Monday, 13 05 2024
18:30
Լեհ ֆերմերները հացադուլ են սկսել Սեյմի շենքում
Ռևանշ է․ նպատակը ՀՀ-ն ամբողջությամբ ռուսական իմպերիային ենթարկեցնելն է
Հայաստանում կարմրուկի լաբորատոր հաստատված դեպքերի թիվը հասել է 399-ի՝ մեկ շաբաթում ավելանալով 10-ով
ԵԱՀԿ նախագահողը Արցախի հարցը չի համարում փակված
ՀՀ ԱԺ նախագահը ԵԱՀԿ գործող նախագահին է ներկայացրել Ադրբեջանում ապօրինի պահվող հայ ռազմագերիների, քաղաքացիական անձանց Հայաստան վերադառնալու հրամայականը
17:48
Հնդկաստանը Իրանի Չաբահար նավահանգիստը 10 տարով գործարկելու պայմանագիր է ստորագրել
Գազայում նախազգուշացրել են վառելիքի պակասի պատճառով հիվանդանոցների աշխատանքի մոտալուտ դադարեցման մասին
17:44
Հանդիպել են Թուրքիայի նախագահն ու Հունաստանի վարչապետը
Զբոսաշրջության կոմիտեի նախագահն ազատվել է պաշտոնից
Իվանիշվիլիի համալսարանի ուսանողները միացել են բողոքի ցույցերին
17:40
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
17:30
Բլինքենն ու Իսրայելի ՊՆ նախարարը քննարկել են իրավիճակը Ռաֆահում
Գազայում զոհերի թիվը հատել է 35.000-ը
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
Թող սրբազանն ինքը պատմի, թե ինչպես չի վերընտրվել Կանադայի թեմի առաջնորդ. ինչը շատ հազվադեպ երևույթ է
Բանկերի հասանելիությունը հաշմանդամություն ունեցող անձանց համար բանկերի օրակարգում է
Բագրատ Գալստանյանը Գրողների միությունում է
Բուժաշխատողների համար կսահմանվի պարտադիր դասընթացների ցանկ՝ կոնկրետ իրավիճակով պայմանավորված
Նախարարը ներկայացրել է անապատացման ու երաշտի կանխարգելմանն ուղղված Հայաստանի ձեռնարկած քայլերը
16:50
Բրազիլիայում հեղեղումների զոհերի թիվը հասել է 143-ի
Արգենտինան տեսնում է ՀՀ ջանքերը Հարավային Կովկասում խաղաղություն հաստատելու գործում. Արգենտինայի դեսպանը՝ ՀՀ ԱԺ նախագահին
2024-ի անցած 4 ամիսների ընթացքում ՀՀ-ում ցածր գնաճային միջավայրը պահպանվել է. ԿԲ նախագահ
16:45
Ուկրաինայի ԶՈւ-ն հայտնել է Խարկովի ուղղությամբ մարտերում Ռուսաստանի հաջողությունների մասին
16:30
Կատալոնիայի խորհրդարանական ընտրություններում անջատողականները կորցրել են մեծամասնությունը
16:15
Լեհաստանը կավելացնի Բելառուսի սահմանի անվտանգության միջոցները
Շոյգուն խանգարու՞մ էր Ռուսաստանի նորացմանը
15:58
Ինդոնեզիայում հեղեղումների զոհերի թիվը հասել է 41-ի
Վրաստանը ցույց տվեց աշխարհին, որ թույլ չի տա իշխանություններին ընդունել ռուսական օրենքը
Սրբազանի հետ, սուրճ էլ եմ խմել, հաց էլ եմ կերել, վերջերս շփումներ չունեմ. անհաջող մեկնարկ է արել
ՔՊ պատգամավորը՝ Նիկոլ Փաշինյանին անվստահության հայտնելու գործընթացի մասին

Նիկոլը նման է «Գանձերի կղզու» հերոսին, որին հաջողվում է սեփական փայը վերցնելով՝ վերջում լքել նավը ու փրկվել

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանը:

Պարոն Հովհաննիսյան, Ձեր կարծիքով՝ ընդդիմության պայքարն այս փուլում ի՞նչ պոտենցիալ ունի, կիրառվող գործիքակազմով հնարավո՞ր է  հաջողության հասնել: Այս անգամ քաղաքացիները հաղթելու հնարավորություն ունե՞ն։

– Դուք մեր մոլորակի քարտեզի վրա կարո՞ղ եք ցույց տալ էլի մի երկիր, որի իշխանությունն այդքան ձախողումներ արձանագրի իր գործունեության ընթացքում և հավակնի իշխանությունը պահել նաև առաջիկայում: Չթվարկեմ նորից այդ ձախողումները, դրանց մասին Հայաստանում չեն խոսում միայն համրերը: Ընդամենը մատնանշեմ այդ անկումային ցուցանիշների ամփոփիչ հետևանքը, որը բացահայտվեց 2016 թվականի ապրիլյան քառօրյա պատերազմի ժամանակ, ինչպես նաև դրսևորվում է Իլհամ Ալիևի և Ադրբեջանի մյուս ղեկավարների ռազմատենչ հռետորաբանության սաստկացումներով: Այդ ամփոփիչ հետևանքն է տարածաշրջանում ռազմաքաղաքական հավասարակշռության խախտումը հօգուտ Ադրբեջանի, որը հնարավոր դարձավ վերջին տասը տարիների ընթացքում մեր տնտեսության և սոցիումի սարսափելի գահավիժման պատճառով:

Երկրաչափական տեմպերով աճող արտագաղթը բերեց ազգաբնակչության նվազման ու ծերացման, քանզի երկրից հեռացողների մեջ ահռելի է հենց երիտասարդների թիվը: Արդյունքում բանակի համալրման խնդիրներն այնքան սրվեցին, որ իշխանությունը փորձեց իրեն հատուկ «տարոնական ոճով» քողարկել այդ աղետալի վիճակը հայրենասիրական ճամարտակությունների հերթական չափաբաժիններով՝ այս անգամ մեջտեղ հանելով «ազգ-բանակ» կարգախոսը, որը ամեն օր շփման գծում արձանագրվող զոհերի համայնապատկերում և բանակում չծառայած պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի շուրթերից սյուրռեալիստական իմաստ էր ձեռք բերում: Այս իրավիճակում շարքային հայաստանցուն ասում են, որ բացի Սերժից՝ ուրիշ ոչ ոք չի կարող ապահովել մեր երկրի անվտանգությունը: Կարծես մարդիկ չեն հիշում, թե ինչպես էին ազերիները ռմբակոծում մեր սահմանամերձ բնակավայրերը, և ինչպես էր այդ նույն ժամանակ Նազարբաևի, Լուկաշենկոյի «կրուգում» իրեն «խելոք» պահում մեր երկրի ղեկավարը: Ոչ ոք, իհարկե, չէր ակնկալում, որ պետք է Խրուշչովի նման կոշիկը հանի ու խփի սեղանին, բայց գոնե մի բերան պետք է ասեր, թե ինչն ինչոց է… Գուցե հենց այդպես էր իրեն պահում, որ այսօր Մոսկվան Կոնստանտին Կոսաչովին ուԿոնստանտին Զատուլինին ուղարկի Երևան, որպեսզի հայերի առջև հավաստեն, որ Սերժ Սարգսյանը նաև իրենց համար է անփոխարինելի: Բա էլ որտե՞ղ ռուսները գտնեն իրենց համար այդքան հարմար տարբերակ: Ղարաբաղյան թնջուկը շուտով պետք է հանգուցալուծվի, և Սերժ Սարգսյանի հետ կան հստակ պայմանավորվածություններ, որ հարցը պետք է կարգավորվի Ռուսաստանի դերը տարածաշրջանում բարձրացնելու նպատակով ու համապատասխան պայմաններով: Իսկ ռուսներն ունեն հայտնի ասացվածք՝ արդեն մատուցված ծառայությունն արժեք չունի: Սերժ Սարգսյանը Ռուսաստանին բոլոր հնարավոր ու անհնարին ծառայություններն արդեն մատուցել է: Մնում է միայն մեկը՝ Արցախը… Հիմա նրան ո՞վ է ձեռքից բաց թողնելու. եթե ուզում ես Ալիևի կարգի խոշոր ձուկ բռնես, պետք է ձեռքի տակ պահես Սերժի նման փոքրիկ ձկնիկի՝ խոշոր ձկանը խայծ տալու ու բռնելու նպատակով: Դրա համար էլ Միջազգային եվրասիական շարժման առաջնորդ Ալեքսանդր Դուգինը հստակ ասում է՝ «օտ դոբրա դոբրա նե իշչուտ», և որ Սերժը Պուտինի ու Իլհամի հետ արդեն համաձայնել է գնալու ազատագրված տարածքների հանձնմանը…

Հիմա տեսնենք, թե այսպիսի իրավիճակում ի՞նչ պատասխանատվություն պետք է ունենա ընդդիմությունը: Վերջինս ուղղակի ստիպված է ամեն ինչ անել Սերժ Սարգսյանի վարչապետությունը կանխելու նպատակով: Այստեղ կարևոր չէ, թե որքանով է իրատեսական հաջողության հնարավորությունը, և արդյոք ունի՞ ընդդիմությունը այդպիսի հնարավորություն ու ռեսուրսներ: Ներկայիս ընդդիմությունը Սերժ Սարգսյանի իշխանության վերարտադրման համար պատասխանատվության խարանը սեփական ճակատից մաքրելու այլ ճանապարհ չունի:

Այո, 2017 թվականի խայտառակ «ռեյտինգային-ընտրակաշառքային» ընտրություններին մասնակցելու և դրանք սեփական մասնակցությամբ օրինականացնելու մեղքից ազատվելու միակ ճանապարհը փողոցային-հանրահավաքային պայքարն է: Նիկոլ Փաշինյանը դա հասկացավ, և այդ իսկ պատճառով շանս ունի փրկվելու քաղաքական անէացումից: Մարդը տակտիկական նկատառումներից ելնելով՝ պատգամավոր դառնալու նպատակով, մասնակցեց Սերժի պրոյեկտին և հիմա պետք է գնա ապահարզանի, ինչը և կանի սեփական քաղաքական հեռանկարները պահպանելու համար: Ես այդ ապահարզանը կանխատեսել եմ և դրա մասին վաղուց եմ զգուշացրել: Նիկոլը նման է «Գանձերի կղզի» վեպի և կինոֆիլմի Սիլվեր անունով հայտնի հերոսին, որին հաջողվում է սեփական փայը վերցնելով՝ վերջում լքել նավը ու փրկվել… Մյուսները Սերժի հետ միասին շուտով կստանձնեն Արցախի գերեզմանափորների առաքելությունը: Հնարավոր է, որ մինչ այդ նույնիսկ արժանանան «ազգային համերաշխության կառավարության» անդամների կարգավիճակին, քանզի Սերժը վարչապետանալուց հետո նաև այս թատրոնն է նախապատրաստել… Բայց նրա բոլոր ծրագրերը կարող են ի դերև լինել մի քանի օրվա ընթացքում, եթե ժողովուրդը հավատա իր ուժերին ու երկրից հեռանալու փոխարեն բռնի համախմբված պայքարի ճանապարհը: Յուրաքանչյուր քաղաքացի պետք է հասկանա, որ լծվում է այս պայքարին ոչ թե Նիկոլ Փաշինյանին կամ մեկ ուրիշ ընդդիմադիր գործչի աջակցելու նպատակով, այլ իր հայրենիքում իր և իր հարազատների, ծնողների ու երեխաների ոտնատակ արված իրավունքների պաշտպանության նպատակով: Եթե ժողովուրդը հասկանա, որ այս անգամ ոչ թե ինքն է գործիք դառնալու այս կամ այն քաղաքական առաջնորդի ձեռքում, այլ իսկապես կարողանալու է քաղաքական գործիչներին երկիրն արմատապես բարեփոխելու գործիք դարձնել սեփական ձեռքերում, եթե հավատա այդ հնարավորությանը՝ այն բանին, որ վերջում դատապարտված չի լինելու նորից հերթական ֆյուրերի անունը վանկարկելով ինքնանպատակ փողոցները մաշեցնել քայլարշավներով, ապա հաղթանակը սպասեցնել չի տա…

Կա՞ այսօր քաղաքական և քաղաքացիական պայքարի բավարար ռեսուրս և ներուժ։ Ամբողջական օրակարգ տեսնո՞ւմ եք: «Լուսավոր Հայաստան» և «Հանրապետություն» կուսակցությունների կողմից հնչում են մեղադրանքներ «Ելք» դաշինքում իրենց գործընկերոջ հասցեին, թե չի տրվում ամենակարևոր հարցի պատասխանը՝ ինչ պիտի լինի հաջողության կամ անհաջողության դեպքում:

– Ձեր հարցը հասկանալի է այնքանով, որքանով բոլորս գիտենք, որ Սերժ Սարգսյանը կոշտ վերահսկողություն է սահմանել երկրի բոլոր ֆինանսական հոսքերի նկատմամբ և արգելափակել է ընդդիմադիր գործունեության ֆինանսավորման բոլոր հնարավորությունները: Այդ պայմաններում, իսկապես, ընդդիմությունը մեզ մոտ ընտրությունից ընտրություն ստիպված է բավարարվել խորհրդարանում չնչին փոքրամասնության նվաստացուցիչ դերակատարությամբ: Սերժ Սարգսյանն այս անընդհատ կրկնվող տխուր պատկերին հաղորդեց կատարյալ աբսուրդի երանգներ, երբ ընդդիմության տասնհինգ-քսան տոկոսանոց ներկայությունը խորհրդարանում փաստորեն զրոյացվեց կամ մոտեցվեց զրոյի՝ հաճախորդների ինստիտուտի ստեղծման միջոցով: Ո՛չ Լևոն Տեր-Պետրոսյանի նախագահության տարիներին, ո՛չ Ռոբերտ Քոչարյանի նախագահության տարիներին կոռուպցիան՝ որպես քաղաքական դաշտի լիակատար վերահսկողության միջոց, այդքան համակարգված ու նպատակասլաց չի օգտագործվել: Սերժ Սարգսյանն այդ հարցում ցուցաբերեց այնպիսի հնարամտություն, այնպիսի զարմանալի ճարպկություն, որ իսկապես կարող է հավակնել միջազգային ամենաբարձր գնահատականի: Երբ դեռ 2004 թվականի փետրվարին «Առավոտ» օրաթերթում ներկայում հանրապետական պատգամավոր Մարգարիտ Եսայանին տված հարցազրույցում այն ժամանակ պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանն ընդդիմության առաջնորդներից մեկին անվանեց «դատարկ դհոլ» և հայտարարեց, որ այդ անձնավորությունը 2003 թվականի նախագահական ընրարշավի ժամանակ իր հետ հեռուստաբանավեճում ընդամենն «անասնակեր է կրել», քչերը հասկացան այդ բացահայտման հեռահար հետևանքները: Այո, հենց այդ պատմական պահից Սերժ Սարգսյանը ձեռնամուխ եղավ քաղաքական դաշտը լիակատար կոռուպցիոն վերահսկողության տակ վերցնելու գործին: Հենց այդ պատմական պահից սկիզբ դրվեց «ընդդիմադիր հաճախորդների» ինստիտուտը, որը հետագայում դարձավ Սերժ Սարգսյանի ձեռքում քաղաքական դաշտը ամայացնելու և «կատարյալ անասնաֆերմայի» վերածելու գործոն: Այո, «անասնակեր» բաժանելով էր Հայաստանի Հանրապետությունում քաղաքական կոռուպցիայի կնքահայրը հարթում դեպի երկրի նախագահի աթոռը տանող իր Ճանապարհը: Այդպես «ընդդիմադիր» հաճախորդների ինստիտուտը դարձավ նրա հիմնական «քաղաքական ռեսուրսը» և հաջողությունների գրավականը: Հաջողությունների ու նվաճումների, որոնք պայմանավորված էին ոչ թե երկիրը զարգացնելու, ժողովրդի կյանքի սոցիալական պայմանները բարելավելու, քաղաքացիների կենսամակարդակը բարձրացնելու հանգամանքներով, այլ հենց այդ «ընդդիմադիր» հաճախորդների ինստիտուտի արդյունավետ ներգործությամբ: Մեծ հաշվով Սերժ Սարգսյանին տասը տարիների ընթացքում հաջողվել է երկրի և պետության աղետաբեր գահավիժման պայմաններում պահպանել իր իշխանությունը ոչ այնքան ՀՀԿ-ի, որքան իր տևական ջանքերով ստեղծած «ընդդիմադիր» հաճախորդների ինստիտուտի կամ, ինչը նույնն է՝ «ինստիտուցիոնալ ընդդիմության» միջոցով: Ես առիթ ունեցել եմ Նիկոլ Փաշինյանին զգուշացնելու, որ ավազակապետական համակարգի պայմաններում, այսպես կոչված, «ինստիտուցիոնալ ընդդիմությունը» դատապարտված է վերածվելու ավազակապետական պսևդոընդդիմության, ինչը և այսօր մենք տեսնում ենք «Լուսավոր Հայաստան» և «Հանրապետություն» կուսակցությունների օրինակով: Ինձ թվում է, որ Ժիրայր Սեֆիլյանի, Գարեգին Չուքասզյանի և Զարուհի Փոստանջյանի մասնակցությամբ քննարկման ժամանակ Նիկոլին իմ կողմից ներկայացված այս դիտարկումը վերջինս թեկուզ որոշ ուշացումով, բայց ընդունեց: Բանն այն չէ, որ Նիկոլը կհրաժարվի «ինստիտուցիոնալ» բառից. մարդուն բանտ էին նետել և փորձում էին քրեականի կարգավիճակով այնտեղ տարիներով պահել, ուստի մարդկայնորեն հասկանալի է նրա հակվածությունն այսուհետև մնալ «ինստիտուցիոնալ» շրջանակներում կամ, եթե նույնիսկ դա իրեն չհաջողվի, գոնե օգտվել «ինստիտուցիոնալ» մակդիրի հոգեբանական հմայքից: Կարևորը, որ Նիկոլը իր ներկայիս ճանապարհային քարտեզով ցույց է տալիս, որ համաձայնել է մեզ հետ, որ սերժսարգսյանական Հայաստանում իշխանափոխության հնարավոր չէ հասնել ռեժիմի կողմից կազմակերպվող «ռեյտինգային-ընտրակաշառքային» չընտրությունների միջոցով, այլ միայն հեղափոխական ճանապարհով: Անձամբ ես միանգամայն գովելի եմ համարում, որ Նիկոլը հայտարարում է խաղաղ կամ «թավշյա» փողոցային գործողությունների միջոցով արդյունքի հասնելու իր մտադրության մասին: Դա ամենևին էլ չի հակասում Ժիրայր Սեֆիլյանի նախաձեռնությամբ ստեղծված շարժման մոտեցումներին: Ճիշտ է, կա մեկ՝ տվյալ համատեքստում ոչ էական տարբերություն. շարժումը չի հրաժարվում ոստիկանական բռնության դեպքում ինքնապաշտպանության դիմելու քաղաքացիական իրավունքից: Մյուս կողմից՝ Նիկոլ Փաշինյանին էլ կարելի է հասկանալ: Նիկոլը հոգեբանորեն բարդույթավորված է Մարտի մեկի կապակցությամբ իր դեմ ռեժիմի կողմից առաջ քաշված մեղադրանքով՝ արյունալի բախումներ կազմակերպելու մեջ, և ձգտում է ներկայիս գործելակերպով ու հայտարարություններով ապացուցել իր հասցեին հնչող մեղադրանքների սնանկությունը: Իհարկե, կարևորը ոչ թե այդ հռետորաբանությունն է, այլ ճանապարհային քարտեզը և նախատեսվող քայլերի հարձակողական բնույթը, քանզի դեռ Մարքսն էր արձանագրել, որ «պաշտպանությունը զինված ապստամբության վերջն է»:

Ինչո՞ւ, ըստ Ձեզ, նախկինում արմատական ընդդիմադիր ՀԱԿը մի կողմ քաշվեց՝ ասելով, որ գոնե այս փուլում ճակատամարտն ավարտված է ՀՀԿի օգտին։

– «Ինստիտուցիոնալ ընդդիմություն» հասկացությունը մեր իրականության մեջ առաջինը շրջանառության մեջ է դրել ոչ թե Նիկոլ Փաշինյանը, այլ Լևոն Տեր-Պետրոսյանը: Կարծում եմ, որ առաջին նախագահը չի կարող ինձ հետ չհամաձայնել, որ իր իսկ բնութագրմամբ՝ «մոնղոլ-թաթարական» համակարգի պայմաններում «ինստիտուցիոնալ ընդդիմությունը» չի կարող չլինել «մոնղոլ-թաթարական» ընդդիմություն: Բայց ինչ վերաբերում է «Քաղաքացիական պայմանագրի» քննադատությանը, ապա այն համոզիչ չէ, քանզի պարտվողական նախապաշարումներից է սերված: ՀԱԿ-ի մարտավարությունը պարզ է: ՀԱԿ-ը սպասում է Արցախի հարցում իր մռայլ կանխատեսումների իրականացմանը՝ ակնկալելով, որ ղարաբաղյան հանգուցալուծումից հետո կարող է իրավիճակի տերը դառնալու հայտ ներկայցնել: Իսկ մինչ այդ ինչո՞ւ չվայելել Սերժ Սարգսյանի բարեհաճությունը՝ ձեռնպահ մնալով փողոցային ավելորդ «գլխացավանքներից»: Չէ՞ որ բուրժուադեմոկրատական հեղափոխություն կազմակերպելը մեծ գլխացավանք է։

Կարո՞ղ է այս փուլում պայքարը կրկին քաղաքական դաշտում տարբեր ուժերի բաժանվելու կամ նորանոր միավորումներ ստեղծելու առիթ դառնալ։ Մենք արդեն տեսնում ենք, որ Նիկոլ Փաշինյանը «Հանուն Հայաստան պետության» ճակատին մի տեսակ հետին պլանում է պահում, հարթակից դեռ չեն էլ խոսել։

– Տրոհումների ու բաժանումների ճարտարապետը Սերժ Սարգսյանն է, ով քսակը՝ մի ձեռքում և մտրակը՝ մյուսում, կոռուպցիոն մեխանիզմի հիման վրա իրականացնում է «բաժանիր, որ տիրես» իր սիրած քաղաքականությունը: Նիկոլո Մաքիավելիի գնահատականով՝ այդ քաղաքականությունը միշտ իրականացրել են նվաճողները՝ ծնկի բերված օտար ցեղերի նկատմամբ: Իսկապես, օրինակ՝ մոնղոլ-թաթարները մոտ երեք հարյուր տարի ճորտացած վիճակում են պահել ռուսներին, քանզի օգտվել են ռուս իշխանների միջև եղած անբարիշությունից, իսկ շատ հաճախ հենց իրենք են հրահրել այդ անբարիշությունը: Այնպես որ, սատանայությունների հավանականության մասին Ձեզ հետաքրքրող հարցի պատասխանը կարող եք ստանալ միայն… հասկացաք ումից:

Ըստ Ձեզ՝ ի՞նչ փուլ է սպասվում Հայաստանին Սերժ Սարգսյանի՝ վարչապետ դառնալու դեպքում։

– Ճտերն աշնանն են հաշվում, իսկ մինչև աշուն ՀԱԿ-ի հույսերը հնարավոր է իրականանան, և հաշվելու բան առհասարակ չմնա: Արմեն Սարգսյանի այս ժամանակաշրջանում այստեղ հայտնվելը պատահական չէ: 1997 թվականին, երբ սեղանին էր Ղարաբաղյան հիմնահարցի լուծման փուլային տարբերակը, նա նշանակվեց վարչապետ: Արմեն Սարգսյանի դերը սկսեց կարևորվել նաև Հոկտեմբերի 27-ից անմիջապես հետո, երբ Արամ Սարգսյանը հատուկ գաղտնիության պայմաններում մեկնել էր Լոնդոն՝ նրան համոզելու և Քոչարյանին նրանով փոխարինելու նպատակով: Հայտնի է, որ այն ժամանակ սեղանին էր դրված և գաղտնիության պայմաններում քննարկվում էր տարածքների՝ մասնավորապես Մեղրու փոխանակման միջոցով Ղարաբաղյան հիմնահարցի լուծման տարբերակը: Ես բոլոր հիմքերն ունեմ պնդելու, որ Արամ Սարգսյանի այս նոր «գաստրոլները» Երևանում պայմանավորված են տարածքների փոխանակման միջոցով Ղարաբաղյան հիմնահարցին լուծում տալու հերթական փորձի հետ… Հիշեք իմ այս կանխատեսումը:

Դուք 2008 թվականին հանրահավաքի ժամանակ Ազատության հրապարակի հարթակից ասում էիք, որ եթե ժողովրդին հաջողվի մի քանի օր էլ մնալ հրապարակում, ապա տեղի կունենա իշխանափոխություն

– Այո, և հենց դրա համար էլ իշխանությունները ժողովրդին բռնի ուժով հեռացրեցին Ազատության հրապարակից: Հետևաբար ես ճիշտ էի այս հարցում, ինչպես նաև ճիշտ էի, երբ այն ժամանակ ընդդիմության համար մեկ ցատկով հաղթանակ չէի կանխատեսում: Ես շատերին էի այդ մասին այն ժամանակ ասում: Սերժն այն ժամանակ թամբեց հայ-թուրքական հաշտեցման ձիուկին և միայն դրա հաշվին կարողացավ մարսել Մարտի մեկի արյունը: Հարցի գինը շատ բարձր էր, քանի որ թուրքերը այդ չարաբաստիկ արձանագրությունների շնորհիվ կարողացան հարամել ու չեզոքացնել Ցեղասպանության հարյուրամյակի տարելիցին նվիրված միջոցառումների ազդեցությունը: Եթե Ցեղասպանության 80-ամյակին մենք հասանք նրան, որ Ռուսաստանը պաշտոնապես ճանաչեց ու դատապարտեց ցեղասպանին, իսկ իմ հեղինակած բանաձևը, մասնագետների կարծիքով, ամենասպառիչն ու խրոխտն էր մինչ այդ ընդունվածների մեջ, եթե Ցեղասպանության 90-ամյակին Ֆրանսիան ճանաչեց և դատապարտեց հայերի ցեղասպանությունը, ապա ակնկալվում էր, որ հարյուրամյակի կապակցությամբ այդ երկրներին կմիանան ԱՄՆ-ը կամ Մեծ Բրիտանիան, և այդպիսով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական անդամների մեծամասնությունը ճանաչած կլինի, ինչը հնարավորություն կտա հավակնելու ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի մակարդակով հասնելու հաջողության: Չէ՞ որ հարյուրամյա տարելիցը հարյուր տարին մեկ է լինում… Սերժ Սարգսյանն իր «ֆուտբոլային դիվանագիտության» ու հայ-թուրքական արձանագրությունների ստորագրմամբ խորտակեց հայության այդ հույսերը և իր իշխանությունը պահպանելու դիմաց համաձայնեց հարյուրամյակի նախաշեմին Ցեղասպանության ճանաչման ու դատապարտման օրակարգը, որը պետք է Ցեղասպանության հարյուրամյակի կապակցությամբ հասներ իր գագաթնակետին ու սպառվեր՝ իր տեղը զիջելով արդեն պահանջատիրական օրակարգին, փոխարինել հայ-թուրքական հաշտեցման օրակարգով: Դա իսկական դավաճանություն էր, որի համար սերունդները դեռ կդատապարտեն այսօրվա իշխանություններին…

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում