ԱՄՆ Կենտուկի նահանգում McDonald’s ռեստորանի աշխատակիցներից մեկը հաճախորդներին կարող էր հեպատիտ A-ով վարակել։ Բժիշկները խորհուրդ են տվել անհապաղ բժշկի այցելել բոլոր նրանց, որոնք հիվանդության նախանշաններ են զգացել՝ թուլություն, հոգնածություն, սրտխառնոց և հոդացավ։ Այս մասին գրում է New York Post-ը։
«Հաճախորդները, որոնք այդ ռեստորանում ճաշել են մարտի 23-ին, պետք է իրենց ինքնազգացողությանը հետևեն մոտավորապես մինչև մայիսի 7-12-ը»,-հստակեցնում են բժիշկները։
Հայտնի չէ, թե երբ է հիվանդությամբ վարակված աշխատակիցը հայտնվել այնտեղ։ Փաստի առթիվ ոստիկանությունը հետաքննություն է անցկացնում։ McDonald’s-ը համագործակցում է իրավապահների հետ։