Ոստիկանության տարբեր ստորաբաժանումներ ապրիլի 19-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ տարվել է 30 քաղաքացի: Այս մասին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից:
Ավելի վաղ, ՀՀ ոստիկանության ՀԿԼ վարչության պետ Աշոտ Ահարոնյանը նշել էր, որ Ոստիկանությունը շարունակելու է օրենքով սահմանված կարգով բերման ենթարկել բոլոր այն անձանց, ովքեր թույլ են տալիս հասարակական կարգի դեմ ուղղված իրավախախտումներ: «Եթե վարչական ձերբակալման օրենքով սահմանված ժամկետում բերված անձինք ազատ չեն արձակվում, ապա ընդունել ի գիտություն, որ նախաքննության մարմնի միջոցով ստուգվում է նրանց մասնակցությունը կատարված հանցագործություններին»,- ասել էր ՀՀ ոստիկանության ՀԿԼ վարչության պետ Աշոտ Ահարոնյանը: