Այսօր Արցախ-Էրեբունի խաչմերուկից բերման ենթարկված ԱԺ պատգամավորներ Սասուն Միքայելյանն ու Արարատ Միրզոյանը այս պահին գտնվում են ոստիկանության Շենգավիթի բաժնում։ Այս մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց փաստաբան Հարություն Բաղդասարյանը, ով պատրաստվում էր հանդիպել նրանց հետ։
«Սասուն Միքայելյանին ու Արարատ Միրզոյանին դեռ չեմ հանդիպել։ Գտնվում եմ Ոստիկանության բաժնում։ Խոստացել են, որ թույլ կտան հանդիպել իմ վստահորդների հետ»,- ասաց Բաղդասարյանը՝ հավելելով, որ այս պահին այլ բան ասել չի կարող, անգամ չի կարող որպես Սասուն Միքայելյանի պաշտպան իր դիրքորոշումը հայտնել։
Հարություն Բաղդասարյանը նշեց, որ Նիկոլ Փաշինյանի մասին տեղեկություններ չունի։