Sunday, 12 05 2024
Լավրովը կվերանշանակվի ՌԴ ԱԳ նախարարի պաշտոնում
Ֆրանսիան Հայաստանին և Ադրբեջանին հորդորում է շարունակել սահմանազատումն ըստ պայմանավորվածության
Բելգորոդում շենքի փլուզման հետևանքով զոհերի թիվը հասել է 12-ի
Բելոուսովը կնշանակվի ՌԴ պաշտպանության նախարար, Շոյգուն այլ պաշտոն է ստացել
Ծառն ընկել է ավտոմեքենաների վրա
Պետք է ավելի դիստանցավորվել Ռուսաստանից, և Ադրբեջանին շանս չթողնել
Ֆրանսիայում Հայկական շարժումը կոչ է անում բոյկոտել Բագրատ Գալստանյանի նախաձեռնած ցույցը
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման հերթական հանրահավաքում մատնանշվեցին առաջիկա անելիքները
Բագրատաշենի ճանապարհը բաց է, հանրապետությունում փակ փողոցներ չկան. ՀՀ ՆԳՆ
Սա մեր եկեղեցու ամենաամոթալի էջերից է
Տարածաշրջանում աշխարհաքաղաքականությունը արմատապես փոխվում է. Մոսկվան փորձում է դա թույլ չտալ
Իրականում կա այլ ծրագիր, որը չի բարձրաձայնվում՝ թույլ չտալ, որ Հայաստանը գնա եվրոպական ուղով
Որոշեցին Հայաստանի վրա Ադրբեջանի հարձակման համար լեգիտիմ հիմքեր ստեղծել
Ատելության քարոզի հասարա-քաղաքական հետևանքները
Որքան գումար է ծախսվել Լծեն-Տաթև ճանապարհը վերակառուցման համար
Բիշքեկից՝ Ալմաթի
Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանում և 5 մարզերում
«Պահիր Քո’ Սուրբ ժողովրդին». Բագրատ Սրբազանը ժողովրդի հետ աղոթում է հանրահավաքին ընդառաջ
Հայաստան-Ադրբեջան սահմանազատման հիմքը
Կիրակնօրյա լրատվական-վերլուծական թողարկում
Թիվ 39 երթուղին սպասարկող ավտոբուսում տղամարդը հանկարծամшհ է եղել
«Զանգե’ր, ղողանջե’ք, Սրբազան քաջերի’ն կանչեք». երգերով երիտասարդները միանում են Սրբազանին
Ստախոսն իր մաշկի վրա զգալու է մեր համառության ուժը
Բելգորոդում ուկրաինական ԶՈՒ հրետակոծումից բազմաբնակարան շենք է մասամբ փլուզվել
Գազայում իսրայելական հարվածների հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 35 հազարը
Աշխատանքային այցով Հայաստան է ժամանելու ԵԱՀԿ գործող նախագահ, Մալթայի Հանրապետության ԱԳ նախարար Իեն Բորջը
Փրկարարները կոտրված ծառի ճյուղերը հեռացրել են ճանապարհի երթևեկելի հատվածից
18:15
Մեծ Բրիտանիան զորք չի ուղարկի Գազայում հումանիտար օգնության մատակարման համար
Բաքվում «զինվորական խռովությու՞ն է կանխվել»
Արարատ գյուղի ավտոտնակներից մեկում հրդեհի բռնկմամբ պայթյուն է տեղի ունեցել

Նոր կառավարությունից եզդիներն ակնկալում են մեծ ուշադրություն իրենց մշակութային, կրթական հարցերին

Հայաստանի եզդիական համայնքը սատարում է ժողովրդական շարժմանը: «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում Հայաստանում եզդիների հոգևոր առաջնորդ Շեյխ Բրո Հասանյանը նշեց, որ բոլոր ժամանակներում հայ ժողովրդի կողքին են:

«Հայաստանում տեղի ունեցած վերջին փոփոխությունները դրական ենք համարում: Հասարակությունը համախմբվեց, իր խոսքն ասաց և հասավ ժողովրդավարական հաղթանակի: Մենք հույս ունենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը զարգացման ճիշտ ճանապարհով կտանի»,-ասաց Շեյխ Բրո Հասանյանը:

Հայաստանում եզդի համայնքը մեծ ակնկալիքներ ունի նոր կառավարությունից: Շեյխ Բրո Հասանյանը մի շարք խնդիրներ ներկայացրեց և նշեց, որ ակնկալում են կառավարության աջակցությունը: Մասնավորապես, քանի որ Հայաստանում եզդիները հիմնականում գյուղատնտեսությամբ են զբաղվում, հետևաբար ակնկալում են ոլորտի պայմանների բարելավում:

«Արոտավայրերը անասուններին արածացնելու նպատակով ընկերություններին կամ քաղաքացուն տրվում են որոշակի գնով: Այդ գինը 6 տարի առաջ կառավարությունն էր որոշում մասնագետների օգնությամբ, սակայն այդ լիազորությունները հետագայում տրվեցին գյուղապետերին: Վերջիններս, այնպիսի մոտեցումներ են կիրառում, որ արդյունքում անասուններ ունեցող քաղաքացու համար կրկնակի գին է սահմանվում: Ճիշտ կլիներ դա վերանայվեր»,-ասաց նա: Եզդիներն ակնկալում են, որ նոր իշխանություններն ազգային փոքրամասնությունների նկատմամբ լինեն հոգատար, մեծ ուշադրություն դարձնեն իրենց մշակութային, կրթության հարցերին:

Շեյխ Բրո Հասանյանն անդրադարձավ նաև խորհրդարանում Ռուստամ Մախմուդյանի քվեարկությանը: Նա նշեց, որ այս ընթացքում հարցադրումներ են հնչում այն մասին, թե ինչու Ռուստամ Մախմուդյանը չքվեարկեց Նիկոլ Փաշինյանի օգտին: Շեյխ Բրո Հասանյանը նշեց, որ դա եղել է Ռուստամ Մախմուդյանի անձնական որոշումը, նա չի ներկայացրել եզդի համայնքի դիրքորոշումը:

«Ռուստամ Մախմուդյանը եզդի ազգի ընտրյալը չէ, նրան ընտրել են նախկին իշխանությունները: Հույս ունենք, հաջորդ խորհրդարանական ընտրություններին հնարավորություն կստեղծվի, որ եզդի համայնքն ինքն իր թեկնածուին առաջադրի»,-հավելեց նա:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում