Իշխանությունը պարտավոր է դրսևորել հանդուրժողականություն, զսպվածություն։ Այդ մասին ՀՀԿ ԳՄ նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասել է ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը։
Նրա խոսքով, նիստում ՀՀԿ ԳՄ անդամները ներկայացրել են իրենց կարծիքը։ «Իշխանությունը պարտավոր է դրսևորել հանդուրժողականություն, զսպվածություն։ Մենք հարգում ենք մեր քաղաքացիների ազատ երթեր անցկացնելու իրավունքը։ Սա սահմանադրական նորմ է»,- ասել է նա և հավելել. «Միևնույն ժամանակ կարծում ենք, որ երթի կազմակերպիչները պարտավոր են ավելի մեծ ուշադրություն դարձնել ցույցի օրինական ընթացքի շարունակմանը։ Դժբախտաբար եղել են դեպքեր, երբ խախտումներ են գրանցվել»։