Դերասանուհի Բլեյք Լայվլին խոստովանել է, թե ինչպես են կրտսեր դպրոցում իրեն անվանել։ Օրերս Բլեյք Լայվլին մասնակցել է «Սեզամի փողոցներ» ծրագրի նկարահանումներին։
Իր Instagram-ում աղջիկը կիսվել է նկարահանումներից կադրերով։ Մասնավորապես, Ռայան Ռեյնոլդսի կինը մի նկար է հրապարակել, որտեղ ինքը Մեծ դեղին թռչունի հետ է։
Պարզվում է, հեքիաթային կերպարը նրան մանկության հիշողությունների գիրկն է գցել։
Լայվլին բաց հրապարակում է արել, որտեղ երկրպագուների հետ կիսվել է այն դժվարությունների մասին, որոնց հետ բախվել է տարրական դպրոցում։
«Տարրական դասարաններում երեխաները ծիծաղում էին ինձ վրա, Մեծ Ծիտ էին անվանում, քանի որ ես շատ բոյով էի և մազերի «դեղին» երանգով։ Ահա թե ինչպես կարելի է ընկերանալ նրա հետ, ինչը ժամանակին քեզ ցավ է պատճառել»,– նկարի տակ գրել է Բլեյքը՝ կոչ անելով բոլորին իրենց ընդունել այնպես, ինչպիսին կան։