Երևանի բնակիչները մեկ ամսեկան կառավարության գործունեությունը դրական են գնահատում։ Քաղաքացիներին առավելապես գոհացնում է կառավարության կոռուպցիայի դեմ պայքարի պատրաստակամությունը, չարաշահումների վերաբերյալ բացահայտումները, կառավարությունը երիտասադր կադրերով համալրելը։ «Նիկոլ Փաշինյանը ինչ էլ անի, մենք անվերապահ վստահում ենք իրեն։ Նրա ամեն քայլն էլ մեզ դուր է գալիս։ Շատ լավ է, որ էդ սիթիներում բացահայտումներ է սկսել, կոռուպցիայի դեմ է պայքարում, էդ 90 տարեկան կադրերից է ազատվում»,-մեր հարցախույզի ժամանակ ասացին քաղաքացիները։
Առավել մանրամասն՝ տեսանյութում