Monday, 13 05 2024
Սևանում մեքենա է այրվել․ վարորդը այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց
Առաջ ռուսի խաղաթուղթն էինք, հիմա դա էլ չենք. հիմա պրիզ ենք
Սպասվում են տեղումներ
Արտահերթ ընտրություն կլինի, թե ոչ, կախված է նրանից՝ շարժումն ինչ դիրքի դուրս կգա
Մուշավան թաղամասում մեքենա է այրվել
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Մեքենան գլխիվայր շրջվել է․ կան տուժածներ
Քաղաքական աղճատվածության անընդհատ պտտվող բումերանգը
Լավրովը կվերանշանակվի ՌԴ ԱԳ նախարարի պաշտոնում
Ֆրանսիան Հայաստանին և Ադրբեջանին հորդորում է շարունակել սահմանազատումն ըստ պայմանավորվածության
Բելգորոդում շենքի փլուզման հետևանքով զոհերի թիվը հասել է 12-ի
Բելոուսովը կնշանակվի ՌԴ պաշտպանության նախարար, Շոյգուն այլ պաշտոն է ստացել
Ծառն ընկել է ավտոմեքենաների վրա
Պետք է ավելի դիստանցավորվել Ռուսաստանից, և Ադրբեջանին շանս չթողնել
Ֆրանսիայում Հայկական շարժումը կոչ է անում բոյկոտել Բագրատ Գալստանյանի նախաձեռնած ցույցը
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման հերթական հանրահավաքում մատնանշվեցին առաջիկա անելիքները
Բագրատաշենի ճանապարհը բաց է, հանրապետությունում փակ փողոցներ չկան. ՀՀ ՆԳՆ
Սա մեր եկեղեցու ամենաամոթալի էջերից է
Տարածաշրջանում աշխարհաքաղաքականությունը արմատապես փոխվում է. Մոսկվան փորձում է դա թույլ չտալ
Իրականում կա այլ ծրագիր, որը չի բարձրաձայնվում՝ թույլ չտալ, որ Հայաստանը գնա եվրոպական ուղով
Որոշեցին Հայաստանի վրա Ադրբեջանի հարձակման համար լեգիտիմ հիմքեր ստեղծել
Ատելության քարոզի հասարա-քաղաքական հետևանքները
Որքան գումար է ծախսվել Լծեն-Տաթև ճանապարհը վերակառուցման համար
Բիշքեկից՝ Ալմաթի
Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանում և 5 մարզերում
«Պահիր Քո’ Սուրբ ժողովրդին». Բագրատ Սրբազանը ժողովրդի հետ աղոթում է հանրահավաքին ընդառաջ
Հայաստան-Ադրբեջան սահմանազատման հիմքը
Կիրակնօրյա լրատվական-վերլուծական թողարկում
Թիվ 39 երթուղին սպասարկող ավտոբուսում տղամարդը հանկարծամшհ է եղել
«Զանգե’ր, ղողանջե’ք, Սրբազան քաջերի’ն կանչեք». երգերով երիտասարդները միանում են Սրբազանին

Ոստիկաններն իրավունք ունեն իրավախախտների նկատմամբ գործադրել ֆիզիկական ուժ. հայտարարություն

Այսուհետ ևս Հայաստանի ոստիկանությունը օրենքով թույլատրելի բոլոր՝ ընդուպ հատուկ միջոցների և ֆիզիկական ուժի կիրառման միջոցով իրականացնելու է տեղ գտնող իրավախախտումները կանխելուն կամ խափանելուն ուղղված համաչափ գործողություններ: Այս մասին ասված է ՀՀ ոստիկանության տարածած հերթական հայտարարությունում:

Դրանում, մասնավորապես, ասվում է. «ՀՀ ոստիկանության իրավունքների և պարտականությունների մասին պատկերացումներ չունենալով կամ միտումնավոր կերպով հասարակությանն ապատեղեկացնելու նկատառումներով՝ ապօրինի հավաքների կազմակերպիչները, որոշ մասնակիցներ, ինչպես նաև առանձին լրատվամիջոցներ օրվա ընթացքում ահազանգեր էին հնչեցնում հասարակական կարգն ապահովող ոստիկանության առանձին ծառայողների կողմից քաղաքացիների գույքը վնասելու վերաբերյալ՝ դա ներկայացնելով որպես քաղաքացիների սեփականության անձեռնմխելիության իրավունքի նկատմամբ ոտնձգություն:

Արդեն տևական ժամանակ ապօրինի հավաքի կազմակերպիչների կոչերի ներքո հավաքների մասնակիցներն ինչպես անձամբ, այնպես էլ իրենց կողմից վարվող ավտոմեքենաներն օրենքով չթույլատրված երթևեկելի հատվածներում կայանելու հակաիրավական գործողություններով փակում են ինչպես ներքաղաքային, միջհամայնքային, այնպես էլ հանրապետական նշանակության ավտոճանապարհներն ու մայրուղիները՝ այդ կերպ ոչ միայն խախտելով ճանապարհային երթևեկության կանոնները, հասարակական կարգն ու անվտանգությունը, այլև խոչընդոտելով երթևեկության մասնակիցների ազատ տեղաշարժին, անհամաչափ կերպով սահմանափակելով այլոց իրավունքների ու ազատությունների իրացմանը և վտանգելով նրանց կյանքն ու առողջությունը:

ՀՀ ոստիկանությունը բազմաթիվ անգամ զգուշացրել է, որ ապօրինի հավաքները դադարեցնելու իր օրինական պահանջի չկատարման և անտեսման, զանգվածային անկարգությունների շարունակման պայմաններում օրենսդրությունը լիարժեք իրավունք է վերապահում ցանկացած անհրաժեշտ պահի համաչափ գործողություններով միջոցներ ձեռնարկելու իրավախախտումները կանխելու կամ խափանելու համար, այդ թվում, բնականաբար, նաև վերականգնելու խաթարված երթևեկությունը՝ կատարելով այլոց իրավունքներն ու ազատությունները պաշտպանելու իր պարտականությունը: Չնայած դրան՝ ոստիկանության ծառայողների կողմից տևական ժամանակ իրավախախտում թույլ տվող անձանց նկատմամբ ցուցաբերվում էր հանդուրժողականություն՝ այն հույսով, որ ինչպես ապօրինի հավաքների կազմակերպիչները, այնպես էլ դրանց մասնակիցները կդրսևորեն անհրաժեշտ ողջախոհություն՝ ի վերջո անսալու Ոստիկանության օրինական պահանջներին և դադարեցնելու զանգվածային իրավախախտումները:

Հարկ ենք համարում տեղեկացնել, որ «Ոստիկանության մասին» ՀՀ օրենքի 30-րդ հոդվածը հստակ սահմանում է, որ իրավախախտումները կանխելու կամ խափանելու, իրավախախտներին բռնելու և ոստիկանություն ներկայացնելու, ոստիկանության ծառայողի օրինական պահանջներին չենթարկվելու կամ դիմադրություն ցույց տալու դեպքերում «ոստիկանության ծառայողն իրավունք ունի իրավախախտների նկատմամբ գործադրել ֆիզիկական ուժ, ինչպես նաև ձեռքի տակ գտնվող անհրաժեշտ առարկաներ, եթե ոչ ուժային միջոցները չեն ապահովում ոստիկանության վրա դրված պարտականությունների կատարումը»: Հետևաբար ոստիկանության աշխատակցի օրինական պահանջները միտումնավոր չկատարելու պայմաններում օրենքի պահանջների խախտմամբ, ճանապարհների երթևեկելի հատվածներում կայանված ավտոմեքենաները հեռացնելուն ուղղված գործողություններն իրավաչափ են: Այսուհետ ևս Հայաստանի ոստիկանությունը օրենքով թույլատրելի բոլոր՝ ընդուպ հատուկ միջոցների և ֆիզիկական ուժի կիրառման միջոցով իրականացնելու է տեղ գտնող իրավախախտումները կանխելուն կամ խափանելուն ուղղված համաչափ գործողություններ»:

Լուսանկարը՝ Photolure-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում