Հանրապետության հրապարակում այսօր տոն է: Պայքարի ոգին տեղափոխվելու է պետական համակարգ: Այս մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց «Մերժիր Սերժին» նախաձեռնության անդամ Դավիթ Սանասարյան՝ հավելելով․ «Ինչպես մեր պայքարը, այնպես էլ մեր հաղթանակը տոնում ենք ցանցային: Բարձունքը պահելը դժվար է, մենք ինքնաքննադատորեն պետք է մոտենանք մեզ, պետք է թափանցիկ լինենք և շարունակենք մեր պայքարը: Այսօրվանից հետո մենք բոլորս ՀՀ քաղաքացիներ ենք և բոլորս հավասար ենք, ոչ մեկ արտոնյալ չի լինելու»
Երգչուհի Սոնա Շահգելդյանն էլ իր հերթին մեզ հետ զրույցում նշեց, որ սիրում է մեր երկիրը ու պետք է պայքարի: Նրա կարծիքով երգարվեստի մարդիկ ևս պետք է զբաղվեն քաղաքականությամբ: