Tuesday, 14 05 2024
Վոյաժներին ոչինչ չի խանգարում. «Հրապարակ»
Սթրեսից էր դուրս գալիս. «Հրապարակ»
Իշխանական նավը երերում է. «Հրապարակ»
Փաշինյանը կատարել է Ալիեւի հերթական պահանջը. «Հրապարակ»
Քաղաքապետարանում տեղյակ չեն, որ խորհրդականը 14 օր է, ինչ նշանակված է. «Ժողովուրդ»
Փարիզի ողջույնը. Երեւանին հաջողվել է դիմադրե՞լ
Քննարկվել է մետրոյի զարգացման ու առկա շարժակազմերի արդիականացման խնդիրը
ԱՄՆ-ն հավատում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությանը
Ոստիկանության պարեկային ծառայության աշխատակիցը Հնդկաստանի քաղաքացուց կաշառք է ստացել
Նախկին դիվանագետները բացահայտել են շարժման իրական նպատակը
Ճնշումը մեծացնում ենք հարավից հյուսիս. Գալստանյանը ներկայացրեց վաղվա անելիքները
Մեզ հետ խորհուրդներով մի խոսեք, շարժումը մարի էլ, ժողովուրդն արթնացել է. Գալստանյան
Ռուսաստանը մտադիր է մուտք գործել հարավի աճող շուկաներ
«ՀՀ կառավարությունը պետք է հասկանա, թե իրեն ինչի՞ մեջ են մեղադրում»․ Փաշինյան
Հաշտության քարոզը տապալում է քարոզիչը. նոսրացող շարժում, աճող ագրեսիա
Մահաբեր կրակոցը վեճի ժամանակ արձակել է նույն զորամասի զինծառայողը․ Նրան կալանավորել են
Համատարած անպատասխանատվության հետևանքները
Հայկական դիվանագիտության դասալիքները
«Փորձառու դիվանագետների» ուտելու և քնելու ժամը ռուսն է որոշել. ստորաքարշ աշխարհայացքի կրող են
Մեքենան գլխիվայր հայտնվել է ճանապարհի աջակողմյան հատվածում. կան տուժածներ
Պարեկները մայիսի 6-13-ը Երևանում հայտնաբերել են 3 641, մարզերում՝ 12 683 խախտում
23:00
Կանադայի հարավ-արևմուտքում անտառային հրդեհներ են մոլեգնում
«Դուք փակեցիք դուռը հայրենիք ու պատիվ ունենալու հույսի ու հավատի առջև». Վահե Սարգսյան
Սրբազանը՝ հանրային անհանդուրժողական քարոզի՞չ
Գալստանյանի հայտարարած նպատակների հետ ո՛չ նա կապ ունի, ո՛չ մյուսները. ուզում են իրենց իշխանությունը
Կարող են բեղ դնել, հագուստ ու անուն փոխել, պաթոսով խոսել, բայց դրանից էությունը չի փոխվում
21:50
Գուտերեշը կոչ է արել հետաքննել Ռաֆահում ՄԱԿ-ի աշխատակցի մահվան հանգամանքները
Սևանա լճի մակարդակը հավասարվել է նախորդ տարվա նույն օրվա նիշին
Վարդենիս համայնքում կիրականացվեն սոցիալ-տնտեսական զարգացման մեծածավալ ծրագրեր
Գեղարքունիքում «Բնակարանային մատչելիության պետական աջակցության ծրագրից» օգտվելու համար դիմել է 35 ընտանիք

Ո՞ւմ կտանի Մանվել Գրիգորյանը իր հետևից. ՀՀԿ-ն պատանդի կարգավիճակում

«Քաղաքական պատասխանատվություն». այս արտահայտությունը մենք լսում ենք ամեն օր, թավշյա հեղափոխության մեկուկես ամիսների ապրվող ամեն օր։ Մենք այդ արտահայտությունը հնչեցնում ու լսում ենք հատկապես վերջին երեք օրերին՝ Ազգային ժողովի Հանրապետական խմբակցության պատգամավոր, Արցախի հերոս, գեներալ-լեյտենանտ Մանվել Գրիգորյանի ձերբակալությունից հետո։ Հնչեցնում ու լսում ենք Հանրապետական կուսակցության առնչությամբ, որի օրգանական մասն է եղել ու կա Մանվել Գրիգորյանը։ Օրգանական ու անբաժանելի մաս է ոչ միայն Մանվել Գրիգորյանն անձամբ, այլ այն երևույթը, անպատժելիության ու ամենաթողության այն մթնոլորտը, որը ծնել ու աճեցրել է Մանվել Գրիգորյանին։ Եվ ուրեմն, որքանո՞վ է տեղին այս պարագայում, պետական դավաճանություն որակվող հանցագործության բացահայտումից հետո նոմինալ հանցագործի հարազատ քաղաքական կուսակցության առնչությամբ կիրառել «քաղաքական պատասխանատվություն» եզրույթը։

Իրականում այս առնչությամբ «քաղաքական պատասխանատվության» մասին խոսելը հավասար է նույն պետական դավաճանությանը։ Քանի որ, եթե հարցին վերաբերում ենք քաղաքական պատասխանատվության տիրույթում, ստացվում է, որ կարելի է սեփական շարքերում ունենալ ու հանդուրժել պետական դավաճանի, նրա համար տարիներ շարունակ լինել քաղաքական տանիք, կրծքով ու մարմնի այլ հատվածներով պաշտպանել այդ դավաճանին և դավաճանության բացահայտումից հետո բավարարվել քաղաքական պատասխանատվությամբ։ Դա գրեթե նույնն է, ինչ պետական դավաճանին դատարանի դահլիճից ազատ արձակեն՝ բնակավայրից չբացակայելու մասին ստորագրությամբ։

Քաղաքական պատասխանատվությունը կիրառվում է քաղաքական ուժերի պարագայում ու քաղաքական գործընթացներում։ Որպես կանոն դա արտահայտվում է որևէ երևույթի համար դրան հաջորդող ընտրություններում տվյալ ուժի տապալմամբ։

Այսինքն՝ որևէ քաղաքական ուժ որևէ քաղաքական սխալ է թույլ տալիս, ինչին ի պատասխան ընտրողները նրան «պատժում» են՝ քվե չտալով։ Արդյոք սա այդպիսի դեպք է։ Արդյոք բացահայտված հանցագործության համակարգված բնույթը, ակնհայտ իրողությունը, որ դա չէր կարող տեղի ունենալ առանց ամենաբարձր իշխանության հավանության ու թողտվության, ահա այդ և մի շարք գործոններ հաշվի առնելով, արդյոք սա այն դեպքն է, երբ Հանրապետական կուսակցությունը կարող է բավարարվել միայն քաղաքական պատասխանատվությամբ՝ առաջիկա խորհրդարանական ընտրություններում քվե չստանալով ու Ազգային ժողովում չհայտնվելով։

Հարցը իհարկե գտնվում է նաև իրավական տիրույթում և նեղ իրավունքի հարթությունում, գուցե Հանրապետական կուսակցությունը կարող է հիմնավորել, որ տեղի ունեցածից հետո դրա լուծարման կամ գործունեության դադարեցման այլ ակտի մասին խոսելու օրինական հիմնավորումները թույլ են։ Գուցե։ Դրանք թույլ են այնքանով, որքանով քաղաքական է Հանրապետական կուսակցությունը։ Իսկ Հանրապետական կուսակցությունը, ինչպես ցույց են տալիս հեղափոխությանը հաջորդած ու դեռ հաջորդելիք իրադարձությունները, քաղաքական շղարշով պետական դավաճանության մակարդակի հանցագործություններ իրականացրածների հավաքականություն է, որում, այո, կան նաև անկեղծ, գուցե նվիրյալ մի քանի կամ մի քանի տասնյակ մարդիկ, ովքեր ուղղակի առնչություն չունեն խունտայի գործունեություն հիշեցնող խմբակի արածների հետ։

Այսինքն՝ գործ ունենք ըստ էության շատ ավելի խոր ու մասշտաբային հանցագործության հետ, որը հնարավոր է՝ Քրեական օրենսգրքում իդենտիկ հոդվածներ չունի։ Բայց այդ հանցագործությունը բացահայտելու քաղաքական կամքի պարագայում դա հնարավոր է հիմնավորել քրեական իրավունքի բազմաթիվ հարակից հոդվածներով։ Խնդիրն այն է՝ արդյո՞ք տեղի ունեցածից հետո Հանրապետական կուսակցությունը բարոյաքաղաքական իրավունք ունի մասնակցել ընտրությունների և հավակնել ՀՀ թեկուզ մեկ քաղաքացու քվեի։ Սա չափազանց կարևոր, չափազանց նուրբ, բայց կարևոր հարցադրում է, որի պատասխաններն առաջին հերթին գտնվում են քաղաքական հարթությունում։

Նույնքան կարևոր է նաև հարցը՝ ում իր հետ կամ իր հետևից կտանի Մանվել Գրիգորյանը։ Ու նույնքան կարևոր է նաև՝ այդ անունները կլինեն միայն բուն հանցագործությունը կատարածների՞ անուններ, թե՞ կհնչեցվեն նաև հանցագործության ինդուլգենցիա տվածների ազգանուն-հայրանունները։

Մանվել Գրիգորյանը, բնականաբար, շատ անուններ գիտի ու շատ անունների է տիրապետում։ Եվ Ազգային ժողով չներկայանու մասին հայտարարության տողատակում դա ակնարկել է։ Նա, ըստ ամենայնի, քննության ընթացքում խոսելու է՝ հետևելով քաղաքական զարգացումներին ու իր հարազատ խմբակցության պահվածքին։

Այսօր թեև ուղիղ իմաստով ազատությունից զրկված է Մանվել Գրիգորյանը, բայց իրականում պատանդի կարգավիճակում է ողջ Հանրապետական կուսակցությունն ու նախկին իշխանության քաղաքական վերնախավը։ Կախված Մանվել Գրիգորյանի ցուցմունքներից, պատանդի այդ կարգավիճակը կարող է փոխվել քրեաիրավական կարգավիճակի։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում