչն առաջացրել է ծանր հետևանքներ: Մեղադրողը պահանջել է Արթուր Դ.-ին վերջին հաշվով դատապարտել 17 տարի ազատազրկման:

Մեղադրողը պահանջել է մեղավոր ճանաչել նաև ընդհանուր իրավասության դատարանի կողմից արդարացված Տիգրան Մ.-ին, նրան ենթարկել պայմանական դատապարտության:

Վերաքննիչ բողոք էր բերել պայմանական դատապարտության ենթարկված Տիգրան Ս.-ն ու նրա շահերի պաշտպանը՝ պահանջելով Տիգրանի մասով կայացնել արդարացի, նրա կատարածին համապատասխան դատական ակտ:

Ըստ ամբաստանյալ Արթուր Դ.-ի շահերի պաշտպան, փաստաբան  Աշոտ Ապրեսյանի ՝ Արթուր Դ.-ի վերաբերյալ կայացվել է անհիմն դատավճիռ, դատարանն օբյեկտիվ գնահատական չի տվել գործով ձեռք բերված ապացույցներին: Արթուր Դ.-ն նռնակ չի պայթեցրել, որևէ մեկին կյանքից զրկելու նպատակ չի ունեցել, այդ ուղղությամբ  որևէ գործողություն չի կատարել, տուժողներից ոչ մեկը կյանքից չի զրկվել…

Փաստաբան Ա. Ապրեսյանը պնդում է, որ իր պաշտպանյալից անթույլատրելի մեթոդներով՝ խոշտանգման արդյունքում, կորզել են խոստովանական ցուցմունքներ, բայց դրանից հետո Արթուր Դ.-ն գործի հետագա նախաքննության, ինչպես նաև դատաքննության ժամանակ պնդել է, որ նռնակն ինքը չի պայթեցրել, պայթյունի ժամանակ ինքն էլ է քնած եղել գետնատնակում, արթնացել է պայթյունից, ինքն էլ է վնասվածք ստացել:

Այդ գիշեր Արթուրը հերթապահ է եղել մինչև գիշերվա ժամը 3-ը: Նա հանձնել է հերթապահությունը և քնել է, իսկ պայթյունը եղել է գիշերվա ժամը 5-ն անց 20-ի սահմաններում:

Նռնակի «տերը»՝ Արմեն Վ.-ն, դեպքի պահին, ըստ Արթուր Դ.-ի ցուցմունքների, ընկած է եղել գետնատնակի մուտքի մոտ, նա եղել է հագնված, նույնիսկ՝ զրահաբաճկոնով, և նրա գոտուն ամրացված  նռնակի պայուսակը եղել է դատարկ…

Ըստ փաստաբանի՝ քրեական գործում բազմաթիվ դետալներ են առկա, որոնք հիմնավորում են ոչ թե իր պաշտպանյալ Արթուր Դ.-ի մեղավորությունը, այլ՝ անմեղությունը:

«Ամեն գնով Արթուր Դ.-ին մեղավոր ճանաչելու սուբյեկտիվ նպատակ են հետապնդել, մինչդեռ հիմնավորվել է նրա անմեղությունը…»,- ասաց փաստաբանը:

Արթուրի մեղավորությունը հաստատող ապացույց է համարվել փորձագիտական եզրակացությունը, որում մանրամասն նկարագրված է նռնակի պայթեցման մեխանիզմը. «Ամեն ինչ շատ լավ է նկարագրված, բայց այդ նկարագրությունը չի հիմնավորում Արթուրի մեղքը…»,- ասաց փաստաբանը:

Նռնակի պայթյունի ժամանակ ոտքի վնասվածք է ստացել նաև Արթուր Դ.-ն: Այդպիսի վնասվածք նա, ըստ փաստաբանի, չէր կարող ստանալ՝ գտնվելով գետնատնակից դուրս՝ ինչպես հիմնավորված է համարել դատարանը: Արթուրի վնասվածքը փաստում է, որ դատարանի կողմից հաստատված համարված հանգամանքը, թե Արթուրը դրսից նռնակը նետել է գետնատնակ՝ ներսում գտնվողներին սպանելու դիտավորությամբ, հիմնավորված չէ…

Արթուր Դ.-ն, ըստ փաստաբանի, բազմիցս հայտարարել է, որ  խոստովանական ցուցմունքները  կորզել են՝ իրեն խոշտանգումների ենթարկելով, դաժանաբար ծեծելով, իրեն թելադրել են, ու ինքը ստիպված գրել է…

Փաստաբանի խոսքերով՝  խոշտանգումների հետևանքով Արթուր Դ.-ն ճակատի շրջանում վնասվածք է ստացել, ՀՔԾ-ում գործը կարճվել է, սակայն պաշտպանական կողմը Արթուր Դ.-ի խոշտանգումների մասով դիմել է Եվրոպական դատարան:

Վերաքննիչ քրեական դատարանը դատաքննությունը հայտարարեց ավարտված, հեռացավ խորհրդակցական սենյակ:

Քիչ անց հրապարակվեց դատարանի որոշումը՝ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավճիռը թողնվեց անփոփոխ, մերժվեցին այս գործով բերված բոլոր վերաքննիչ բողոքները:

Արթուր Դ.-ի շահերի պաշտպանը համոզմունք հայտնեց, որ այս գործով վճռաբեկ բողոք է բերելու:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում