Friday, 26 04 2024
23:15
Բայդենը հայտարարել Է Թրամփի հետ բանավեճին մասնակցելու պատրաստակամության մասին
Թուրքիայի նախագահի այցն ԱՄՆ հետաձգվել է
22:45
Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Գերմանիայի կանցլեր
Երախտամոռությունը քաղաքական կատեգորիա չէ
Ինֆորմացիա ունեմ՝ Բաքուն քարտեզի 33 կտոր է ներկայացրել. ամեն հատվածում մի կեղծ փաստարկ են ստեղծել
Միայն հայի ձեռքով է հնարավոր զրկել Հայաստանը ինքնիշխանությունից
Ինչ է տեղի ունեցել Մոսկվայի մանկապարտեզում հայ երեխայի հետ․ հարցաքննություն, ստուգումներ
Ֆրանսիան անվերապահորեն աջակցելու է Հայաստանին. դեսպանը՝ Ցեղասպանության տարելիցի Մոնտեվիդեոյում կայացած միջոցառմանը
21:40
ՉԺՀ-ում հայտարարել են, որ ՆԱՏՕ-ն ուղիղ պատասխանատվություն է կրում Ուկրաինայի ճգնաժամի համար
Դպրոցը պետք է նաև արժեքներ և դիրքորոշում ձևավորի. 46 մենթոր դպրոցներում մեկնարկել է ուսուցչական համաժողովը
Հանրահավաքի մասնակից մի կին բռունցքով հարվածել է ոստիկանության ծառայողի գլխին. նա ձերբակալվել է
Հայաստանը ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները․ ԱԳՆ
Իրաքյան փասիանսի հայաստանյան հարցերը
20:50
F-16 կործանիչները այս տարի կսկսեն ժամանել Ուկրաինա. Պենտագոնի ղեկավար
Մոսկվան ուզում է բոլորիս դարձնել Սիմոնյան Մարգո. նպատակը մեր պետության լիկվիդացիան է
Կոպիրկինը և հայկական «դիվերսիֆիկացիան»
Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել երկու անձի նկատմամբ․ նրանք հետախուզվում են
Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 28 սյուն
20:20
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը դաշնակիցներին կոչ է արել ավելի արագ սկսել զենքի մատակարարումն Ուկրաինային
Քաղաքացու օրը նշվելու է ՀՀ մարզերում և Երևան քաղաքի վարչական շրջաններում
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Ձերբակալվել է «Կրոկուս»-ում տեղի ունեցած ահաբեկչության գործով ևս մեկ կասկածյալ
«Եվրոպական ժառանգության օրերի ճամբար» ծրագիրն ակտիվ փուլում է
Ուղիղ․ Զրույց Ռուբեն Մեհրաբյանի հետ
19:20
Բլինքենը Չինաստանին կոչ է արել օգտագործել իր ազդեցությունը Հյուսիսային Կորեայի և Իրանի վրա
Հայաստանի տարածքում կան փակ ավտոճանապարհներ
ՌԴ ՊՆ փոխնախարարի քրգործը ընդլայնվում է
19:00
Իսպանիան Ուկրաինային Patriot հրթիռների խմբաքանակ կմատակարարի. El País
Իսրայելի բանակը Գազայում 20 կմ թունել է ոչնչացրել
«Պզոն» ակումբներից մեկում հայհոյել է, հարվածներ հասցրել․ նրան մեղադրանք է ներկայացվել

Ինչ աջակցություն է սպասվում Հայաստանին ԱՄՆ-ից

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ԱՄՆ անկախության տոնի առիթով այցելել է ԱՄՆ դեսպանատուն, որտեղ զրույց է ունեցել դեսպան Ռիչարդ Միլսի հետ: Շնորհավորանքից բացի, Փաշինյանը խոսել է նաև հայ-ամերիկյան գործակցությունն ընդլայնելու կառավարության պատրաստակամության մասին, այդ թվում՝ ներդրումային ոլորտում: Դեսպան Միլսն էլ հայտնել է Հայաստանին աջակցելու ԱՄՆ պատրաստակամության մասին, տեխնիկական և ֆինանսական օժանդակության: Հայ-ամերիկյան երկխոսությունը նոր իշխանության պայմաններում ակնհայտորեն պահանջում է ավելի լայն թափ և դինամիկա, և դեսպան Միլսը դեսպանատանը հյուրընկալելով Հայաստանի վարչապետին, նրան ըստ էության ակնարկել է այդ մասին:

Այդ իմաստով, Հայաստանի կառավարությունը պետք է առավել ինտենսիվացնի աշխատանքային քայլերը ԱՄՆ հետ տարատեսակ քննարկումների ուղղությամբ, քանի որ դա Հայաստանի վերափոխումների թավշյա գործընթացը կապիտալիզացնելու ամենաառանցքային ուղղություններից մեկն է, այդ թվում՝ անվտանգության տեսանկյունից: Մյուս կողմից, խոսելով Հայաստանի կառավարության պատրաստակամության մասին, Նիկոլ Փաշինյանը ըստ էության բավական դինամիկ և գործնական կերպով է հաստատում դա, ինչը ականատես ենք իրավապահների աշխույժ աշխատանքի տեսքով: Տեղի են ունենում կոռուպցիոն սխեմաների ապամոնտաժման, բացահայտման, պատասխանատվության մեխանիզմի ներդրման աշխատանքներ: Առաջին հայացքից սա իհարկե որևէ ուղիղ առնչություն չունի հայ-ամերիկյան հարաբերությանը, սակայն մյուս կողմից, ի վերջո, ո՞րը պետք է լիներ այդ հարաբերության հիմքը, և ընդհանրապես Արևմուտքի հետ Հայաստանի հարաբերության հիմքը: Այդ հիմքը պետք է լինի օրինականությունն ու իրավականությունը, ազատ մրցակցային հնարավորությունները բոլոր ոլորտներում, արտոնյալ շերտի չեզոքացումն ու բացառումը:

Ի վերջո, հենց սա է եղել և խոշոր հաշվով սա է շարունակում լինել Արևմուտքի հետ Հայաստանի հարաբերության օրակարգի այն պլաստը, որի վրա պետք է զարգանա հարաբերությունը հետագայում: Եվ այս իմաստով, խոշոր հաշվով, պետք է ասել՝ արևմտյան ուղղությամբ կառավարության քայլերի նվազ լինելու մասին մտահոգությունների առումով, որ Հայաստանի արևմտյան քաղաքականությունը գործնականում տեղափոխված է Հայաստանի տարածք և տեղի է ունենում այստեղ: Եվ այդ մասին մենք առիթ ունեցել ենք խոսել նույնիսկ դեռևս նախորդ իշխանության ժամանակաշրջանում, երբ 2017-ի նոյեմբերին ստորագրվեց Հայաստան-ԵՄ շրջանակային նոր համաձայնագիրը, լինելով աշխարհաքաղաքական կոնսենսուս Հայաստանի հարցում և, խոշոր հաշվով, «կողմնորոշման» հարցից խնդիրը տեղափոխելով Հայաստանի ներքին որակական բարեփոխումների հարթություն, որի առանցքում Հայաստանի ռեգիոնալ առաքելությունն ու դերակատարումն է: Ի վերջո տարիների ընթացքը հուշել է, որ անկախ, թե ով է Հայաստանում իշխանություն, այդ դերն ու առաքելությունը արցախյան շարժումից ի վեր, կարծես թե, ենթակա չէ վերանայման և այն կարող է աշխարհաքաղաքական հարթության վրա դառնալ միայն ուժային թեկուզ հակադիր կենտրոնների չբարձրաձայնվող կոնսենսուսի առարկա, քանի որ լայն իմաստով դա արդեն Հայաստանի հարց չէ, այլ ռեգիոնալ բալանսի:

Միևնույն ժամանակ, մի բան է այդ դերը կրող, բայց ըստ էության մակաբուծային տրամաբանությամբ կառավարվող Հայաստանը, որը փորձում է իր դերը դարձնել ուժային կենտրոնների հետ մանր առևտրի առարկա, դիվիդենտներ քաղելով նկուղների կամ չհայտարարագրված միլիոնների համար, մեկ այլ բան է՝ Հայաստանը, որ «աշխատում» է իր դերը իր ջանքով, իր որակական փոփոխություններով, իր կենսունակության ու մրցունակության աճով, իր նոր նկարագրով: Այսինքն՝ Հայաստանը, որը իր դերը չի փորձում «վարձույթի» հանել, այլ տեր է կանգնում իր դերին: Ահա թե ինչու նաև Հայաստանի փոփոխությունների մեկնակետի հարց երբ դիտարկում ենք, ապա այդ մեկնակետը ոչ այլ տեղ էր, քան 2016 թվականի Ապրիլյան քառօրյայում, երբ հասարակությունը ցույց տվեց, որ ինքն է տերը այս երկրի, և աշխարհաքաղաքական կենտրոնները չունեն այլընտրանք, քան գալ այդ երկրում կոնսենսուսի, դիտարկելով այն հենց այդպիսին, այլ ոչ իբրև ֆորպոստ կամ գրպանային պետություն:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում