Օպերային երգչուհի Կյարա Հարվին «Մաքդոնալդս»-ում Մաքչիքեն է պատվիրել՝ 3․19 ֆունտ արժողությամբ, սակայն դրանում սարդ է հայտնաբերել։ Երգչուհին այն անմիջապես ցույց է տվել հաստատությանը, իսկ մենեջերը ներողություն է խնդրել։
Հետո արագ սննդի կետի ներկայացուցիչները կապվել են երգչուհու հետ, կրկին ներողություն խնդրել, ինչպես նաև անվճար ճաշ առաջարկել, որը Հարվին չի ընդունել։
Նա սարդի լուսանկարը հրապարակել է Facebook-ի իր էջում։ Լուսանկարի մակագրությունում ասվում է, որ մոտ ապագայում նա այլևս չի պատրաստվում օգտվել «Մաքդոնալդս»-ից։