Ավստրալուհի Բրոդի Բոնդը 9 ամսում ծախսել է հոր ժառանգությունը։ 220 հազար ավստրալական դոլարը նա վատնել է թմրանյութերի վրա։
Այդ գումարը նա դատարանի միջոցով ստացել է հոր մահից հետո, որը կտակով նրան ոչինչ չէր թողել։ Ավստրալուհին գումարը ծախսել է թմրանյութերի և ժամանցի վրա։ Շուրջ 150 հազար դոլար նա ծախսել է մետամֆետամին գնելու համար։ Մնացած 70 հազար դոլարով Բոնդը ալկոհոլ, հագուստ և ավտոմեքենա է գնել, որով վթարի է ենթարկվել։
«Նա առանձնապես ներկա չի եղել իմ կյանքում, բայց ամեն դեպքում իմ հայրն էր և չնայած վշտին՝ ես պետք է օգուտ քաղեի իրավիճակից։ Ինչու՞ ոչ»,-ասել է նա։