Brent ապրանքանիշի նավթը 2014 թվականից ի վեր առաջին անգամ գերազանցել է 73 դոլարը՝ մեկ բարելի համար և հասել է 73,38 դոլարի,– վկայում են աճուրդի տվյալները։
Ընդ որում WTI վառելիքի ֆյուչերսները աճել են 1,51 տոկոսով՝ կազմելով մեկ բարելի համար 68.0 դոլար։ Դա նույնպես առաջին անգամ է տեղի ունենում 2014-ի վերջից ի վեր։
Հիշեցնենք, որ ավելի վաղ Միջազգային էներգետիկ գործակալությունը հաղորդել էր, որ 2018 թվականին աշխարհում նավթի պահանջարկը կարող է աճել օրական 0,1 միլիոն բարելով։