Այս պահից Հայաստանում կա նոր իշխանություն։ Այդ մասին Հանրապետության հրապարակում ընթացող հանրահավաքում հայտարարել է ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը։
Նա պատմել է, թե ինչ է կատարվել իր ձերբակալությունից հետո։ «Երբ ԱԱԾ մի խումբ աշխատակիցներ ինձ առևանգեցին և հույժ գաղտնի պայմաններում տանում էին Սևանի ոստիկանության բաժին, ես նրանց հետ հումորներ էի անում, նրանք չէին հասկանում։