Այսօր ժամը 19:00-ի դրությամբ 116 քաղաքացի է բերման ենթարկվել ոստիկանության տարբեր ստորաբաժանումներ։ Նրանցից 92 հոգին ազատ են արձակվել կամ հանձնվել են նախաքննական մարմնին։ Այս մասին «Առաջին լրատվականին փոխանցեցին Ոստիկանության լրատվական ծառայությունից։
Նշենք, որ այսօր կան ձերբակալված մի շարք քաղաքացիներ, այդ թվում լրագրողների «Ասպարեզ» ակումբի նախագահ Լևոն Բարսեղյանին և «Թրանսփարենսի ինթրնեյշնալ» հակակոռուպցիոն կենտրոնի ներկայացուցիչ Արմեն Գրիգորյանին և այլ անձանց։