Monday, 13 05 2024
Քննարկվել է մետրոյի զարգացման ու առկա շարժակազմերի արդիականացման խնդիրը
ԱՄՆ-ն հավատում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությանը
Ոստիկանության պարեկային ծառայության աշխատակիցը Հնդկաստանի քաղաքացուց կաշառք է ստացել
Նախկին դիվանագետները բացահայտել են շարժման իրական նպատակը
Ճնշումը մեծացնում ենք հարավից հյուսիս. Գալստանյանը ներկայացրեց վաղվա անելիքները
Մեզ հետ խորհուրդներով մի խոսեք, շարժումը մարի էլ, ժողովուրդն արթնացել է. Գալստանյան
Ռուսաստանը մտադիր է մուտք գործել հարավի աճող շուկաներ
«ՀՀ կառավարությունը պետք է հասկանա, թե իրեն ինչի՞ մեջ են մեղադրում»․ Փաշինյան
Հաշտության քարոզը տապալում է քարոզիչը. նոսրացող շարժում, աճող ագրեսիա
Մահաբեր կրակոցը վեճի ժամանակ արձակել է նույն զորամասի զինծառայողը․ Նրան կալանավորել են
Համատարած անպատասխանատվության հետևանքները
Հայկական դիվանագիտության դասալիքները
«Փորձառու դիվանագետների» ուտելու և քնելու ժամը ռուսն է որոշել. ստորաքարշ աշխարհայացքի կրող են
Մեքենան գլխիվայր հայտնվել է ճանապարհի աջակողմյան հատվածում. կան տուժածներ
Պարեկները մայիսի 6-13-ը Երևանում հայտնաբերել են 3 641, մարզերում՝ 12 683 խախտում
23:00
Կանադայի հարավ-արևմուտքում անտառային հրդեհներ են մոլեգնում
«Դուք փակեցիք դուռը հայրենիք ու պատիվ ունենալու հույսի ու հավատի առջև». Վահե Սարգսյան
Սրբազանը՝ հանրային անհանդուրժողական քարոզի՞չ
Գալստանյանի հայտարարած նպատակների հետ ո՛չ նա կապ ունի, ո՛չ մյուսները. ուզում են իրենց իշխանությունը
Կարող են բեղ դնել, հագուստ ու անուն փոխել, պաթոսով խոսել, բայց դրանից էությունը չի փոխվում
21:50
Գուտերեշը կոչ է արել հետաքննել Ռաֆահում ՄԱԿ-ի աշխատակցի մահվան հանգամանքները
Սևանա լճի մակարդակը հավասարվել է նախորդ տարվա նույն օրվա նիշին
Վարդենիս համայնքում կիրականացվեն սոցիալ-տնտեսական զարգացման մեծածավալ ծրագրեր
Գեղարքունիքում «Բնակարանային մատչելիության պետական աջակցության ծրագրից» օգտվելու համար դիմել է 35 ընտանիք
Վրաստանում օտարերկրյա գործակալների մասին օրենքի ներդրմանն ընդդիմացողները շարունակում են բողոքի ակցիան
Միջուկային Իրանի «միջազգային» ադապտացիան
ՌԴ կառավարությունը կխթանի արտերկրում ռուսաց լեզվի տարածումը
«Իրականացվել է ավելի քան 25 այց». ՄԻՊ-ը՝ բողոքի ցույցի ձերբակալված մասնակիցների մասին
ՀՀ և Լիտվայի անձնական տվյալների պաշտպանության լիազոր մարմինները համագործակցության հուշագիր կկնքեն
Իսրայելի պաշտպանության նախարարը վճռականություն է հայտնել՝ Գազայում հասնելու պատերազմի բոլոր նպատակներին

Հեղափոխությունը չի վրիպել Եվրոպայի աչքից. ԵՄ երկրները վավերացնում են համաձայնագիրը նախատեսվածից շուտ

Ռումինիայի խորհրդարանի ստորին պալատը հունիսի 27-ին 255 կողմ և 0 դեմ ձայներով վավերացրել է Հայաստանի և Եվրոպական միության միջև Համապարփակ և ընդլայնված գործընկերության մասին համաձայնագիրը՝ փոխանցելով այն Սենատ՝ վերջնական վավերացման։ Իր հերթին «Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովի լիագումար նիստում 41 կողմ, 5 դեմ, 5 ձեռնպահ ձայներով ընդունվել է ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ, կառույցում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար Արմեն Աշոտյանի նախաձեռնությամբ և պատվիրակության կողմից ներկայացված հրատապ բանաձևը, որը վկայակոչելով 2018 թվականին ՀՀ Ազգային ժողովի կողմից ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի վավերացումը՝ որպես ևս մեկ վերահաստատում Հայաստանի Հանրապետության հանձնառության ԵՄ-ի հետ առավել ռազմավարական և հավակնոտ հարաբերությունների՝ կոչ է անում ԵՄ անդամ պետությունների ազգային խորհրդարաններին առանց անհարկի հետաձգումների վավերացնել համաձայնագիրը:

Հիշեցնենք, որ Հայաստան-Եվրամիություն Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը արդեն իսկ վավերացրել են Լատվիան, Լիտվան, Էստոնիան, Լեհաստանը, Բուլղարիան, Լյուքսեմբուրգը:

Արդյոք այս վավերացումները և «Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովի ընդունած բանաձևը կապ ունե՞ն Հայաստանում տեղի ունեցած ներքին փոփոխությունների հետ, և կարելի՞ է այս գործընթացը դիտարկել նաև որպես աջակցություն նոր իշխանություններին, Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց. «Ամեն դեպքում՝ վավերացման գործընթացն իր հունով գնում էր՝ անկախ հեղափոխությունից, և ըստ իս՝ «Եվրանեսթի» աջակցությունը նույնպես կլիներ, բայց չեմ բացառում, որ հեղափոխությունը թույլ տվեց, որ Եվրամիության անդամ երկրներն ավելի վստահ գնան այդ վավերացման ճանապարհով և ինչ-որ չափով նաև արագացնեն իրենց կայացրած որոշումները»։

Մեր այն դիտարկմանը, թե արդյոք հաջորդ քայլը կարո՞ղ է լինել վիզային ռեժիմի ազատականացման շուրջ բանակցությունների արագացումը, Բորիս Նավասարդյանն արձագանքեց. «Դա այն հարցն է, որն անմիջապես կապված է Հայաստանում տեղի ունեցած հեղափոխության հետ։ Վիզաների ազատականացման համար Հայաստանի իշխանությունների կողմից անհրաժեշտ են շատ համոզիչ գործողություններ՝ գոնե որևէ ոլորտում, և կոռուպցիայի դեմ պայքարն այն ոլորտներից է, որը կարող է ազդեցություն ունենալ գործընթացի արագացման համար։ Ե՛վ Մոգերինիի, և՛ ԵՄ բարձրաստիճան այլ պաշտոնյաների հայտարարությունները վկայում են այն մասին, որ մենք այդ առումով ունենք ավելի լավ իրավիճակ, քան նախքան հեղափոխությունը։ Անհրաժեշտ է, որ այդ ուղղությամբ Հայաստանում լինի շատ լուրջ առաջընթաց, և ընթացող գործընթացները՝ կոռուպցիայի դեմ պայքարը, Եվրամիությանը հնարավորություն տվեցին վիզաների ազատականացման գործընթացի վերաբերյալ շատ ավելի կառուցողական հայտարարություն անել»,- ընդգծեց Նավասարդյանը։

Հիշեցնենք. օրերս ԵՄ արտաքին հարաբերությունների և անվտանգության հարցերով բարձր հանձնակատար Ֆեդերիկա Մոգերինին, անդրադառնալով այդ հարցին, նշել էր՝ տեղյակ է, որ այդ հարցը կարևոր է Հայաստանի ու հայաստանցիների համար, և հավելել, որ Հայաստանն ու ԵՄ-ն հունիսի 21-ին ԵՄ-Հայաստան համագործակցության խորհրդի շրջանակներում քննարկել են վիզային ռեժիմի ազատականացման վերաբերյալ երկխոսություն սկսելու հարցը: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են վիզային ռեժիմի դյուրացման և ռեադմիսիայի մասին համաձայնագրի իրականացման հարցը:

«Սա տեխնիկական պահանջ է մյուս քայլին անցնելու համար: Սա լավ և օգտակար քննարկում էր, որն այսօր ընթացավ բոլոր անդամ պետությունների մասնակցությամբ, որոնք, ինչպես միշտ, միացան Խորհրդի մեր նիստերին»,- նշել է նա: Մոգերինին այս փուլը նկարագրել է որպես տեխնիկական պայմաններ, որոնք որպես վերջնական նպատակ վիզային ռեժիմի ազատականացման մասին երկխոսության կհանգեցնեն: Նա հավելել է, որ Հայաստանի հետ վիզային ռեժիմի դյուրացումն ու ռեադմիսիան լավ իրականացված են, բայց նշել է, որ միշտ էլ բարելավման կարիք կա:

Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության կենտրոնի նախագահ Ստեփան Գրիգորյանի խոսքով՝ ԵՄ անդամ երկրներն իրենց քայլերով ու հայտարարություններով աջակցություն են ցույց տալիս Հայաստանի նոր իշխանություններին: «Մի օրինակ բերեմ՝ Լեհաստանի խորհրդարանը (Սեյմը) այս տարվա սկզբին ասել էր, որ Հայաստան-Եվրամիություն Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը կվավերացնի այս տարվա հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին, բայց արդեն իսկ վավերացրել է։ Սա նշանակում է, որ հեղափոխությունից հետո Եվրոպայի շատ երկրներ իրենց աջակցությունն են հայտնում Հայաստանի նոր իշխանություններին, այսինքն՝ ավելի շուտ են վավերացնում այդ համաձայնագիրը։ Հայաստանում կոռուպցիայի դեմ ռեալ պայքար կա, դա էլ տեսնում են Եվրոպայում ու գնահատում»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց Գրիգորյանը։

Քաղաքագետն անդրադառնալով վիզային ռեժիմի ազատականացման շուրջ բանակցություններ սկսելու հնարավորությանը՝ ասաց. «Կասկած չկա, որ ավելի կարագացվի՝ նախկինում խոսքը երեք տարվա մասին էր, իսկ հիմա ավելի շուտ է հնարավոր։ Երբ խոսում ենք վիզային ռեժիմի ազատականացման մասին, պետք է հասկանալ, որ օրենսդրական լուրջ փոփոխություններ են պետք, նաև՝ դատական համակարգը պետք է ավելի անկախ լինի։ Պարզ է՝ նոր իշխանությունները մեծ թափով սկսել են բարեփոխումներ իրականացնել, կոռուպցիայի դեմ պայքարել, ուստի վիզաների ազատականացման հարցն էլ ավտոմատ կերպով կլուծվի ոչ հեռու ապագայում»։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում