Sunday, 12 05 2024
Լավրովը կվերանշանակվի ՌԴ ԱԳ նախարարի պաշտոնում
Ֆրանսիան Հայաստանին և Ադրբեջանին հորդորում է շարունակել սահմանազատումն ըստ պայմանավորվածության
Բելգորոդում շենքի փլուզման հետևանքով զոհերի թիվը հասել է 12-ի
Բելոուսովը կնշանակվի ՌԴ պաշտպանության նախարար, Շոյգուն այլ պաշտոն է ստացել
Ծառն ընկել է ավտոմեքենաների վրա
Պետք է ավելի դիստանցավորվել Ռուսաստանից, և Ադրբեջանին շանս չթողնել
Ֆրանսիայում Հայկական շարժումը կոչ է անում բոյկոտել Բագրատ Գալստանյանի նախաձեռնած ցույցը
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման հերթական հանրահավաքում մատնանշվեցին առաջիկա անելիքները
Բագրատաշենի ճանապարհը բաց է, հանրապետությունում փակ փողոցներ չկան. ՀՀ ՆԳՆ
Սա մեր եկեղեցու ամենաամոթալի էջերից է
Տարածաշրջանում աշխարհաքաղաքականությունը արմատապես փոխվում է. Մոսկվան փորձում է դա թույլ չտալ
Իրականում կա այլ ծրագիր, որը չի բարձրաձայնվում՝ թույլ չտալ, որ Հայաստանը գնա եվրոպական ուղով
Որոշեցին Հայաստանի վրա Ադրբեջանի հարձակման համար լեգիտիմ հիմքեր ստեղծել
Ատելության քարոզի հասարա-քաղաքական հետևանքները
Որքան գումար է ծախսվել Լծեն-Տաթև ճանապարհը վերակառուցման համար
Բիշքեկից՝ Ալմաթի
Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանում և 5 մարզերում
«Պահիր Քո’ Սուրբ ժողովրդին». Բագրատ Սրբազանը ժողովրդի հետ աղոթում է հանրահավաքին ընդառաջ
Հայաստան-Ադրբեջան սահմանազատման հիմքը
Կիրակնօրյա լրատվական-վերլուծական թողարկում
Թիվ 39 երթուղին սպասարկող ավտոբուսում տղամարդը հանկարծամшհ է եղել
«Զանգե’ր, ղողանջե’ք, Սրբազան քաջերի’ն կանչեք». երգերով երիտասարդները միանում են Սրբազանին
Ստախոսն իր մաշկի վրա զգալու է մեր համառության ուժը
Բելգորոդում ուկրաինական ԶՈՒ հրետակոծումից բազմաբնակարան շենք է մասամբ փլուզվել
Գազայում իսրայելական հարվածների հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 35 հազարը
Աշխատանքային այցով Հայաստան է ժամանելու ԵԱՀԿ գործող նախագահ, Մալթայի Հանրապետության ԱԳ նախարար Իեն Բորջը
Փրկարարները կոտրված ծառի ճյուղերը հեռացրել են ճանապարհի երթևեկելի հատվածից
18:15
Մեծ Բրիտանիան զորք չի ուղարկի Գազայում հումանիտար օգնության մատակարման համար
Բաքվում «զինվորական խռովությու՞ն է կանխվել»
Արարատ գյուղի ավտոտնակներից մեկում հրդեհի բռնկմամբ պայթյուն է տեղի ունեցել

Անդորր փոթորկից առաջ

Բաղրամյան պողոտայում ցուցարարների և ոստիկանության միջև տեղի ունեցած բախումը, որը առաջինն էր Երևանում Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ մեկնարկած քառօրյա բողոքի ցույցերի ընթացքում, գործնականում պարզեց թերևս դառը իրականությունը՝ ոստիկանության հետ բախումը գործնականում անխուսափելի է, և հանգուցալուծումը, կարծես թե, չի կարող լինել այլ կերպ: Հարցն այն է, թե ինչ հանգուցալուծում կարող է լինել բախումից հետո: Թեև Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ իր գլխավորած շարժումը առանց բռնության շարժում է, այդուհանդերձ, անկախ որևէ կողմից բռնության գնալ-չգնալու ցանկության, անկախ այն բանից, որ, փաստորեն, երեք օր շարունակ ոստիկանությունը որևէ տեղ չէր խոչընդոտում շարժման ընթացքին, երթերին և մուտքերին, այդուհանդերձ, շփումը լինելու է անխուսափելի: Իսկ շփումից հետո անխուսափելի է բախումը և բռնությունը, որովհետև խոսքը վերաբերում է տրամագծորեն հակադիր բևեռների, որոնցից ոչ ոք պատրաստ չէ զիջել:

Բարեբախտաբար, բախումը խոշոր չէր, եղան վնասվածքներ թե՛ քաղաքացիների, թե՛ ըստ տեղեկության՝ ոստիկանների շրջանում, բայց դրանք ծանր չեն, և իրավիճակը հնարավոր եղավ արագորեն հանդարտեցնել, թերևս, երկու կողմի կամքի շնորհիվ: Սակայն ակնհայտ է, որ շփումը տեղի է ունեցել, և ներկայումս մի վիճակ է, որ երկու կողմի համար չկա նահանջի ճանապարհ, ըստ այդմ, իրավիճակը կարծես թե հնարավոր է բնութագրել հայտնի ձևակերպմամբ՝ «անդորր փոթորկից առաջ»: Կհաջողեն կողմերը փոթորիկը հեռու պահելու հարցում, դրանից խուսափելու հարցում: Անկասկած է, որ խնդիրն այստեղ բավականին բարդ է այն առումով, որ իրավիճակի այդօրինակ հասունացումը առաջացնում է նաև այլ ռիսկեր, կամ այլ կերպ ասած՝ ստեղծում «պղտոր ջրի» մի վիճակ, որտեղ կարող են ավելանալ կողմնակի «ձկնորսները», ընդ որում՝ երկուստեք, քանի որ անհերքելի է երկու բևեռներում էլ միատարրության բացակայությունը:

Փակուղին բավականին նկատելի է ու, թերևս, անհերքելի, որ այստեղ երկկողմ փոխզիջումային ելք չգտնելը կարող է հանգեցնել արդեն առավել խոշոր բախման, արդեն առավել ծանր հետևանքով: Եվ այստեղ, անշուշտ, խնդիրը լոկ ֆիզիկական վնասվածքները չեն, որ կարող են ստանալ քաղաքացիներ և ոստիկաններ: Այստեղ, բացի դրանից՝ խնդիրը նաև ընդհանուր իրավիճակի զարգացման տրամաբանությունն է, երբ իրավիճակը՝ խոշոր հաշվով դառնալով անկանխատեսելի, կարող է հանգեցնել երկարաժամկետ ծանր հետևանքների՝ հասարակական-քաղաքական համակեցության հեռանկարի տեսանկյունից, երբ կստացվի, որ «աչքը շինելու փոխարեն ունքն է դուրս եկել»:

Լուսանկարը՝ Photolure-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում